Աբիլխան Կաստեևի տուն-թանգարան
Աբիլխան Կաստեևի տուն-թանգարան, Աբիլխան Կաստեևի հուշահամալիր-թանգարան Ալմաթի քաղաքում, Ղազախստան։ Թանգարանը գտնվում է այն տանը, որտեղ 1958-1973 թվականներին ապրել է Աբիլխան Կաստեևը։
Աբիլխան Կաստեևի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Հիմնադրվել է | 2014 |
Պատմություն
խմբագրելՏունը գտնվում է Ալմաթի քաղաքի արևելյան մասում՝ Մալայա Ալմատինկա գետի ափին, Գորոդսկայա փողոցում (այժմ՝ Բեխոժինայի փողոց), կառուցվել է 1955 թվականին Կաստեևների ընտանիքի համար։ 1966 թվականին տունն ամբողջությամբ քանդվել է, այնուհետև վերակառուցվել։ Կաստեևն այդ տանն ապրել և աշխատել է 1958-1973 թվականներին[1]։
2004 թվականին ընտանիքը նկարչի տունը հանձնել է պետությանը՝ հուշահամալիր-թանգարան ստեղծելու համար[1]։ 2014 թվականին՝ նկարչի ծննդյան 110-ամյակը նշելու տարում, բացվել է հուշահամալիրի տուն-թանգարանը։ Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել նկարչի ընտանիքը, ընկերները, Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի աշխատակիցները, Մեդեուսկի շրջանի ակիմ Սուլթանբեկ Մակեժանովը[2]։
Թանգարանի շենք
խմբագրելՇենքը 20-րդ դարի կեսերի մեկ հարկանի տուն է, որը կառուցվել է Ղազախական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Դինմուհամեդ Կունաևի հրամանագրով հատուկ Կաստեևի մեծ ընտանիքի համար, 1955 թվականին։ 1958 թվականին նկարիչը ընտանիքով տեղափոխվել է այդ տուն։ 1966 թվականին նախկին տունը հիմնովին քանդվել է և դրա փոխարեն կառուցվել է բարելավված հատակագծով մեկ այլ կարկասային եղեգնյա տուն, իսկ 1968 թվականին դրան ավելացվել է արվեստանոցը։ Տան շինարարությունն իրականացվել է Ալմաթիի գլխավոր ճարտարապետ Ն. Օրազիմբետովի նախագծով։ 142,5 մ² ընդհանուր մակերեսով տունը պահպանվել է իր սկզբնական տեսքով՝ հյուրասենյակ, երեք ննջասենյակ, արվեստանոց, խոհանոց, սանհանգույց, պատշգամբ, տան դիմաց կա այգի[1]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանի ցուցադրությունը այցելուներին ներկայացնում է Կաստեևի ստեղծած ամենահայտնի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները։ Նկարչի նկարները թանգարանում ներկայացված են պատճենների տեսքով։ Թանգարանում կարելի է տեսնել հանրահայտ «Ամանգելդիի դիմանկարը», «Թուրքսիբը», «Թալաս գետը», «Կենեսարիի դիմանկարը»։ Հավաքածուն ներառում է նաև պատմական և կենսագրական հարուստ նյութ՝ նկարչի լուսանկարներ, փաստաթղթեր, ֆիլմեր և անձնական իրեր։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում բնօրինակ ցուցանմուշների միջոցով վերստեղծված Կաստեևի արվեստանոց-ստուդիան, որտեղ վարպետը երկար տարիներ աշխատել էր[3]։
Կաստեևի տանը շատ իրեր են պահպանվել, օրինակ՝ սանդաթակը, փայտածխի արդուկը, դեղին ինքնաեռը և այլ իրեր[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Дом-музей художника А. Кастеева». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «В Алматы открыли мемориальный Дом-музей Абылхана Кастеева / Комсомольская правда Казахстан». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «В Алматы открыт дом-музей народного художника Казахстана А.Кастеева». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Культурная прогулка: Дом-музей А. Кастеева». e-history.kz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.