Բեն Քինգ
Բեն Է. Քինգ (անգլ.՝ Ben E. King,իրական անունը՝ Բենջամին Էռլ Նելսոն (անգլ.՝ Benjamin Earl Nelson, 28 սեպտեմբերի 1938, Հարլեմ, Նյու Յորք, ԱՄՆ — 30 ապրիլի 2015, Հաքենսակ, Նյու Ջերսի, ԱՄՆ), 1950-ական թվականների վերջի և 1960-ական թվականների սկզբի սոուլ երաժշտության դասականներից մեկը, որը իր կարիերան սկսել է The Drifters վոկալ կոլեկտիվի առաջատարի կարգավիճակով։ Նրա բարիտոնը ռիթմ-էնդ-բլյուզը հայտնի դարձրեց սպիտակամորթ բնակչության շրջանում. Քինգի դասական ձայնագրությունները կանխորոշում էին «մոթաունյան հնչողությունը» 1960-ական թվականների կեսերին։
Բեն Քինգ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Benjamin Earl Nelson |
Նաև հայտնի է որպես | Ben E. King |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1938[1][1][2][…] Հենդերսոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | ապրիլի 30, 2015[1][1][2][…] (76 տարեկան) Թինեք, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ, բլյուզ և ռիթմ էնդ բլյուզ[3] |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ[3] |
Լեյբլ | Atlantic Records և Atco Records |
Անդամակցություն | The Drifters? |
Ամուսին | Betty Nelson?[4] |
Կայք | beneking.info |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՀարլեմում ծնված Նելսոնը հանդես է եկել The Five Crowns կիսասիրողական խմբի կազմում, երբ պրոդյուսեր Ջորջ Թրեդվելը հրավիրել է նրան (1958 թվականին) իր հանրահայտ The Drifters խումբ։ Խմբի առաջատարը դժվարություններ ուներ ստուդիայում ձայնագրությունների հետ, և Քինգին բախտ վիճակվեց փոխարինել նրան There Goes My Baby-ի ձայնագրման ժամանակ. երգի, որը The Drifters-ին սուպերաստղեր դարձրեց։
Մենակատարի կարգավիճակով Քինգը դուետով հանդես է եկել Լեյբերի և Սթոլերի հետ։ Իր առաջին սինգլն է դարձել Spanish Harlem նվագախմբային բալլադը՝ ձայնագրված Ֆիլ Սպեկտորի հետ միասին (հետագայում այդ երգը կատարել է Արետա Ֆրանկլինը)։ Նույն 1961 թվականին թողարկվել է նրա ամենախոշոր հիթը՝ Stand By Me-ն։ Այն ընկերության հիմն է և երկու անգամ վերադարձել է Billboard Hot 100, իսկ 1987 թվականին նույնանուն ֆիլմի թողարկումից հետո՝ UK Singles Chart:
Բեն Քինգը մահացել է 2015 թվականի ապրիլի 30-ին[5]։
Մեծագույն հիթեր
խմբագրելԲեն Քինգի երեք հիթեր՝ There Goes My Baby (1958), Spanish Harlem (1961) և Stand By Me (1961) Ռոք-ն-ռոլի փառքի սրահը ներառում է այն երգերի ցանկում, որոնք ձևավորել են ժամանակակից փոփ երաժշտությունը։ Նրանք բոլորը ընդգրկվել են Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում։ There Goes My Baby և Stand By Me երգերը գրելու ժամանակ վոկալիստն ինքն է մասնակցություն ունեցել։ 1975 թվականին Stand By Me երգի սեփական տարբերակն է ներկայացրել Ջոն Լենոնը, իսկ 2007 թվականին՝ Billboard Hot 100-ն է գրավել երաժշտության նորացված տարբերակը՝ Beautiful Girls-ը, Շոն Քինգսթոնի կատարմամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ Ben E. King dies at 76; singer-songwriter behind classic ‘Stand By Me’ — El Segundo: 2015. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ Սոուլ կատարող Բեն քինգն է մահացել
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրությունը allmusic կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Քինգ» հոդվածին։ |