Ֆրանսուա Կելերման
Ֆրանսուա-Կրիստոֆ Կելերման, Վալմի դուքս (ֆր.՝ François-Christophe Kellermann, duc de Valmy, մայիսի 28, 1735[1][2][3][…], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 23, 1820[3], Փարիզ[4]), Հեղափոխական պատերազմների դարաշրջանի ֆրանսիացի զորապետ, Վալմի ճակատամարտի հերոս, Նապոլեոն Բոնապարտի օրոք՝ Ֆրանսիայի պատվավոր մարշալ (1804)։
Ֆրանսուա Կելերման | |
---|---|
ֆր.՝ François-Christophe Kellermann | |
մայիսի 28, 1735[1][2][3][…] - սեպտեմբերի 23, 1820[3] (85 տարեկան) | |
Ծննդավայր | Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Valmy[5], Grave of Kellermann[5][6][7] և Grave of Kellermann |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Զորատեսակ | Ֆրանսիական բանակ |
Կոչում | Համայն Ֆրանսիո մարշալ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Յոթամյա պատերազմ, War of the First Coalition?, Battle of Valmy?, Revolt of Lyon against the National Convention? և Battle of Epierre? |
Պարգևներ |
Առաջին կայսրության դարաշրջանում չի մասնակցել մարտական գործողություններին։ Նապոլեոնյան պատերազմներում մարշալ Կելերմանի բոլոր սխալական հիշատակումները իրականում պատականում են նրա որդուն՝ գեներալ Ֆրանսուա Էտիեն Կելերմանին, վերջինս իր ծառայության շնորհիվ դարձել է հեծելազորային կորպուսի հրամանատար։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ստրասբուրգում, ազգությամբ գերմանացի է։ Մինչ կյանքի վերջ հաղորդակցվել է ֆրանսերենով՝ նկատելի գերմանական ակցենտով[8]։ 1752 թվականին հավաքագրվել է ֆրանսիական հուսարական գնդում։ 1788 թվականին՝ արդեն գեներալ։
1792 թվականին Կելերմանը հեղափոխությանը միանալուց հետո նշանակվել է Մոզելի բանակի գլխավոր հրամանատար, միացել է Շառլ Դյումուրիեին և սեպտեմբերի 20-ին դիմադրել է Վալմի հայտնի ռմբակոծությանը՝ դիմակայելով պրուսակների գերակշիռ ուժերին։ Մեղադրվել է նահանջող պրուսակներին չհետապնդելու համար, սակայն արդարացվել է դատարանի կողմից[9]։
1793 թվականի մայիսին Կելերմանը ղեկավարել է Ալպյան բանակը։ 1793 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Կելերմանը ստանձնել է Լիոնը պաշարած և յակոբինների բռնապետության դեմ ապստամբած բանակի հրամանատարի պաշտոնը։
Լիոնը վերցնելուց հետո Կելերմանը մեղադրվել է ապստամբների նկատմամբ մեղմ վերաբերմունք ցույց տալու համար, որպես հետևանք նետվել է զնդան և միայն Ռոբեսպիեռի գահընկեց լինելու շնորհիվ Կալերմանը փրկվել է գիլիոտինից։
1801 թվականին նշանակվել է սենատի նախագահ։ 1804 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալի կոչումը և ստացել է Վալմի դուքսի աստիճան։
1814 թվականին միացել է Լուի XVIII-ին, վերջինս նրան դարձրել է Ֆրանսիայի պեր։
Թաղվել է Պեր-Լաշեզի գերեզմանոցում։
1892 թվականին Վալմում կանգնեցվել է Կելեմանի հուշարձանը։
Ընտանիք
խմբագրելՄարշալի որդին՝ Ֆրանսուա Էտիենը նապոլեոնական պատերզմների ժամանակ դարձել է աչքի ընկնող հեծելազորային գեներալ, իսկ թոռը՝ Ֆրանսուա Կրիստոֆ Էդուարդը դիվանագետ է դարձել։ Երկուսն էլ ժառանգել են Վալմի դուքսի տիտղոսը։
Պարգևներ
խմբագրել- Պատվո լեգեոնի շքանշան, Մեծ խաչ
- Սուրբ Լյուդովիկի շքանշան, Մեծ խաչ
- Կարմիր արծվի շքանշան (Պրուսիայի թագավորություն)
- Պֆալցյան առյուծի շքանշան (Բավարիայի թագավորություն)
- Ոսկե արծվի ասպետական շքանշան, Մեծ խաչ (Վյուրտեմբերգի թագավորություն)
- Հավատարմության շքանշան, Մեծ խաչ (Բադենի Մեծ Դքսություն)
- Լյուդվիգի շքանշան (Հեսսենի մեծ դքսություն)
Կերպարի մարմնավորումը ֆիլմերում
խմբագրել- «Նապոլեոն․ ճանապարհ դեպի բարձունք» (Ֆրանսիա, Իտալիա, 1955), Կելերմանի դերում՝ Ժոե Ամման։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116174919 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 C.-P. Arnaud Recueil de tombeaux des quatre cimetières de Paris (ֆր.) — 1817.
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 206.
- ↑ Gabrielli D. Dictionnaire historique du Père-Lachaise (ֆր.) — 2002. — P. 177. — ISBN 978-2-85917-346-3
- ↑ Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- ↑ «Келлерман, Франсуа-Кристоф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
խմբագրել- Шиканов В. Н. Созвездие Наполеона. Маршалы Первой империи. СПб.: Шатон, 2002.
- Келлерман // [Кальяри — Коалиционные войны]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1913. — С. 490—491. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. К. И. Величко … [и др.] ; 1911—1915, т. 12).