Սպաս Բորիսլավով Դելև (բուլղար․՝ Спас Бориславов Делев, սեպտեմբերի 22, 1989(1989-09-22)[1][2][3], Կլյուչ, Պետրիչի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Արդա» ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Սպաս Դելև
2010 թվականին՝ ԲԿՄԱ-ի մարզաշապիկով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1989(1989-09-22)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Կլյուչ, Պետրիչի համայնք, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1997—2006 Բուլղարիա Բելասիցա
2006—2008 Բուլղարիա Պիրին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Բուլղարիա Պիրին 26 (11)
2009—2010  Բուլղարիա ԲԿՄԱ 26 (2)
2010—2012 Բուլղարիա ԲԿՄԱ 39 (16)
2012 Թուրքիա Մերսին Իդմանյուրդու 12 (2)
2013 Բուլղարիա ԲԿՄԱ 14 (5)
2013 Իսպանիա Լաս Պալմաս 6 (0)
2014—2015 Բուլղարիա Լոկոմոտիվ Պլովդիվ 22 (2)
2015—2016 Բուլղարիա Բերոե 29 (7)
2016—2019 Լեհաստան Պոգոն 72 (11)
2019—ներկա Բուլղարիա Արդա 40 (7)
Ազգային հավաքական
2008—2011 Բուլղարիա Բուլղարիա (մինչև 21) 2 (0)
2011—ներկա Բուլղարիա Բուլղարիա 31 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

 
2009 թվականին՝ «Պիրինի» մարզաշապիկով

Սպաս Դելևը ֆուտբոլ սկսել է պարապել «Պիրինում»[4]։ 2008 թվականի օգոստոսի 9-ին նա նշել է պրոֆեսիոնալ նորամուտը։ 2008/09 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ[5]։

2008 թվականի դեկտեմբերին երկու «Պիրինները» միաձուլվել են, և Դելևը հայտնվել է Բուլղարիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող թիմում։

2009 թվականի մարտի 4-ին Դելևի գոլն օգնել է «Պիրինին» Բուլղարիայի գավաթի խաղարկությունից դուրս թողնելու Սոֆիայի ԲԿՄԱ-ին[5]։

«Լևսկու» դեմ գավաթային կիսաեզրափակիչ խաղում խոտածածկին ընկնելուց ու շնչառության ընդհատումից հետո Դելևը շտապ հոսպիտալացվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ թոքերի ջղակծկման պատճառը խաղին գրիպով մասնակցելու փաստն էր[5]։

2009 թվականի հունիսի 11-ին 2008/09 մրցաշրջանի արդյունքներով Սպաս Դելևը ճանաչվել է Բուլղարիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2009 թվականի հունիսի 27-ին Սպաս Դելևը մեկ մրցաշրջանով վարձավճարով տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ։ Հետագայում նա լիարժեք պայմանագիր է կնքել երեք տարի ժամկետով։ Օգոստոսի 27-ին նա խփել է այդ ակումբի կազմում իր առաջին գոլը՝ Եվրոպայի լիգայի խաղում գրավելով Մոսկվայի «Դինամոյի» դարպասը[6]։

2011 թվականի մայիսի 25-ին գոլի հեղինակ է դարձել Բուլղարիայի գավաթի «Սլավիայի» դեմ եզրափակիչ խաղում[7]։

2012 թվականի հունվարի 12-ին Սպաս Դելևը երեքուկես տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Մերսին Իդմանյուրդուի» հետ[8], բայց նույն թվականի հունիսին ֆինանսական պատճառներով խզել է այն[9]։

2013 թվականի հունվարի 31-ին, յոթ ամիս առանց ակումբի անցկացնելուց հետո, վերադարձել է ԲԿՄԱ[10]։

2013 թվականի հուլիսի 30-ին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս»՝ կնքելով երկամյա պայմանագիր[11]։

2014 թվականի փետրվարի 20-ին տեղափոխվել է Պլովդիվի «Լոկոմոտիվ»[12]։

2015 թվականի հուլիսի 1-ին Սպասը պայմանագիր է կնքել «Բերոե» ակումբի հետ[12]։

2016 թվականի հունիսի 20-ին Դելևը տեղափոխվել է Շչեցինի «Պոգոն»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[13]։ Նա իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում նշել է 2016 թվականի հուլիսի 16-ին։ Այդ թիմում երեք տարի խաղալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով 2019 օգոստոսի 7-ին տեղափոխվել է բուլղարական «Արդա» ակումբ, որտեղ էլ խաղում է մինչ օրս[12]։

