Անգլոմանն (լատին․՝ Angli , «անգլիացի» և հուն․՝ φίλος , philos, «ընկեր») այն մարդն է, որը հիանում է Անգլիայով, նրա մարդկանցով և մշակույթով։ Անգլոմանիան արտահայտվում է նաև անգլերենի նկատմամբ խանդավառությամբ, և քանի որ անգլերենը լայն տարածում ունի Անգլիայից դուրս, այն դուրս է եկել անգլիական մշակույթի շրջանակներից։ Հականիշն է անգլոֆոբիան։

Ավանդական բրիտանական դիզայնով հեռախոսային կրպակ Բիլեֆելդում, Գերմանիա

«Անգլոման» բառն առաջին անգամ 1864 թվականին հրատարակել է Չարլզ Դիքենսն իր «Ամբողջ տարին» գրական ամսագրում՝ երբ նկարագրում էր Revue des deux Mondes (Երկու աշխարհների վերանայում) ֆրանսիական ամսագիրը որպես «զարգացած և փոքր-ինչ «անգլոման» հրատարակություն»[1]։

Հազվադեպ օգտագործվում է նաև «բրիտոֆիլ» տերմինը։

The James, անգլիական ոճով փաբ Մյունստերում, Գերմանիա

Նկարագրություն խմբագրել

Որոշ դեպքերում «անգլոմանիա» տերմինը ներկայացնում է անհատի գնահատանքը Անգլիայի պատմության և ավանդական անգլիական մշակույթի հանդեպ(օր.՝ Ուիլյամ Շեքսպիր, Ջեյն Օսթին, Սեմյուել Ջոնսոն)։ Անգլոմանիան կարող է բնութագրվել նաև որպես սեր բրիտանական միապետության, կառավարման համակարգի և հաստատությունների նկատմամբ։ Անգլոմանները բավականություն են ստանում անգլիական ֆիլմերից, հեռուստահաղորդումներից, կատակերգություններից, գրքերից, ամսագրերից, ավանդույթներից (օր.՝ բրիտանական Սուրբ ծննդյան ճաշ)[2], ավտոմեքենաներից։ Սիրում են անգլիացի դերասաններին, մոդելավորողներին, երաժիշտներին։

Անգլոմաններն օգտագործում են բրիտանական անգլերենի ուղղագրություն՝ ամերիկյանի փոխարեն (օր.՝ colour color-ի, centre center-ի, traveller traveler-ի փոխարեն)։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում աճել է բրիտանական անգլերենի արտահայտությունների կիրառումը առօրյա խոսակցություններում և լուրերի թողարկումներում[3][4]։ Այդ միտումը, թյուրիմացությունը և ամերիկացիների կողմից այդ արտահայտությունների չարաշահումը դարձել է թե՛ ամերիկյան, թե՛ անգլիական լրատվամիջոցների հետաքրքրության առարկա։ Միտումը հատկապես վառ է արտահայտված Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շրջանում։

Տարածում խմբագրել

18-րդ դարում Եվրոպայում ու Ռուսաստանում և 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում անգլոմանիան համարվում էր նշանավոր էլիտար երևույթ։ Անգլոմանների թվին էին դասվում որոշ ազդեցիկ քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Անգլոմանիայի գաղափարները բավականին տարածված էին նաև ռուսական նավատորմում։

Հայտնի անգլոմաններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. All the Year Round (անգլերեն). Charles Dickens. 1865 թ․ հունվարի 1.
  2. «Holiday Traditions - England». www.worldholidaytraditions.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  3. Hebblethwaite, Cordelia (2012 թ․ սեպտեմբերի 27). «Britishisms and the Britishisation of American English». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  4. Williams, Alex (2012 թ․ հոկտեմբերի 10). «America's Slippery Slope Into Britishisms». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Johnny Depp». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Famous Anglophiles - Anglotopia.net». www.anglotopia.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Famous Anglophiles: Part 2 - Anglotopia.net». www.anglotopia.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Lady Gaga». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  9. «Quentin Tarantino». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Gwen Stefani». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.