Նատալյա Կուստինսկայա

14:03, 10 Հուլիսի 2024 տարբերակ, RobertAvagyan2007 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Նատալյա Նիկոլաևնա Կուստինսկայա (ապրիլի 5, 1938(1938-04-05)[2], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2012(2012-12-13)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային թատրոնի և կինոյի դերասանուհի[3]։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[4]։

Կենսագրություն

Նա ծնվել է 1938 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում, «Մոսֆիլմ» ստուդիայի կինոռեժիսոր Նիկոլայ Անդրեևիչ Կուստինսկու (1902-1982) և էստրադային երգչուհի Մարինա Սերգեևնա Վդովենկոյի (1982) ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի երաժշտական ​​դպրոցի՝ դաշնամուրի բաժինը և Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ​​ինստիտուտը (Օլգա Պիժովայի և Բորիս Բիբիկովի կուրս)։

Ֆիլմում իր դեբյուտը եղել է 1959 թվականին՝ խաղալով Մարուսյայի դերը Գրիգորի Ռոշալի «Մռայլ առավոտ» ֆիլմում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում և հեռուստատեսային ֆիլմերում, այդ թվում՝ «Երեքին գումարած երկու» (1963 թվականին), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (1973 թվականին) և «Հավերժական կանչ» (1973-1983 թվականներին) հեռուստասերիալում՝ որը հիմնված է վեպի վրա[5]։

Անձնական կյանք

1957 թվականին Նատալիան ամուսնացավ կինոռեժիսոր Յուրի Չուլյուկինի հետ։ Դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել «Աղջիկները» ֆիլմից հետո։ Չուլյուկինը վստահեցրել է, որ Կուստինսկայային նկարահանելու է Տոսյա Կիսլիցինայի գլխավոր դերում, սակայն արդյունքնում նա մարմնավորեց Նադեժդա Ռումյանցևաի դերը։

1960-ականներին ֆրանսիական Candide ամսագիրը Նատալյա Կուստինսկայային ներառել է աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիների տասնյակում[6][7]։

1968 թվականին նա ամուսնացավ երկրորդ անգամ՝ թարգմանիչ Օլեգ Վոլկովի հետ[8]։Ամուսնությունից ծնվել է Կուստինսկայայի միակ որդին՝ Դմիտրին։ 12 տարեկանում, հակառակ մոր կամքին և Ռոլան Բիկովի պնդմամբ խաղացել է «Խրտվիլակ» ֆիլմում[9]։

1970 թվականին Կուստինսկայան ամուսնացավ տիեզերագնաց Բորիս Եգորովի (1937-1994) հետ[8]։ Ավելի ուշ դերասանուհու որդին՝ Դմիտրին, վերցրեց նրա հայրանունն ու ազգանունը։ 1989 թվականին ամուսնությունը խզվեց։ Ինչպես պնդում էր Կուստինսկայան, ամուսնու դավաճանության պատճառով։

1990 թվականին Նատալիան ամուսնացավ Հասարակական գիտությունների ակադեմիայի աշխատակցի, պրոֆեսոր Գենադի Խրոմուշինի հետ[8]։ Նրանք ապրում էին Վսպոլնի Լեյնում, 16 շենքի՝ երկու սենյականոց բնակարանում: Նատալյայի որդին՝ Դիմիտրին սկսեց թմրանյութեր օգտագործել: Դմիտրին մի քանի անգամ անցել է թմրամոլության բուժմաներ։ 1998 թվականին Դիմիտրին ամուսնացել է, ավելի ուշ զույգը ունեցել է մեկ որդի։ Սակայն տղան մահացել է յոթ ամսականում՝ հիդրոցեֆալուսից։

Կուստինսկայայի ամուսինը մահացել է 2002 թվականին (արյան թրոմբից), իսկ ավելի ուշ՝ որդին (թմրամիջոցների գերդոզավորումից): Ինչպես նշել է դերասանուհի Նատալյա Վառլեյին իր հուշերում, բացի թմրամոլությունից, Դմիտրին ՁԻԱՀ-ով էր տառապում[10]։

Ամուսնու և որդու մահից հետո դերասանուհին սկսեց չարաշահել ալկոհոլը, ինչի արյունքում երևան են եկել մի շարք հիվանդություններ՝ հոդերի խնդիրներ, ավելորդ քաշ, շաքարախտ։

2004 թվականին նա ամուսնացավ Վլադիմիր Մասլեննիկովի հետ, իսկ 2009 թվականին ամուսնու մահից հետո ամուսնացել է ընկերոջ՝ Ստաս Վանինի հետ[8]։ Վանինը վերցրել է դերասանուհու ազգանունը։

