Ֆրանսուա Կելերման
Ֆրանսուա-Կրիստոֆ Կելերման, Վալմի դուքս (ֆր.՝ François-Christophe Kellermann, duc de Valmy, մայիսի 28, 1735[2][3][1][…], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 23, 1820[1], Փարիզ, Փարիզի շրջան[4]), Հեղափոխական պատերազմների դարաշրջանի ֆրանսիացի զորապետ, Վալմի ճակատամարտի հերոս, Նապոլեոն Բոնապարտի օրոք՝ Ֆրանսիայի պատվավոր մարշալ (1804)։
Առաջին կայսրության դարաշրջանում չի մասնակցել մարտական գործողություններին։ Նապոլեոնյան պատերազմներում մարշալ Կելերմանի բոլոր սխալական հիշատակումները իրականում պատականում են նրա որդուն՝ գեներալ Ֆրանսուա Էտյեն Կելերմանին, վերջինս իր ծառայության շնորհիվ դարձել է հեծելազորային կորպուսի հրամանատար։
Կենսագրություն
Ծնվել է Ստրասբուրգում, ազգությամբ գերմանացի է։ Մինչ կյանքի վերջ հաղորդակցվել է ֆրանսերենով՝ նկատելի գերմանական ակցենտով[5]։ 1752 թվականին հավաքագրվել է ֆրանսիական հուսարական գնդում։ 1788 թվականին՝ արդեն գեներալ։
1792 թվականին Կելերմանը հեղափոխությանը միանալուց հետո նշանակվել է Մոզելի բանակի գլխավոր հրամանատար, միացել է Շառլ Դյումուրիեին և սեպտեմբերի 20-ին դիմադրել է Վալմի հայտնի ռմբակոծությանը՝ դիմակայելով պրուսակների գերակշիռ ուժերին։ Մեղադրվել է նահանջող պրուսակներին չհետապնդելու համար, սակայն արդարացվել է դատարանի կողմից[6]։
1793 թվականի մայիսին Կելերմանը ղեկավարել է Ալպյան բանակը։ 1793 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Կելերմանը ստանձնել է Լիոնը պաշարած և յակոբինների բռնապետության դեմ ապստամբած բանակի հրամանատարի պաշտոնը։
Լիոնը վերցնելուց հետո Կելերմանը մեղադրվել է ապստամբների նկատմամբ մեղմ վերաբերմունք ցույց տալու համար, որպես հետևանք նետվել է զնդան և միայն Ռոբեսպիեռի գահընկեց լինելու շնորհիվ Կալերմանը փրկվել է գիլիոտինից։
1801 թվականին նշանակվել է սենատի նախագահ։ 1804 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալի կոչումը և ստացել է Վալմի դուքսի աստիճան։
1814 թվականին միացել է Լուի XVIII-ին, վերջինս նրան դարձրել է Ֆրանսիայի պեր։
Թաղվել է Պեր-Լաշեզի գերեզմանոցում։
1892 թվականին Վալմում կանգնեցվել է Կելեմանի հուշարձանը։
Ընտանիք
Մարշալի որդին՝ Ֆրանսուա Էտյենը նապոլեոնական պատերզմների ժամանակ դարձել է աչքի ընկնող հեծելազորային գեներալ, իսկ թոռը՝ Ֆրանսուա Կրիստոֆ Էդուարդը դիվանագետ է դարձել։ Երկուսն էլ ժառանգել են Վալմի դուքսի տիտղոսը։
Պարգևներ
- Պատվո լեգեոնի շքանշան, Մեծ խաչ
- Սուրբ Լյուդովիկի շքանշան, Մեծ խաչ
- Կարմիր արծվի շքանշան (Պրուսիայի թագավորություն)
- Պֆալցյան առյուծի շքանշան (Բավարիայի թագավորություն)
- Ոսկե արծվի ասպետական շքանշան, Մեծ խաչ (Վյուրտեմբերգի թագավորություն)
- Հավատարմության շքանշան, Մեծ խաչ (Բադենի Մեծ Դքսություն)
- Լյուդվիգի շքանշան (Հեսսենի մեծ դքսություն)
Կերպարի մարմնավորումը ֆիլմերում
- «Նապոլեոն․ ճանապարհ դեպի բարձունք» (Ֆրանսիա, Իտալիա, 1955), Կելերմանի դերում՝ Ժոե Ամման։
Примечания
- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #116174919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- ↑ «Келлерман, Франсуа-Кристоф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
- Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- Келлерман // [Кальяри — Коалиционные войны]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1913. — С. 490—491. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 12).