Վիկտորիա Վիլյառուել

07:38, 22 Հունիսի 2024 տարբերակ, Qnarik (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)



Վիկտորիա Էուհենիա Վիլյառուել (իսպ.՝ Victoria Eugenia Villarruel, ապրիլի 13, 1975(1975-04-13), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի պետական և քաղաքական գործիչ։ «Ահաբեկչության իրավական հետազոտությունների կենտրոն» կոչվող քաղաքացիական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ: 2021 թվականից Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամ, 2023 թվականի ընդհանուր ընտրություններում փոխնախագահի պաշտոնի թեկնածու՝ «Ավանսի Լիբերտադ» քաղաքական կոալիցիայի շրջանակներում, որում հաղթել է Խավիեր Միլեյը[3]։ Ներկայումս Արգենտինայի փոխնախագահն է, 2023 թվականի դեկտեմբերի 10-ին ստանձնել է պաշտոնը[4]։

Վիկտորիա Վիլյառուել
Կուսակցություն՝Liberty Advances?[1][2]
Ծննդյան օր՝ ապրիլի 13, 1975(1975-04-13) (49 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Հայր՝Eduardo Marcelo Villarruel?

Վաղ կյանք և կրթություն

Վիկտորիա Վիլյառուելը ծնվել է 1975 թվականի ապրիլի 13-ին[5]։ Պապը եղել է պատմաբան, ծառայել է Արգենտինայի ռազմածովային ուժերում, վերապրել ձախ արմատականների չորս հարձակումները: Հայրը Արգենտինայի ցամաքային զորքերի սպա էրы[6]։ 2008 թվականին Վիլյառուելը անցել է միջգերատեսչական համակարգման և ահաբեկչության դեմ պայքարի դասընթաց Ջեյմս Ուիլյամ Փերրիի անվան պաշտպանական հետազոտությունների կենտրոնում[7]՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկում, որը գտնվում է Վաշինգտոնի ազգային պաշտպանության համալսարանի բազայի վրա[8]։

Գործունեություն

 
Ծովակալ Խուլիո Օրասիո Գուարդիայի և Էլիանա Կրավչիկի լուսանկարի հետ

Մարդու իրավունքների և ահաբեկչության զոհերի մասին դասախոսություններ է կարդացել աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Կոլումբիայում, Ուրուգվայում, Պերուում և Մեքսիկայում: Հարցազրույցներ է տվել The Wall Street Journal-ին, իսպանական ABC թերթին և շատ այլ խոշոր համաշխարհային լրատվամիջոցներին[9]։

2011 թվականին ելույթ ունենալով Օսլոյի Ազատության ֆորումին՝ Վիլյառուելը մարտահրավեր է նետել ժամանակակից Արգենտինայի պաշտոնական պատմությանը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել բացառապես «Կեղտոտ պատերազմի» ժամանակ, երբ երկիրը գտնվում էր ռազմական խունտայի տիրապետության տակ: Վիլյառուելի տեսակետն այն է, որ կազմակերպված ահաբեկչությունը տեղի է ունեցել նաև 1973-1976 թվականներին, երբ երկիրն ունեցել է ժողովրդավարական կառավարություն: Վիլյառուելը առաջարկել է, որ այդ դարաշրջանի երկու հիմնական արգենտինական ապստամբ խմբավորումները՝ ժողովրդի հեղափոխական բանակը և Մոնտոներոսը, կապեր ունենային Կուբայում Ֆիդել Կաստրոյի ռեժիմի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (PLO) հետ, ընդ որում այդ խմբավորումներից առնվազն մեկը Մերձավոր Արևելքում իսլամիստներ էր պատրաստում և ՕԿԾ-ին զենք էր մատակարարում, որն օգտագործվում էր Իսրայելի վրա հարձակումներում: Վիլյառուելը ասել է, որ պատմությունը հետագայում թաքցվել է Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների կառավարության կողմից, և որ 1970-ականների ահաբեկիչները շարունակում էին օգտվել Կիրշների ընտանիքի պաշտպանությունից, և որ նախկին ահաբեկիչներից շատերը պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Արգենտինայի հաստատությունում՝ վկայակոչելով քաղաքացիական ծառայողներին կամ լրագրողներին: Նաև մեղադրել է Կիրշների կառավարությանը Իրանին աջակցելու մեջ[10]։

