Ուիլյամ Յուջին Սմիթ

ամերիկացի ֆոտոլրագրող

Ուիլյամ Յուջին Սմիթ (անգլ.՝ William Eugene Smith, դեկտեմբերի 30, 1918(1918-12-30)[1][2][3][…], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 15, 1978(1978-10-15)[1][2][3][…], Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[4]) — ամերիկացի ֆոտոլրագրող, վավերագրական լուսանկարչության ներկայացուցիչ, հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ընթացքում իր աշխատանքներով։

Ուիլյամ Յուջին Սմիթ
անգլ.՝ William Eugene Smith
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30, 1918(1918-12-30)[1][2][3][…]
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 15, 1978(1978-10-15)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, Արիզոնա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWichita North High School? և Նոտր Դամ համալսարան
ԵրկերTomoko Uemura in Her Bath?
Մասնագիտությունլուսանկարիչ, ֆոտոլրագրող, պատերազմի լուսանկարիչ և լրագրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունMagnum Photos[6]
ԵրեխաներKevin Smith?
 William Eugene Smith Վիքիպահեստում

Սմիթը ծնվել է 1918 թ. Ուիչիտո քաղաքում (Կանզասի նահանգ, ԱՄՆ)։ Ավարտելով դպրոցը 1936 թվականին, նա սկսել է լուսանկարել Eagle և Beacon թերթերի համար: Ավելի ուշ նա տեղափոխվել է Նյու Յորք և ընդունվել է աշխատանքի Newsweek թերթում: Նա արագ դարձավ հայտնի է իր կատարելության ձգտմամբ և ճանաչելի ոճով։ Հետագայում նա ազատվել է աշխատանքից միջին ֆորմատի տեսախցիկներ  օգտագործելու մերժման պատճառով և 1939 թվականին ընդունվել է աշխատանքի Life Magazine-ում որտեղ օգտվել է 35 մմ-անոց տեսախցիկներից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմիթը Ֆոտոթղթակցել էZiff-Davis Publishing-ին, իսկ ավելի ուշ՝ Life Magazine-ին։ Նա գտնվում էր առաջին գծում՝ Ամերիկա-Ճապոնական հաարձակման գծում։ Օկինավայում նա վիրավորվել էր գնդացրի կրակից։ Բուժվելուց հետո նա շարունակեց աշխատանքը Life-ում։ 1950 թվականին նա ուղարկվել է լուսաբանելու՝ Անգլիայում ընթացող ընտրությունները։ Չնայած այն հանգամանքին, որ խմբագրությունը Life-ը բացասաբար է վերաբերվել Լեյբորիստական կուսակցությանը, Սմիթը իր ռեպորտաժում արտահայտել է իր համակրանքը Քլեմենթ Էթթլիի նկատմամբ։ Արդյունքում, խմբագրությունը հրապարակել է իր լուսանկարների մի փոքր մասը միայն։

1955 թվականին Սմիթը հեռացել է Life-ից՝ որոշակի տարաձայնությունների պատճառով, կապված այն բանի հետ, թե ինչպես է Life-ը օգտագործել իր ֆոտոռեպորտաժները Ալբերտ Շվայցերի մասին, և անցել է աշխատանքի «Մագնում» ֆոտոգործակալությունում։ Այնտեղ նա սկսել է աշխատել Փիթսբուրգ վավերագրական նախագծի վրա,  որը իր մեջ ներառում էր շատ լուսանկարներ։

1978 թվականին կապված թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման բարդությունների հետ, Յուջին Սմիթը վախճանվում է։

Ուիլյամի Յուջին Սմիթի հիմնադրամ խմբագրել

1980 թվականին ստեղծվել է Ուիլյամ Յուջին Սմիթի անվան հիմնադրամ (W. Eugene Smith Fund), որն ամեն տարի պարգևատրում է լուսանկարիչների բնագավառում «մարդասիրական լուսանկարներ»-ի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 W. Eugène Smith (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. http://www.magnumphotos.com/C.aspx?VP3=CMS3&VF=MAGO31_9_VForm&ERID=24KL5347YF

Արտաքին հղումներ խմբագրել