Ուիլյամ Դոնալդ Գրիգ (անգլ.՝ William Donald Grigg,հուլիսի 3, 1991(1991-07-03)[1], Solihull, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Չեսթերֆիլդ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից:

Ուիլ Գրիգ
անգլ.՝ Will Grigg
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1991(1991-07-03)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Solihull, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

Գրիգը անգլիական «Բիրմինգհեմ Սիթիի» սան է։ 2007 թվականին չի կարողացել պայմանագիր կնքել ակումբի հետ և տեղափոխվել է Միդլենդի ֆուտբոլային դաշինքի «Սթրեթֆորդ Թաուն» ակումբ, որտեղ անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ 2008 թվականի ամռանը, չնայած «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետաքրքրությանը, Ուիլը տեղափոխվել է «Ուոլսոլ»։ Դեկտեմբերի 20-ին «Չելտենհեմ Թաունի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[2]։ 2011 թվականի հունվարի 11-ին «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում Գրիգը խփել է իր առաջին գոլը «Ուոլսոլի» կազմում[3]։ 2013 թվականի փետրվարի 26-ին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում[4]։ 2012/2013 մրցաշրջանում Ուիլը դարձել է 20 գոլի հեղինակ և ճանաչվել թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Նույն թվականի ամռանը Գրիգը եռամյա պայմանագիր է կնքել «Բրենտֆորդ» ակումբի հետ։ Օգոստոսի 3-ին «Պորտ Վեյլի» դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Օգոստոսի 10-ին «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում Ուիլը դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Բրենտֆորդի» կազմում[6]։

2014 թվականի ամռանը Գրիգը վարձավճարով տեղափոխվել է «Միլթոն Քինս Դոնս»։ Օգոստոսի 9-ին «Ջիլինգհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Նույն խաղում Ուիլն իր առաջին գոլը խփել է «ՄԿ Դոնսի» կազմում։ Օգոստոսի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում դարձել է դուբլի հեղինակ[8]։

2015 թվականի ամռանը Գրիգը տեղափոխվել է «Ուիգան Ատլետիկ»։ Օգոստոսի 8-ին «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[9]։ Օգոստոսի 11-ին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության «Բերիի» դեմ խաղում Ուիլն իր առաջին գոլն է խփել «Ուիգանի» կազմում[10]։

Միջազգային կարիերա

2012 թվականի հունիսի 2-ին Նիդեռլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում Գրիգը նորամուտը նշել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[11]։ 2016 թվականի մայիսի 27-ին Բելառուսի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Ուիլը Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Գոլեր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 2016 թվականի մայիսի 27 Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Բելառուս 3:0 3:0 Ընկերական հանդիպում
02. 2018 թվականի սեպտեմբերի 8 Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Բոսնիա և Հերցեգովինա 1:2 1:2 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2018/2019

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Челтнем Таун VS. Уолсолл 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2008-12-20. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Бристоль Роверс VS. Уолсолл 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011-01-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Карлайл Юнайтед VS. Уолсолл 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013-02-26. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Порт Вейл VS. Брентфорд 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013-08-03. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Брентфорд VS. Шеффилд Юнайтед 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013-08-10. Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Милтон Кинс Донс VS. Джиллингем 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014-08-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Милтон Кинс Донс VS. Манчестер Юнайтед 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2014-08-26. Արխիվացված է օրիգինալից 2015-12-07-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ковентри Сити VS. Уиган Атлетик 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-08-08. Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Уиган Атлетик VS. Бери 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015-08-11. Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Нидерланды VS. Северная Ирландия 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2012-06-02. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Северная Ирландия VS. Белоруссия 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-05-27. Արխիվացված է օրիգինալից 2016-06-01-ին. Վերցված է 2016-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլ Գրիգ» հոդվածին։