Վիլյառուելի 2014 թվականի «Los otros muertos» գրքում, որը վերաբերում էր Արգենտինայի հակամարտություններին, հայտնաբերվել են մեթոդաբանական սխալներ. ներառել է 84 անանուն զոհեր՝ զոհված նախքան այն կազմակերպությունների հիմնադրումը, որոնք Վիլյառուելը անվանում է ահաբեկչական, այլ կազմակերպությունների զոհեր, ինչպիսիք են Արգենտինայի հակակոմունիստական դաշինքը, և ոչ մի տարբերություն չի դրել քաղաքացիական բնակչության և զինվորական զոհերի միջև[11]։ Ըստ Վիլյառուելի՝ ահաբեկչությունների մեծ մասն իրականում կատարվել է ժողովրդավարության երեք տարիների ընթացքում, որոնք անմիջապես նախորդել են 1976 թվականի ռազմական հեղաշրջմանը: Նրան մեղադրել են ռազմական խունտային և նրա իրականացրած «Կեղտոտ պատերազմն» արդարացնելու մեջ։ Վիլյառուելը ստացել է բազմաթիվ սպառնալիքներ, ուստի ստիպված է եղել խիստ նախազգուշական միջոցներ ձեռնարկել[6]։

2020 թվականին ստորագրել է «Մադրիդյան կանոնադրությունը», փաստաթուղթ, որը մշակվել է իսպանական ծայրահեղ աջ՝ «Ձայն» կուսակցության կողմից, որը բնութագրում է ձախակողմյան խմբերին, ինչպիսիք են Սան Պաուլոյի Ֆորումը և Պուեբլա Խումբը, որպես Իբերո-Ամերիկայի թշնամիներ և նրանց մեղադրում Է «Կուբայի ռեժիմի հովանու ներքո հանցավոր նախագծի» մասնակցության մեջ, որը «ձգտում է ապակայունացնել ազատական ժողովրդավարությունները և իրավական պետությունը»[12][13][14]։ 2023 թվականին Արգենտինայի ընդհանուր ընտրություններում փոխնախագահի պաշտոնի համար եղել է Խավիեր Միլեյի թեկնածուն։ Աջակցում է քաղաքացիական միություններին, բայց ոչ նույնասեռ ամուսնություններին Արգենտինայում և համաձայն չէ Խավիեր Միլեյի հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ օրգանների առևտրի օրինականացումը, այն հիմքով, որ մարդու մարմինը ապրանք չէ. նրանց տեսակետների տարբերությունները բացատրվել են փիլիսոփայական խնդիրներով՝ Խավիեր Միլեյի տնտեսական կրթության պատճառով[15]։ Նրանք նաև տարբեր տեսակետներ ունեին Արգենտինայի ռազմական բռնապետության վերաբերյալ: Խավիեր Միլեյը հրապարակավ հայտարարել է, որ ինքը բռնապետության պաշտպան չէ, իսկ Վիլյառուելը, լինելով զինվորականի դուստր, զբաղվում է բռնապետության մասին պատմական ռեվիզիոնիստական հետազոտություններով[16][17]։

