Շոն Քինգսթոն (անգլ.՝ Sean Kingston), իրական անուն՝ Քիշան Անդերսոն (անգլ.՝ Kisean Anderson,փետրվարի 3, 1990(1990-02-03)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, ռեփեր, երգերի հեղինակ և դերասան։ Համաշխարհային համբավ ձեռք բեռեց 2007 թվականին իր երկրորդ «Beautiful Girls» սինգլի թողարկումով։

Շոն Քինգսթոն
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունՃամայկա Խմբագրել Wikidata
ԱնձնանունSean Խմբագրել Wikidata
ԱզգանունKingston Խմբագրել Wikidata
Գրական անունSean Kingston Խմբագրել Wikidata
Ծննդյան օր3 փետրվարի 1990 Խմբագրել Wikidata
ԾննդավայրՄայամի Խմբագրել Wikidata
Մասնագիտություներգիչ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, դերասան, երգերի հեղինակ Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ2006 Խմբագրել Wikidata
Երաժշտական գործիքվոկալ Խմբագրել Wikidata
Dis­cog­rap­hySean Kingston discography Խմբագրել Wikidata
Ժանրreggae fusion, ժամանակակից R&B, հիփ հոփ, փոփ-ռեփ Խմբագրել Wikidata
Record labelEpic Records, Beluga Heights Records, Entertainment One Music, Էմփայը դիսթրիբյուշն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.seankingston.com Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiernm2728031 Խմբագրել Wikidata

Երգիչը ծնվել է Մայամիում, բայց 6 տարեկանից նրա տունը եղել է Ճամայկա նահանգի Քինգսթոնը՝ այստեղից նրա բեմական անունը։ 11 տարեկանում առաջին անգամ հայտնվեց ճաղերի հետևում գողության մեղադրանքով։ Դեռահաս տարիքում սկսեց հանդես գալ Մայամիում հիփ-հոփ համարներով, որտեղ գրավեց ազդեցիք պրոդյուսերի՝ Ջոնաթան Ռոտեմի ուշադրությունը (նրա ենթականերն են՝ Բրիթնի Սփիրսը, 50 Cent-ը, Ռիհաննան)։ Արդեն 16 տարեկանից թողարկվեց Քինսթոնի առաջին սինգլը, «Colors 2007», որից հետո նրա մասին սկսեցին խոսել որպես ծագող աստղի։

Կենսագրություն

Չնայած նրան, որ Շոնը ծնվել էր Մայամիում[2], կյանքի մեծ մասը նա անց է կացրել Ճամայկա նահանգի Քինգսթոնում, որտեղ տեղափոխվել է վեց տարեկանում[2]։ Քաղաքի անունը Շոնի բեմական կեղծանվան մի մասն է դարձել։ Ռեգգի երաժշտության գերաստղ Բուժու Բանթոնը Շոնի մտերիմ ընկերն էր և մի անգամ նրան խորհուրդ էր տվել փորձել իր բախտը երաժշտության ոլորտում։

2007 թվականի ամռանը[3] Քինգսթոնը հրապարակեց իր առաջին Beautiful Girls սինլգը, որում օգտագործվել է բասի գիծ և Բեն Քինգի Stand By Me (1961) երգի տեքստից հատվածներ։ Սինգլը Billboard Hot 100 հիթ-փառատոնում շուրջ երեք շաբաթ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, ինչպես նաև բարձրացավ UK Singles Chart գծապատկերի վերին հորիզոնականները։ Քինգսթոնի Me Love կոմպոզիցիան, որում օգտագործվել էր Լեդ Զեփելին խմբի D’yer Mak’er երգի հատվածները, գծապատկերում մնաց վեց շաբաթ։

2011 թվականի մայիսի 29-ին Շոն Քինգսթոնը Մայամիում բախվել է ռեակտիվ դահուկներով վրայերթի։ Շոնը լուրջ վնասվածքներ է ստացել, երբ նա ռեակտիվ դահուկնորեվ բախվել է կամրջին։ Քինգսթոնը ծանր վիճակում տեղափոխվել է Մայամի-Բիչ հիվանդանոց։ Բժիշկները հայտնեցին, որ անում են հնարավոր ամեն ինչ երիտասարդին փրկելու համար, բայց մեծ է նրա մահվան հավանականությունը[4]։ 2011 թվականի մայիսի 30-ին հաղորդվել է, որ երաժշտի վիճակը կայունացվել է և նա ապաքինվում է[5][6]։

2018 թվականին համագործակցել է Takagi & Ketra-ի և Giusy Ferreri-ի հետ[7]։ 2020 թվականի հունիսին Շոնը պաշտոնապես հաստատեց, որ աշխատում է The Professional Rapper Boxing League (Պրոֆեսիոնալ բռնցքամարտի լիգա ռեփերների համար) հաստատության վրա։ Նա հայտնեց, որ լիգայի վրա աշխատում են Top Rank և Zuffa LLC ընկերությունները, որոնք նախկինում հիմնել են UFC-ին։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ «մի քանի հայտնի ռեփեր» համաձայնել են մասնակցել TPRBL-ին։

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • Sean Kingston (2007)
  • Tomorrow (2009)
  • Back 2 Life (2013)

Սոլո սինգլներ

Տարեթիվ Երգ Դիրքեր չարթերում[8][9] Ալբոմ
U.S. U.S. R&B U.S. Pop CAN UK GER NL ITA FRA AUS SUI BR UWC
2007 «Beautiful Girls» 1 12 1 1 1 10 8 7 2 1 11 1 3 Sean Kingston
«Me Love» 14 9 15 32 48 11 81 3 24
«Take You There» 7 52 5 7 47 34 25 13
2008 «There’s Nothin' (Remix)»

(featuring The D.E.Y. and Juelz Santana)

60 63 33 76

Համատեղ սինգլներ

Տարեթիվ Երգ Դիրքեր չարթերում Ալբոմ
U.S. U.S. R&B U.S. Pop UK NZ AUS GER NL ITA FRA CAN SUI BR UWC
2007 «Love Like This» (Natasha Bedingfield featuring Sean Kingston) 11 10 20 5 77 33 9 56 18 Pocketful of Sunshine
«What Is It» (Baby Bash featuring Sean Kingston) 57 Cyclone
2008 «That's Gangsta» (Bun B featuring Sean Kingston) 122 45 II Trill

Հրավիրված կատարող

Տարեթիվ Երգ Կատարող(ներ) Ալբոմ
2007 «Too Young» Lil Fizz Payday
«Shorty Got Back» Eric Jay, Francisco
«Ridin Slow» Questions, Kyle Lee Evil Empire
«Doin' Dat» Clyde Carson
«Like This (Remix)» Mims, Sha Dirty, Red Cafe, N.O.R.E.
«Real D-Boy» Triple C
«Welcome to My Hood» Ya Boy
«Dollar Bill (Remix)» Red Cafe, Jermaine Dupri, Juelz Santana, Busta Rhymes
«Smile» Lil Wayne
2008 «Roll» Flo Rida Mail on Sunday
«OG»
«Ghetto Girl» Mann
«I’m a Rider» Hunt
«On the Corner» Gorilla Zoe
«Let’s Do It Again» Fabolous & Ashley Tisdale Working Hard, Playing Harder
«She Makes Me Feel» MJ & Mambo Kingz Mi Sentimiento
«She Said Stop» Young Twinn
«In Da Club» Clyde Carson & The Game
«Still In Love» Girlicious Girlicious
2010 «Eenie Meenie» Justin Bieber My World 2.0

Մրցանակներ և անվանակարգեր

  • Image Awards

2008, Նշանավոր նոր արտիստ (առաջադրվել է)

  • MOBO Awards

2007: Լավագույն ռեգգի ելույթ

  • Teen Choice Awards

2007: Ընտրյալ R’n’B կոմպոզիցիա «Beautiful Girls» 2007: Ամռան ընտրյալ «Beautiful Girls» կոմպոզիցիա (առաջադրվել է)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135497043 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Biography — Sean Kingston Billboard. Accessed 28 сентября, 2007.
  3. Garrity, Briran (12 Aug 07)No Rap Turf War Here. New York Post. Accessed 24 сентября, 2007.
  4. «Twitter index: Sean Kingston critically injured in a jet skiing accident». The Independent. 2011-05-30. Արխիվացված օրիգինալից 2011-08-10-ին. Վերցված է 2011-05-30-ին.
  5. «Sean Kingston Hospitalized After Jet Ski Accident — ABC News». Արխիվացված օրիգինալից 2011-06-01-ին. Վերցված է 2011-05-30-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)
  6. «Sean Kingston in Jet Ski Accident : People.com». Արխիվացված օրիգինալից 2011-06-01-ին. Վերցված է 2011-05-30-ին.
  7. «Sean Kingston | Biography & History» (ամերիկյան անգլերեն). AllMusic. Արխիվացված օրիգինալից 2020-04-13-ին. Վերցված է 2020-01-20-ին.
  8. World Chart Positions Արխիվացված է Հունիս 2, 2008 Wayback Machine-ի միջոցով:. aCharts.us. Accessed 7 января 2008.
  9. Artist Chart History. Billboard. Accessed 7 января 2008.

Հղումներ