Ջոն վան ’տ Սխիպ

06:21, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Սիմոնյան Կարեն (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Յոհաննես Նիկոլաս (Ջոն) վան’տ Սխիպ (հոլ.՝ Johannes Nicolaas (John) van 't Schip,դեկտեմբերի 30, 1963(1963-12-30)[1][2], Fort St. John, Peace River Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադահոլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ «Այաքս Ամստերդամի» սան, նա այս ակումբում անցկացրել է 11 մրցաշրջան, որոնց ընթացքում խաղացել է 273 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ։ Նա իր խաղային կարիերան ավարտել է իտալական «Ջենովայում» 1996 թվականին։

Ջոն վան ’տ Սխիպ
հոլ.՝ John van 't Schip
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1963(1963-12-30)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Fort St. John, Peace River Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Կարիերա

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո նա դարձավ «Այաքսի» երիտասարդական թիմի մարզիչ։ 2001-2002 թվականներին նա եղել է Կո Ադրիանսեի օգ+նականը «Այաքսում», սակայն Ադրիանսեի հեռացումից հետո Ջոնը նույնպես լքել է ակումբը և դարձել «Տվենտեի» գլխավոր մարզիչը։ 2002 թվականին վան’տ Սխիպը վերադարձավ Ամստերդամի ակումբ և գլխավորեց «Այաքսի» պահեստային թիմը։ 2008 թվականին, Մարկո վան Բաստենի՝ «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո, Ջոնը հեռացավ ազգային թիմից և վերադարձավ «Այաքս»՝ որպես մարզչի օգնական։

2009 թվականի մայիսի 6-ին, Մարկո վան Բաստենի հրաժարականից հետո, վան’տ Սխիպը նշանակվել է «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև 2009 թվականի հունիսի 30-ը[3], բայց քսան օր անց՝ մայիսի 26-ին, վան’տ Սխիպին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Մարտին Յոլը, ով նախկինում գլխավորել էր գերմանական «Համբուրգը»[4]։ 2009 թվականի հոկտեմբերին Ջոնը գլխավորել է ավստրալական «Melbourne Heart» ակումբը, որը հիմնադրվել է միայն 2008 թվականին, իսկ վան’տ Սխիպը դարձավ թիմի առաջին մարզիչը։ 2010/11 մրցաշրջանում Մելբուրն Հարթը (2014 թվականից՝ Մելբուրն Սիթի) առաջին անգամ ընդգրկվել է Ավստրալիայի առաջնության մասնակիցների ցուցակում[5]։

Վիճակագրություն

Սխիպի խաղերը Հոլանդիայի հավաքականի կազմում։

Արդյունքում (առանց չեղյալ հայտարարված խաղերի)․ 40 խաղ / 1 գոլ, 16 հաղթանակ, 11 ոչ-ոքի, 13 պարտություն։

Ձեռքբերումներ

Ակումբային

Հոլանդիայի չեմպիոն (4)
1982, 1983, 1985, 1990։
Հոլանդիայի գավաթակիր (3)
1983; 1986; 1987։
ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի հաղթող
1987.
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի առաջնության հաղթող
1992.

Ազգային

Եվրոպայի չեմպիոն

1988։


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Van Basten resigns Արխիվացված է Մայիս 8, 2009 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  4. Martin Jol nieuwe trainer Ajax Արխիվացված է Դեկտեմբեր 17, 2012 Wayback Machine-ի միջոցով:(նիդեր.)
  5. A-League club Melbourne Heart sign Dutchman John van’t Schip as coach Արխիվացված է Ապրիլ 4, 2020 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Արտաքին հղումներ