Կառլ Բեգաս
Կառլ Բեգաս (սեպտեմբերի 30, 1794[1][2][3][…], Heinsberg, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4] - նոյեմբերի 24, 1854[5][6], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի նկարիչ ծնված Հեինսբերգում՝ Աախենի մոտակայքում։ Իր հայրը՝ մի թոշակառու դատավոր, նրա համար կանխորոշել էր իրավաբանի մասնագիտությունը, սակայն տղայի հակումները ուղղված էին լրիվ ուրիշ ուղղությամբ։ Նույնիսկ դպրոցում նա աչքի է ընկել նկարչության բնագավառում իր հիանալի ընդունակություններով, և 1812 թվականին նրան թույլատրեցին այցելել Փարիզ, որպեսզի կատարելագործի իր արվեստը։
Կառլ Բեգաս գերմ.՝ Carl Begas | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Carl Joseph Begas |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1794[1][2][3][…] |
Ծննդավայր | Heinsberg, Քյոլնի վարչական շրջան, Գերմանիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 24, 1854[5][6] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | դիմապատկեր |
Մեկենասներ | Ֆրիդրիխ Վիհելմ III |
Աշակերտներ | Ֆրեդերիկ Էմիլի Օգյուստ Օ'Քոնել |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Զավակներ | Օսկար Բեգաս, Karl Begas?, Ռեյնգոլդ Բերաս և Adalbert Begas?[7] |
Carl Joseph Begas Վիքիպահեստում |
Բեգասը սովորել է տասնութ ամիս Անտուան Ժան Գրոյի արվեստանոցում, այնուհետև սկսել է աշխատել ինքնուրույն։ 1814 թվականին Պրուսիայի արքան, ով հիացած էր երիտասարդ արվեստագետով և արեց ամեն ինչ նրա առաջխաղացման համար, գնեց Մադոնա դելա Սեդիայի իր օրինակը։ Նա զբաղվում էր մի քանի մեծ աստվածաշնչյան նկարներ նկարելով, և 1825 թվականին՝ Իտալիայից նրա վերադարձից հետո, շարունակեց նկարել նկարներ, որոնք տեղադրված են Բեռլինի և Պոտսդամի եկեղեցիներում։ Նրանցից ոմանք պատմական մասունքներ են, բայց մեծամասնությունը Աստվածաշնչի տեսարանների պատկերերն են։ Բեգասը նշանավոր է նաև որպես դիմանկարիչ, և արքայական պատկերասրահին մատակարարել է Պրուսիայի հայտնի պաշտոնավոր մարդկանց դիմանկարերի մի ամբողջ շարք։ Իր աշակերտերից է նաև Ջոզեֆ Փետզը։ Իր մահվանից առաջ Բեռլինում նա զբաղեցրել է դատարանում նկարչի պաշտոնը։
Զավակերը
խմբագրել- Օսկար Բեգաս (1828–1883) Դիմանկարիչ և Պրուսիայի արվեստի ակադեմիայում պրոֆեսոր[8].
- Ալֆրեդ Բեգաս (1830-1860) սպա
- Ռեյնհոլդ Բեգաս (1831-1911) Քանդակագործ
- Հելմութ Բեգաս (1833-1893) սպա
- Վերոնիկա (1834–1844)
- Ադալբերտ Բեգաս (1836-1888) Նկարիչ, մասնագիտացված ժանրային տեսարաններով[8].
- Սյուզան (1839-1848)
- Կառլ Բեգաս (1845-1916) Քանդակագործ[8].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Karl (I) Begas (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119181304 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Dohme R. Begas, Karl der Ältere (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1875. — Vol. 2. — S. 269–270.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.nrw-stiftung.de/projekte/projekt.php?pid=717
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ 8,0 8,1 8,2 Бегас // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Բեգաս» հոդվածին։ |