Քաղաքական հայացքներ

 
Խավիեր Միլեյի հետ։

Սոցիալական հարցերով Վիլյառուելը հանդես է գալիս նույնասեռ զույգերի քաղաքացիական միությունների օգտին, բայց միևնույն ժամանակ դեմ է նույնասեռ ամուսնություններին[15]։ Պաշտպանել է ազգային վերակազմավորման գործընթացը և մասնակցել ռազմական խունտայի ռեվիզիոնիստական զեկույցներին[17]։ Վիլյառուելի դիրքորոշումը առաջացրել է վեճեր և քննադատություններ հասարակության շրջանում, ինչպես նաև պետական ահաբեկչությունը հերքելու մեղադրանքներ[18][16]։ 2011 թվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արգենտինայում ընդդիմադիր քաղաքական գործիչները խուսափում են խոսել 1970-ականների ահաբեկչության զոհերի մասին: Վիլյառուելը հայտնել է, որ «Ահաբեկչության իրավական հետազոտությունների կենտրոնին» հաջողվել է անուն առ անուն նույնականացնել ահաբեկիչների 13 074 զոհերին, որոնցից սպանվել են 1010-ը, և հավելել, որ այդ թիվը միայն նախնական է[19]։ Կյանքի հայացքների վրա մեծապես ազդել է ավանդական կաթոլիկ հավատքը (Վիլյառուելը օգնում է Սուրբ Պիոս X եկեղեցու քահանայական միաբանությանը)[20][21][22]։

2016 թվականի սկզբին շարունակել է քննադատել նախագահ Նեստոր Կիրշների և նրա կնոջ՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների քաղաքականությունը՝ պնդելով, որ նրանք պաշտպանել են ձախակողմյան ահաբեկիչներին և զբաղվել են ահաբեկչության զոհերի նկատմամբ whataboutism մարտավարությամբ՝ ուշադրությունը շեղելու ռազմական խունտայի քննարկումից: Վիլյառուելը հայտարարել է, որ «վերջին տասներկու տարիների ընթացքում Կիրշների կառավարությունը աջակցում էր պարտիզանների զինված պայքարը։ Արգենտինայում, եթե դուք չեք աջակցում պարտիզաններին, մարդիկ կարծում են, որ դուք աջակցում եք բռնապետությանը»: Այս հակասական հայտարարությունների համար քննադատները Վիլյառուելին մեղադրել են երկրի պատմությունը վերաշարադրելու և ռազմական խունտան արդարացնելու փորձի մեջ, բայց Վիլյառուելը հերքել է այդ մեղադրանքները[6]։

Ընտրություններին մասնակցության պատմություն

Ընտրություն Աշխատանքի վայր Ցուցակ Համար Շրջան Ձայն Արդյունք Ծանոթագրություններ
Ընդամենը % Դիրք
2021 Պատգամավորների պալատ Լիբերտադ Ավանս 2 Բուենոս Այրես 313 808 17,04 % 3[Ն 1] Ընտրվել է [23]

Գրքեր

  • Los llaman… jóvenes idealistas, 2010[9]։
  • Los otros muertos, 2014, Կառլոս Մանֆրոնիի հետ համահեղինակ[7][10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Javier Milei decide quién será la mujer que lo acompañará en su fórmula presidencial
  2. 2,0 2,1 Victoria Villarruel apuntó contra Sergio Massa por participar de un acto de la Policía Federal: “Me parece escandaloso”
  3. «Javier Milei confirmó que Victoria Villarruel será su compañera de fórmula: 'Trabajamos muy bien'». Infobae (իսպաներեն). 2023-05-15. Արխիվացված օրիգինալից 2023-05-15-ին. Վերցված է 2023-05-16-ին.
  4. «Cristina Kirchner and Victoria Villarruel meet to start vice presidential transition - Buenos Aires Herald». Արխիվացված օրիգինալից 2023-11-26-ին. Վերցված է 2023-11-27-ին.
  5. «Sobre el silencio y el dolor de los inocentes, no tenemos futuro». La Nacion Revista. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016-06-05-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Lehmann, Remi (2016-02-29). «Activists Fear the History of Argentina's Dirty War Is About to Be Rewritten». Vice News. Արխիվացված օրիգինալից 2016-03-01-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  7. 7,0 7,1 «Alumni Spotlights» (PDF). Center for Hemispheric Defense Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-12-27-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  8. «About the Perry Center». 2016. Արխիվացված է օրիգինալից 2017-11-27-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  9. 9,0 9,1 «Presentación del libro 'Los otros Muertos, las Víctimas Civiles del Terrorismo Guerrillero de los 70'». Federalismo y Libertad (իսպաներեն). 2016-02-29. Արխիվացված օրիգինալից 2023-05-03-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  10. 10,0 10,1 «Victoria Villarruel – Terrorism and Impunity in Argentina». YouTube. 2011. