Ալիկի Վույուկլակի

հույն դերասանուհի, երգչուհի

Ալիկի Վույուկլակի (հուն․՝ Αλίκη Βουγιουκλάκη, հուլիսի 20, 1934(1934-07-20)[1][2], Աթենք, Հունաստան - հուլիսի 23, 1996(1996-07-23)[2], Աթենք, Հունաստան[3]), թատրոնի և կինոյի հույն դերասանուհի և երգչուհի, Հունաստանի ազգային աստղ[5][6][7]։

Ալիկի Վույուկլակի
հուն․՝ Αλίκη Βουγιουκλάκη
Ծնվել էհուլիսի 20, 1934(1934-07-20)[1][2]
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էհուլիսի 23, 1996(1996-07-23)[2] (62 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան[3]
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն[4]
ԿրթությունՀունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Դիմիտրիս Պապամիխաիլ և Giorgos Iliadis?
Համատեղ ապրող(ներ)Մարիոս Պլորիտիս, Վլասիս Բոնացոս և Kostas Spyropoulos?
Երեխա(ներ)Giannis Papamichael?

Ի շնորհիվ ձայնային լավ տվյալների` Վույուկլակին երաժշտական կատարումներով աչքի է ընկել նաև մի շարք ֆիլմեր։

Կենսագրություն

խմբագրել

Ալիկի Վույուկլակին ծնվել է 1943 թվականի հուլիսի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Իր կարիերան հունական թատրոնում նա սկսել է դեռևս ուսանող տարիներին։ 1952 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է Հունաստանի ազգային թատրոնին կից գործող դրամատիկական դպրոցը։

1950-ական թվականների կեսերին արդեն Ալիկին աչքի է ընել հունական բարձրակարգ ֆիլմերի գլխավոր դերերում։ 1960 թվականին ստացել է Սալոնիկի կինոփառատոնի լավագույն դերասանուհու մրցանակը։

1965 թվականի հունվարի 18-ին Ալիկին ամուսնացել է իր համակուրսեցու` դերասան Դիմիտրիս Պապամիխաիլի հետ։ Նրանք միասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմերում և բեմադրել բազմաթիվ թատերական ստեղծագործություններ։

1970 թվականից ի վեր աշխատել է հիմնականում թատրոնում։ 1980 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է կիպրոսցի գործարար Օրգոսոմ Իլիադիսի հետ։ Կյանքի վերջին տարիներին ապրել է դերասան Կոստաս Սպիրոպուլոսի հետ։

Ալիկի Վույուկլակին մահացել է 1966 թվականի հուլիսի 23-ին Աթենքում` լյարդի քաղցկեղից։ Թաղված է Աթենքի առաջին գերեզմանատան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  3. 3,0 3,1 3,2 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  4. Find A Grave — 1996.
  5. «16 χρόνια χωρίς την Αλίκη- Δείτε την τελευταία της συνέντευξη και πως κάλυψαν τα κανάλια την κηδεία της... - zappit.gr». 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  6. «Η πορεία προς το θάνατο - Οι τρεις τελευταίοι μήνες της Αλίκης Βουγιουκλάκη». Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  7. «ΕΤΣΙ ...ΕΦΥΓΕ Η ΑΛΙΚΗ ΒΟΥΓΙΟΥΚΛΑΚΗ.». Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիկի Վույուկլակի» հոդվածին։