Stand by Me («Ինձ ապավե՛ն եղիր»), XX դարի ամենահայտնի ռիթմ-էնդ-բլյուզ երաժշտություններից մեկը, որն առաջին անգամ ձայնագրվել է հեղինակի՝ Բեն Քինգի կողմից 1960 թվականին։ Հայտնի են այս քնարական բալլադի ավելի քան 400 քավեր տարբերակներ։ BMI-ի տվյալներով՝ սա XX դարի ամերիկյան ամենահաճախ կատարվող երգերից մեկն է[2]։

«Stand by Me»
Բեն Քինգի սինգլը
«Don't Play That Song!» ալբոմից
«Բ» կողմ"On the Horizon"
Թողարկված1962
Ֆորմատ7" սինգլ, 12" սինգլ
ՁայնագրվածՀոկտեմբերի 27, 1960
Ժանրսոուլ, ռիթմ-էնդ-բլյուզ
ԵրգահանԲեն Քինգ[1], Mike Stoller?[1] և Jerry Leiber?[1]
Տևողություն02:57
ԼեյբլAtco
ՊրոդյուսերՋերի Լեյբեր և Մայք Սթոլեր
Բեն Քինգի սինգլների ժամանակագրություն
«First Taste of Love"»
(1961)
«Stand by Me»
(1961)
«"Amor
(1961)

Բեն Քինգը ստեղծել է երգի սկիզբը 1905 թվականի նույնանուն գոսփելի ազդեցությունից։ Այն բանից հետո, ինչ նա Ջերի Լիբերի և Մաք Սթոլերի հետ կատարել է երգի նախասկզբնական ձևը, նրանք երգը երեքով են ձայնագրել։ Սթոլերի գնահատմամբ՝ Քինգին է պատկանում երգը հեղինակելու 50 %-ը[3]։

1961 թվականին Քինգի սինգլը գլխավորել է Billboard-ի ռիթմ-էնդ-բլյուզային չարթը և հայտնվել է Billboard Hot 100-ի լավագույն տասնյակում։ Երկու տարի անց Քինգը երգը ընդգրկել է Don’t Play That Song ձայնասկավառակի երգացանկի մեջ։

Այս երգը հիմն է ընկերությանը, որը երգել են բազում հայտնի կատարողներ, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, Էլթոն Ջոնը, Ադրիանո Չելենտանոն (նրա տարբերակը կոչվում էր «Preghero»), Led Zeppelin-ը, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալներ՝ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին և գրող Սթիվեն Քինգը։

Ջոն Լենոնի Rock n’Roll (1975) ձայնասկավառակի տարբերակը որպես սինգլ է թողարկվել և դարձել է նրա վերջին հիթը՝ հնգամյա ստեղծագործական արձակուրդից առաջ։ 2007 թվականին ամերիկյան չարթերը սկսել է գլխավորել Շոն Քինսգթոնի Beautiful Girls դեբյուտային սինգլը, որտեղ լայնորեն փոփոխվում է Stand by Me-ն։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել