Գիլիոտին
Գիլիոտին (ֆր.՝ guillotine), մահապատիժը (դատապարտյալի գլխատում) իրագործելու սարք, որը մտցվել է Ֆրանսիայում ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում, բժիշկ Գիլյոտինի (ֆր.՝ Guillotin) առաջարկությամբ։ Գիլիոտինը այլ անունով հայտնի է եղել դեռևս միջին դարերում։
Մարդու գլուխը կացնի, դանակի, սրի կամ այլ գործիքի միջոցով անջատում էին մարմնից: Ժամանակի ընթացքում Ֆրանսիայում պատրաստեցին հատուկ գլխատման հաստոց՝ գիլյոտին: Համարվում է, որ գլխատված գլուխը դեռ 10 վայրկյան լսում է ու տեսնում: Ավելի հաճախ այս կերպ մահապատժի էին ենթարկվում «կապույտ արյուն» ունեցող (ազնվական) մեղադրյալները: Գերմանիայում գլխատում էին մինչև 1949թ., երբ կոտրվեց վերջին գիլյոտինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 67)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գիլիոտին կատեգորիայում։ |