Ուիլյամ Դոնալդ Գրիգ (անգլ.՝ William Donald Grigg,հուլիսի 3, 1991(1991-07-03)[1], Solihull, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Չեսթերֆիլդ» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ուիլ Գրիգ
անգլ.՝ Will Grigg
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1991(1991-07-03)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Solihull, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Գրիգը անգլիական «Բիրմինգհեմ Սիթիի» սան է։ 2007 թվականին չի կարողացել պայմանագիր կնքել ակումբի հետ և տեղափոխվել է Միդլենդի ֆուտբոլային դաշինքի «Սթրեթֆորդ Թաուն» ակումբ, որտեղ անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ 2008 թվականի ամռանը, չնայած «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետաքրքրությանը, Ուիլը տեղափոխվել է «Ուոլսոլ»։ Դեկտեմբերի 20-ին «Չելտենհեմ Թաունի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Անգլիայի առաջին լիգայում[2]։ 2011 թվականի հունվարի 11-ին «Բրիստոլ Ռովերսի» դեմ խաղում Գրիգը խփել է իր առաջին գոլը «Ուոլսոլի» կազմում[3]։ 2013 թվականի փետրվարի 26-ին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում[4]։ 2012/2013 մրցաշրջանում Ուիլը դարձել է 20 գոլի հեղինակ և ճանաչվել թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Նույն թվականի ամռանը Գրիգը եռամյա պայմանագիր է կնքել «Բրենտֆորդ» ակումբի հետ։ Օգոստոսի 3-ին «Պորտ Վեյլի» դեմ խաղում իր նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Օգոստոսի 10-ին «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում Ուիլը դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Բրենտֆորդի» կազմում[6]։

2014 թվականի ամռանը Գրիգը վարձավճարով տեղափոխվել է «Միլթոն Քինս Դոնս»։ Օգոստոսի 9-ին «Ջիլինգհեմի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[7]։ Նույն խաղում Ուիլն իր առաջին գոլը խփել է «ՄԿ Դոնսի» կազմում։ Օգոստոսի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում դարձել է դուբլի հեղինակ[8]։

2015 թվականի ամռանը Գրիգը տեղափոխվել է «Ուիգան Ատլետիկ»։ Օգոստոսի 8-ին «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[9]։ Օգոստոսի 11-ին Անգլիական լիգայի գավաթի խաղարկության «Բերիի» դեմ խաղում Ուիլն իր առաջին գոլն է խփել «Ուիգանի» կազմում[10]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2012 թվականի հունիսի 2-ին Նիդեռլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում Գրիգը նորամուտը նշել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում[11]։ 2016 թվականի մայիսի 27-ին Բելառուսի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Ուիլը Ֆրանսիայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։

Գոլեր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցույթ
01. 2016 թվականի մայիսի 27 Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Բելառուս 3:0 3:0 Ընկերական հանդիպում
02. 2018 թվականի սեպտեմբերի 8 Վինձոր Պարկ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա   Բոսնիա և Հերցեգովինա 1:2 1:2 ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգա 2018/2019

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Челтнем Таун VS. Уолсолл 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Бристоль Роверс VS. Уолсолл 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «Карлайл Юнайтед VS. Уолсолл 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  5. «Порт Вейл VS. Брентфорд 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Брентфорд VS. Шеффилд Юнайтед 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Милтон Кинс Донс VS. Джиллингем 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Милтон Кинс Донс VS. Манчестер Юнайтед 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  9. «Ковентри Сити VS. Уиган Атлетик 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  10. «Уиган Атлетик VS. Бери 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  11. «Нидерланды VS. Северная Ирландия 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. «Северная Ирландия VS. Белоруссия 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլ Գրիգ» հոդվածին։