Լինքոլն Քիրստեյն

ամերիկացի գրող
08:20, 27 Մարտի 2024 տարբերակ, Դայանա7 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Լինքոլն Էդվարդ Քիրստեյն[1] (անգլ.՝ Lincoln Edward Kirstein; ) ամերիկացի նկարիչ և մշակութային գործիչ, գրող, բարերար, ձեռնարկատեր։ Նա առավել հայտնի է որպես New York City Ballet-ի համահիմնադիր: Պարի (հատկապես բալետի), լուսանկարչության, արվեստի ներկայացուցիչների կենսագրությունների մասին գրքերի հեղինակ է։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Լինքոլն Քիրսթեյնը ծնվել է Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում հրեական հարուստ ընտանիքում: Նրա հայրական պապը հիմնել է Edward Kirstein and Sons օպտիկական ընկերությունը։ Նրա հայրը Բոստոնում «Filen's» նորաձևության հանրախանութի համասեփականատերն էր: Նրա մայրը Stein-Bloch տեքստիլ ընկերությանը պատկանող ընտանիքից էր ։ Լինքոլնը Լյուիս Քիրստեյնի և Ռոուզ Սթայնի երեք երեխաների միջնեկն էր։ Նա ուներ մեծ քույր՝ Մինա, և կրտսեր եղբայր՝ Ջորջը[2]։ Քիրստեյնները անգլոֆիլներ էին, շատ էին կարդում, հաճախում էին բալետ, օպերա և համերգներ, ակտիվորեն մասնակցում էին մշակութային և բարեգործական միջոցառումներին[3]։

Քիրսթեյնը դպրոցում լավ չի սովորել և նույնիսկ ստիպված է եղել փոխել դպրոցը վատ առաջադիմության պատճառով[4]: Երկու տարի Բերքշիրի դպրոցում սովորելուց հետո նա հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ, բայց ցանկանում է իր վերջին տարին ավարտել Լոնդոնում, որտեղ ապրում էր Մինան։ Ընտանեկան խորհրդում փոխզիջում է գտել. Լինքոլնը ամռանը պատք է գնար Լոնդոն, իսկ հաջորդ տարին պետք է անցկացներ՝ պատրաստվելով Հարվարդի ընդունելության քննություններին: Եղբոր ու մոր ընկերակցությամբ նա 1924 թվականի ամռանը երկու ամիս անցկացրել է Եվրոպայում։ Այնտեղ նա հանդիպել է Բլումսբերգի խմբի անդամներին, որտեղ տեղափոխվել էր Մինան, և հատկապես մտերմացել է Ջոն Քեյնսի հետ[5]։

  Արտաքին պատկերներ
Նկարներ պատկերներ
  Լինքոլն Քիրստեյն, 1929–1930, Արվեստի թանգարան (Հյուստոն)
  Լինքոլն Քիրստեյն, 1937 նկարներ [Չելիշչև, Պավել Ֆեդորովիչ|Պավել Չելիշչևա]], Ազգային դիմանկարների պատկերասրահ (ԱՄՆ))
  Լինքոլն Քիրստեյն, ок. 1948, նկարիչ Ջորջ Պլատ Լայնս, Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
  Դիմանկար Լինքոլն Քիրստեյնի, 1950 Լյուսիան Ֆրոյդ, մասնավոր հավաքածու


Հարվարդ

Չնայած վարձու ուսուցիչների համառությանը և ջանքերին՝ Լինքոլնը ձախողել է Հարվարդի ընդունելության քննությունը երկու անգամ՝ առաջին փորձը՝ 1925 թվականի հունիսին, իսկ երկրորդը՝ երեք ամիս անց: Ի վերջո, 1926 թվականի ամռանը19 տարեկանում ընդունվել է Հարվարդի համալսարան, մինչդեռ դիմորդների միջին տարիքը երկու-երեք տարով փոքր էր[6]։

