Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան

08:52, 27 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան (ղազ.՝ Әбілхан Қастеев атындағы Қазақстан Республикасының мемлекеттік өнер музейі), Ղազախստանի ամենախոշոր կերպարվեստի թանգարանն է և առաջատար գիտահետազոտական, մշակութային ու կրթական կենտրոնը կիրառական արվեստի բնագավառում։ Գտնվում է Ալմաթիում։ Կազմակերպվել է 1976 թվականին[1]։

Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՏեղագրությունԱլմաթի
Հիմնադրվել է1976
ՏնօրենԳուլմիրա Շալաբաևա
Կայքgmirk.kz
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

1935 թվականին «Ղազախական ԽՍՀ կազմավորման 15-ամյակին» նվիրված ցուցահանդեսի անցկացումից հետո կազմակերպվել է Ղազախստանի Տարաս Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական պատկերասրահը։ Պատկերասրահը սկսել է աշխատանքներ տանել ղազախ, ինչպես նաև արտասահմանցի նկարիչների ստեղծագործությունների հավաքագրման ուղղությամբ[2]։ 1936 թվականին Ալիբի Ջանգիլդինի անձնական խնդրանքով Մոսկվայի կերպարվեստի պետական ​​թանգարանից պատկերասրահին են փոխանցվել արևմտաեվրոպական հեղինակների մոտ 100 ստեղծագործություններ։ Ռուսական թանգարաններից ստացումների երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1950-ական թվականներին, հիմնականում Էրմիտաժից[3]։

1966 թվականին Դրեզդենի պատկերասրահին է վերադարձվել գերմանացի նկարիչ Կառլ Բեգասի «Վիլհելմինա Շրյոդեր-Դևրիենտի դիմանկարը» կտավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բերվել է Գերմանիայից որպես պատերազմական ռազմավար[4]:

1970 թվականին կազմակերպվել է Ղազախստանի ժողովրդական կիրառական արվեստի թանգարանը, որը հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ցուցադրել է ղազախական ժողովրդական կիրառական արվեստի ստեղծագործությունները[5]։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Ղազախստանի Տ. Գ․ Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական պատկերասրահի և Ղազախստանի ժողովրդական կիրառական արվեստի թանգարանի հավաքածուի հիման վրա կազմակերպվել է Ղազախական ԽՍՀ արվեստի պետական ​​թանգարանը[6]։ Նույն թվականից թանգարանը գտնվում է ժամանակակից շենքում[7]։

1984 թվականին Ղազախական ԽՍՀ արվեստի պետական ​​թանգարանն անվանակոչվել է տաղանդավոր ղազախ նկարիչ, ղազախական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Աբիլխան Կաստեևի անունով[7]։

ԽՍՀՄ-ից Ղազախստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո խորհրդային տարիներին ռուսական թանգարաններից ստացված բազմաթիվ գործեր չեն վերադարձվել։ 2024 թվականի դրությամբ այդ աշխատանքները պահվում են ֆոնդերում և կազմում են Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ժամանակակից պետական ​​թանգարանի մշտական ​​ցուցադրության «մարգարիտը»։

2014 թվականին բացվել է Կաստեևի տուն-թանգարանը, որը վարչականորեն համարվում է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի մի մաս։

2024 թվականի դրությամբ թանգարանի հիմնական ֆոնդը բաղկացած է թանգարանային ցուցանմուշների ավելի քան 25000 միավորից։

Թանգարանի շենք

Խորհրդային մոդեռնիզմի ոճով շենքը կառուցվել է հատուկ թանգարանի համար 1976 թվականին՝ Վեսնովկա գետի ափին։ Նախագծի հեղինակներն են Էլազա Կոնստանտինովնա Կուզնեցովան, Օլգա Նիկոլաևնա Նաումովան և Բ. Մ. Նովիկովը, կոնստրուկտորները՝ Զ. Ա. Սուխանովան, Մ. Լ. Կաշարսկին և Բ. Ցիգելմանը։

Թանգարանի գավիթը համապատասխանում է ղազախական ազգային ճարտարապետության ավանդական ծավալատարածական տեխնիկային, պլաստիկ և գունագեղորեն հագեցած է քանդակագործության, գեղանկարչության գունային շեշտադրումներով և թաղիքե պտտվող դեկորատիվ կառուցվածքներով։ Մուտքը, որը գտնվում է կողային ճակատին, ընդգծված է քիվով, որը հենված է քառակուսի մարմարե սյուների վրա։ Առանձնահատուկ արտահայտչություն է հաղորդում տանիքի քառանիստ ապակե բուրգը, որով լուսավորվում է շենքի կենտրոնական մասը, ինչպես նաև երկմակարդակ «Պարբերական» սրահի վերին շրջանցիկ պատկերասրահները։ «Լապտերների» բրգաձև ծավալները լուսավորում են երրորդ հարկի սրահները։