Ազգային հավաքական խմբագրել

 
2011 թվականին՝ ազգային հավաքականի մարզաշապիկով

2008 թվականի հոկտեմբերին Սպաս Դելևը հրավիրվել է Բուլղարիայի երիտասարդական հավաքական Հունաստանի և Մակեդոնիայի դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար։

Հիմնական թիմում նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 26-ին Եվրո-2012-ի Շվեյցարիայի դեմ ընտրական խաղում[14]։

2017 թվականի մարտի 25-ին Սպասը դուբլ է գրանցել Նիդերլանդների ընտրանու դեմ խաղում՝ խփելով իր առաջին գոլերը ազգային թիմի կազմում և հաղթանակ պարգևելով աշխարհի առաջնության ընտրական խաղում[15]։

Գոլերն ազգային հավաքականում
Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Վերջնարդյունք Մրցաշար
1
25.03.2017 «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտ, Սոֆիա, Բուլղարիա   Նիդերլանդներ
1–0
2–0
2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար
2
2–0
25.03.2017-ի դրությամբ

Նվաճումներ խմբագրել

ԲԿՄԱ Սոֆիա

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

13.04.2021-ի դրությամբ

Ակումբ Լիգա Գավաթ[Ն 1] Աշխարհամաս[Ն 2] Ընդամենը
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2007–08 Պիրին Բուլղարիայի առաջնություն, A խումբ 14 8 0 0 14 8
2008–09 12 3 3 1 15 4
Ընդամենը 26 11 3 1 29 12
2009–10 ԲԿՄԱ Սոֆիա Բուլղարիայի առաջնություն, A խումբ 26 2 3 1 7 1 36 4
2010–11 26 13 4 6 8 2 38 21
2011–12 13 3 2 2 2 0 16 5
Ընդամենը 65 18 9 9 17 3 90 30
2011–12 Մերսին Իդմանյուրդու Süper Lig 12 2 0 0 12 2
2012–13 ԲԿՄԱ Սոֆիա Բուլղարիայի առաջնություն, A խումբ 14 5 2 0 16 5
2013–14 Լաս Պալմաս Segunda División 6 0 1 0 7 0
2013–14 Լոկոմոտիվ Պլովդիվ Բուլղարիայի առաջնություն, A խումբ 13 1 3 0 16 1
2014–15 9 1 4 2 13 3
Ընդամենը 22 2 7 2 29 4
2015–16 Բերոե Բուլղարիայի առաջնություն, A խումբ 29 4 4 0 4 4 37 8
2016–17 Պոգոն Ekstraklasa 30 4 5 1 35 5
2017–18 28 5 1 0 29 5
2018–19 14 2 0 0 14 2
Ընդամենը 72 11 6 1 78 12
2019–20 Արդա Բուլղարիայի առաջնություն, Առաջին պրոֆեսիոնալ լիգա 19 1 2 0 21 1
2020–21 22 6 4 2 26 8
Ընդամենը 41 7 6 2 47 9
Ընդամենը կարիերայում 283 58 38 15 21 7 342 80

Միջազգային խմբագրել

28.03.2021-ի դրությամբ

Բուլղարիայի ազգային հավաքական
Թվական Խաղեր Գոլեր
2011 5 0
2013 4 0
2016 4 0
2017 5 2
2018 4 0
2019 3 0
2020 4 0
2021 2 0
Ընդամենը 31 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Заради любовта към село Ключ, Делев отказа 2 млн. от Кьолн». livesport.bg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Спас Делев - биография, рейтинг, видео голов, фото, достижения | Футбол Топ.ру». www.footballtop.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Велик ЦСКА! Динамо (Москва) на колене пред евробоеца на България». sportal.bg.
  7. «CSKA Sofia-Slavia Sofia Match Report (1–0)». soccerway.com.
  8. «Mersin İdmanyurdu sign CSKA Sofia striker Spas Delev». turkish-football.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Спас Делев заряза Мерсин». novsport.com.
  10. «Спас Делев подписа с ЦСКА». gong.bg. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Spas Delev will play in Spain». bg-daily-news.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Spas Delev - Player profile 20/21». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  13. «SPAS DELEV PIŁKARZEM POGONI». pogonszczecin.pl.
  14. «Bulgaria and Switzerland draw a blank». uefa.com.
  15. «Bulgaria 2 Holland 0: Spas Delev double leaves worst Dutch side ever facing grim prospect of missing out on a second successive major tournament». thesun.co.uk.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպաս Դելև» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found