Հարվարդում Քիրստեյնի մի քանի հոդվածներ տպագրվել են համալսարանական The Advocate ամսագրում։ Նա ցանկանցել է աշխուժացնել այս հրատարակությունը՝ հրատարակելով ավելի ավանգարդ հեղինակներ, սակայն նրան չեն ընդունել խմբագրական կազմում։ Այնուհետև նա իր ընկերոջ՝ Վարիան Ֆրայի հետ համոզել է հորը ֆինանսավորել նոր գրական եռամսյակային ամսագիր՝ Hound & Horn («Hound and Horn», Էզրա Փաունդի «The White Hart» բանաստեղծությունից): Ամսագիրը լույս է տեսել 1927-1934 թվականներին, երբ Քիրստեյնի ուշադրությունը կենտրոնացել է բալետի վրա։ Ընտանեկան հարստությունը օգնել են նրան մնալ ջրի երեսին մեծ դեպրեսիայի ժամանակ, երբ շատ այլ փոքր ամսագրերի հրատարակություն դադարեցվել էր: Hound & Horn-ի հիմնական ներդրումը մշակույթի մեջ նրա գեղագիտական ​​դիրքորոշումն էր, որն ընդգծում էր տեխնիկան և օբյեկտիվությունը, և այնուհետև անվանվել է «նոր քննադատություն»[7]: Յուրաքանչյուր համարի կեսից ավելին նվիրված էր քննադատական ​​հոդվածներին, գրախոսություններին, արվեստի, երաժշտության և թատրոնի աշխարհի իրադարձությունների ակնարկներին, ինչպես նաև նկարների վերարտադրմանը:

1929 թվականին Քիրստեյնը հիմնել է պատկերասրահ, որը կոչվել է Հարվարդի ժամանակակից արվեստի միություն: Այն հաճախ անվանվել է Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման գլխավոր ուղենիշ, որի ղեկին է եղել Քիրստեյնի ընկեր Ալֆրեդ Բարը: Թանգարանի հոգաբարձուներից մեկը նշել է. «Կարելի է վստահ լինել, որ Ժամանակակից արվեստի թանգարանը ծնվել է Հարվարդում»[8]: Հարվարդի հասարակության կողմից կազմակերպված գրեթե բոլոր ցուցահանդեսները տարվա ընթացքում կրկնվել են Ժամանակակից արվեստի թանգարանում։

1930 թվականի հունիսին Հարվարդն ավարտելուց հետո Քիրստեյնը հոգնել է Բոստոնից և վերջապես տեղափոխվել Նյու Յորք:

Ստեղծագործությունների համառոտ ցանկ

  • 952 – Դասական բալետ. հիմնական տեխնիկա և տերմինաբանություն (Մյուրիել Ստյուարտի հետ համահեղինակ), 9780394408200
  • 1969 - Ուիլյամ Յուջին Սմիթ. լուսանկարներ և նշումներ, 9780893815349
  • 1970 – Պար. Դասական թատրոնի պարի համառոտ պատմություն, 9780871270191
  • 1973 – Էլի Նադելման, 9780871300348
  • 1973 - Նյու Յորք քաղաքի բալետ (Մարթա Սվոուի և Ջորջ Պլատ Լայնսի լուսանկարներով), 0-394-46652-7
  • 1975 – Նիժինսկին պարում է, 9780394489612
  • 1984 – Փոլ Կադմուս, 0847807673
  • 1984 – Բալետի չորս դարը . հիսուն գլուխգործոց, 9780486246314
  • 1987 - Լինքոլն Քիրստայնի բանաստեղծությունները, 0-689-11923-2
  • 1994 – Չելիշչև, 0-942642-40

Գրականություն

  • Մարտին Դյուբերման, Լինքոլն Քիրստեյնի աշխարհները. - Northwestern University Press, 2008. - ISBN 9780810125186
  • Ջենիֆեր Հոմանս, Բալետի պատմություն. Ապոլոնի հրեշտակները. բալետի պատմություն. - Random House Publishing Group, 2010 - ISBN 9780812968743

Ծանոթագրություններ

  1. Встречается также русская передача фамилии как Керштайн, Керстайн и Керстин
  2. Дуберман, 2008, էջ 3, 6
  3. Хоманс, 2010, էջ 457
  4. Дуберман, 2008, էջ 24
  5. Дуберман, 2008, էջ 33-34
  6. Дуберман, 2008, էջ 39
  7. Sybil Kantor Alfred H. Barr, Jr. and the Intellectual Origins of the Museum of Modern Art. — MIT Press, 2003. — С. 141. — ISBN 9780262611961
  8. Russell Lynes Good Old Modern: An Intimate Portrait of the Museum of Modern Art. — Atheneum, 1973. — С. 26. — ISBN 9780689105487