2010 թվականին ռադիկուլիտի նոպայից հետո Կուստինսկայան ընկել է լոգարանում և ստացել ողնաշարի վնասվածք։ 2012 թվականի փետրվարին անկողնուց վեր կենալու փորձի ժամանակ նա ընկել է՝ կոտրելով ձախ ուսը. միևնույն ժամանակ նրա ատրոֆիայի ենթարկված ոտքերը ընկել են շիկացած մարդկոցի վրա։ Այդ դիրքում մի քանի ժամ մնալուց հետո դերասանուհին ոտքերի չորրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, որից հետո ամբողջովին ընկել է անողին[11]։ 2012 թվականի դեկտեմբերին «թոքաբորբ» ախտորոշմամբ Կուստինսկայան ընկել է կոմայի մեջ՝ Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում[5][7]։ Դեկտեմբերի 10-ին ինսուլտ է տարել։

2012 թվականի դեկտեմբերի 13-ին, 75 տարեկան հասակում՝ գիտակցության չգալով մահացել է[12]։

Քաղաքացիական հոգեհանգիստը, դերասանուհու ցանկության համաձայն, տեղի չի ունեցել. տեղի է ունեցել միայն հոգեհանգստյան արարողություն Սեթունիի՝ Ամենափրկիչ եկեղեցում:

2012 թվականի դեկտեմբերի 17-ին դերասանուհին թաղվել է հոր և որդու կողքին՝ Մոսկվայի Կունցևսկի գերեզմանատանը (Հողամաս 8)[13][14]։

Ընտանիք

  • Առաջին ամուսինը (1957-1966)՝ կինոռեժիսոր Յուրի Ստեպանովիչ Չուլյուկին է (1929-1987):
    • Որդին' Դմիտրի (1970-2002): Նկարահանվել է Ռոլան Բիկովի «Խրտվիլակ» (1983) ֆիլմում՝ Դիմա Սոմովի դերում։
  • Երրորդ ամուսինը (1970-1989)՝ տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Բորիս Բորիսովիչ Եգորովն է (1937-1994):
  • Չորրորդ ամուսինը (1990-2002)՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) աշխատակից, հետագայում՝ տնտեսական գիտությունների դոկտոր, ՄՄՀՊԻ-ի պրոֆեսոր Գենադի Բորիսովիչ Խրոմուշին է (1930-2002):
  • Հինգերորդ ամուսինը (2004-2009)՝ Վլադիմիր Մասլեննիկովն է (1948-2009):
  • Վեցերորդ ամուսին (2010-2012)՝ Ստաս Վանին (Կուստինսկի): Ամուսնալուծությունը դատարանը պաշտոնականացրել է դերասանուհու մահից քիչ առաջ։

Ֆիլմագրություն

Ֆիլմի դերեր

  • 1959. Քայլելով տանջանքների միջով: Ֆիլմ 3. Մռայլ առավոտ՝ Մարուսյա
  • 1960. Փոթորիկից ուժեղ՝ Կատյա Բելյաևա
  • 1960-1961. Առաջին փորձությունները՝ Յադվիսյա
  • 1961. Աղջկական տարիներ՝ Նաստյա
  • 1962. Հարսանիքից հետո՝ Տոնյա Մալյուտինա
  • 1962. Ափ դուրս գալը՝ Կատյա Ֆեդորովա
  • 1963. Երեքին գումարած երկու՝ Նատալյա, կինոդերասանուհի
  • 1965. Քնած առյուծ ՝ Նատաշա Ցվետկովա, կինոմեխանիկ կինոդերասաններ
  • 1966. Թագավորական ռեգատա՝ Ալենա, բորտուղեկցորդուհի
  • 1969. Տասը Ձմեռ մեկ ամռան՝ Վալենտինա
  • 1971. Գարնանային հեքիաթ՝ Ելենա Գեղեցիկը
  • 1971.Թափառող ռազմաճակատ՝ Վերա Տուրչանինովա
  • 1973. 1983՝ Հավերժական կանչ (հեռուստասերիալ)՝ Պոլինա Պոլիպովա, Լախնովսկու դուստրը
  • 1973. Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը՝ կինոդերասանուհի, ռեժիսոր Յակինի ընկերուհին
  • 1974. Ավարիա (ТВ)՝ տարօրինակ տիկինը մեքենայում
  • 1976. Փորձնակ՝ Սվետլանա, գիդ
  • 1978. Եռանդուն մարդը՝ Իրինա
  • 1980. Հայրս իդեալիստ է՝ Սիլվա, դերասանուհի
  • 1980. Քաղաքացի Լեշկա՝ Նատալյա Նիկոլաևնա, Կանադական անտառահատների խմբի ուղեցույց
  • 1981. Մեկ թռիչքի վարորդ (TV)՝ Մաշա
  • 1982. Պարզապես սարսա՜փ՝ կատվի տիրուհին
  • 1989. Սվետիկ՝ Վերայի մայրը