Կենտրոնում տեղակայված է ծառերով, ծաղկանոցներով և դեկորատիվ լողավազաններով բակը, որը ծառայում է որպես «թանգարանային հոգնածությունը» թեթևացնելու արդյունավետ միջոց[8]։

1979 թվականի ապրիլի 4-ին ընդունվել է Ալմաթիի Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 139 որոշումը «Ալմաթի քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկը հաստատելու մասին», որտեղ նշված է եղել նաև թանգարանի շենք[9]։ Որոշումը նախատեսել է պաշտպանական պարտավորության պաշտոնականացում և հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում։

1982 թվականի հունվարի 26-ին շենքն ընդգրկվել է Ղազախական ԽՍՀ հանրապետական ​​նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում[10]։

Աբիլխան Կաստեևի հուշարձան

Նկարչի հարյուրամյակի կապակցությամբ 2004 թվականին Աբիլխան Կաստեևի հուշարձանը տեղադրվել է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի շենքի դիմաց։ Հուշարձանի քանդակագործը Նուրլան Դալբաևն է։

Հուշարձանը ձուլված է բրոնզից նստած նկարչի պատկերով՝ գունապնակն ու վրձինը ձեռքին։ Կոմպոզիցիան ներկայացված է կարմիր-շագանակագույն մարմարից պատրաստված պատվանդանի վրա։ Պատկերի կերտարվեստական լուծումն աչքի է ընկնում պարզությամբ, բարությամբ ու իմաստությամբ, ինչով էլ միշտ վարպետը դեպի իրեն է գրավել շատերին։ Կոմպոզիցիայի հեղինակն այդ վստահելի ինտոնացիան ուժեղացնում է նկարի շրջանակով և վարագույրով, որոնք նկարչի արհեստանոցի մշտական ​​բնորոշ ատրիբուտներն են եղել[11]:

Հուշարձանը տեղադրվել է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի մուտքի և շատրվանների ձախ կողմում՝ Սաթպաևի փողոցին ավելի մոտ։ Հուշարձանը նայում է Մուսրեպովայի բուլվարին։

2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է Ալմաթի քաղաքի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների նոր ​​ցուցակը, որով անվավեր են ճանաչվել բոլոր նախկին որոշումները[12]։ Այդ որոշմամբ պահպանվել է Աբիլխան Կաստեևի հուշարձանի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտիների սահմանները հաստատվել են 2014 թվականին[13]։

Ծանոթագրություններ

  1. Государственный музей искусств им. А. Кастеева // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2. (CC BY-SA 3.0)
  2. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 589. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  3. «Откуда родом наши сокровища?». ТОО "Агентство Kazakhstan Today", медиа портал «Караван». Автор: Марина Хегай. Արխիվացված օրիգինալից 2023-08-07-ին. Վերցված է 2023-08-07-ին.
  4. «Как «Дама в черном» вернулась в Дрезден». ТОО "Агентство Kazakhstan Today", медиа портал «Караван». Автор: Марина Хегай. Արխիվացված օրիգինալից 2023-08-10-ին. Վերցված է 2023-08-07-ին.
  5. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 391. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  6. Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. Козыбаев М. К.. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 372. — 608 с. — 60 000 экз.
  7. 7,0 7,1 Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 184. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  8. «Достопримечательности Алматы :: Музеи». dostoprim.almaty.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-09-08-ին. Վերցված է 2019-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Решение Исполнительного комитета Алма-Атинского городского Совета народных депутатов от 4 апреля 1979 года № 139 «Об утверждении списка памятников истории и культуры города Алма-Аты» (с изменениями от 21.05.1999 г.) (утратило силу)». Информационная система ПАРАГРАФ. Արխիվացված է օրիգինալից 2020-10-23-ին. Վերցված է 2019-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Постановление Совета Министров Казахской ССР от 26 января 1982 года № 38 «О памятниках истории и культуры Казахской ССР республиканского значения»». Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին. Վերցված է 2013-01-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Кастееву памятник | Энциклопедия». web.archive.org. 2017-04-20. Արխիվացված է օրիգինալից 2017-04-20-ին. Վերցված է 2019-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы - ИПС "Әділет"». adilet.zan.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-01-27-ին. Վերցված է 2019-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы - ИПС "Әділет"». adilet.zan.kz. Արխիվացված է օրիգինալից 2020-11-27-ին. Վերցված է 2019-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան» հոդվածին։