Հնչյունավորում

  • 1955. Մեծ զորավարժություններ՝ Լյուսի (Բրիժիտ Բարդոի դերը)
  • 1958. Օրիորդ Ռոզմարի՝ Ռոզմարի (Նադի Թիլերի դերը)
  • 1967. Աղջիկները Ռոշֆորից՝ Դելֆին Գառնյեից (Կատրին Դենյովի դերը)
  • 1967. Սիրտակի՝ Մարինա (Ալիկի Վույուկլակիի դերը)
  • 1967. Երկիր։ Ծով։ Հրդեհ։ Երկինք՝ Սևդա (Ֆիդան Ղասիմովաի դերը)
  • 1969. Վերադարձ Օլիմպոսից (մուլտֆիլմ)՝ Հերա
  • 1971. Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները (մուլտֆիլմ)՝ Մինոսի դուստր Արիադնան
  • 1971. Մի անգամ մի ոստիկան կար՝ Քրիստինա (Միրեյ Դարքի դերը)
  • 1971. Համբուրվելիս հանեք ձեր գլխարկը՝ Պետրա (Անգելիկա Վալերի դերը)
  • 1974. Մահվան վաճառականները՝ Սիլվիա (Սիլվիա Մոնտիի դերը)
  • 1977. Կասկադյորներ՝ Ջուդի Բլեյք (Քենդիս Ռայալսոնի դերը)
  • 1977. Սինեմա
  • 1979.Առևանգում ամերիկյան ձևով(ТВ)
  • 1979. Ո՞վ է գողացել Մարտիկան

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 В Москве скончалась актриса Наталья Кустинская
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. «Наталья Кустинская: биография, личная жизнь». DIWIS.ru. 2018-05-03. Վերցված է 2019-12-26-ին.
  4. «УКАЗ Президента РФ от 01.04.1999 N 408». Президент России. Արխիվացված է օրիգինալից 2014-03-28-ին. Վերցված է 2015-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 «Состояние здоровья актрисы Кустинской по-прежнему остаётся тяжёлым». РИА Новости. 2012-12-06. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2013-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Наталья Кустинская в 72 года вышла замуж в шестой раз!». Собеседник.ру. 2010-09-08. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2013-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 21 (օգնություն)
  7. 7,0 7,1 «Советская кинокрасавица из фильмов «Три плюс два» и «Иван Васильевич меняет профессию» впала в кому». NEWSru.com. 2012-12-05. Արխիվացված է օրիգինալից 2012-12-08-ին. Վերցված է 2012-12-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 52 (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Мурга, Наталья. (2012-12-23). «Муж-аферист может оспорить жилплощадь Кустинской». Экспресс-газета. Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին. Վերցված է 2013-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Биография Дмитрия Егорова. Интервью с Натальей Кустинской». Արխիվացված օրիգինալից 2011-10-22-ին. Վերցված է 2011-09-07-ին.
  10. Варлей Н. В. Наташа Кустинская и Митенька // Канатоходка : автобиография. — М. : Эксмо, 2018. — С. 207—217. — ISBN 978-5-699-96812-1.
  11. Ольга Либгардт (2022-03-08). «Шесть мужей, тяжёлая зависимость, гибель грудного внука и больной СПИДом сын: перед смертью Наталья Кустинская изменилась до неузнаваемости». kp.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-01-29-ին. Վերցված է 2023-01-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «На 75-м году жизни скончалась актриса Наталья Кустинская». KM.RU. 2012-12-13. Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին. Վերցված է 2013-11-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Прощание с актрисой Натальей Кустинской». РИА Новости @ YouTube. 2012-12-17. Արխիվացված է օրիգինալից 2016-03-23-ին. Վերցված է 2015-03-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  14. «Могилы знаменитостей. Некрополи Москвы. Кунцевское кладбище. Кустинская Наталия Николаевна (1938—2012)». m-necropol.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-11-18-ին. Վերցված է 2022-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

  • Раззаков Ф. И. Любимая женщина режиссёра Якина // Досье на звёзд : Правда, домыслы, сенсации. — М. : Эксмо-Пресс, 1998. — С. 630—633. — ISBN 5-04-001567-4.

Արտաքին հղումներ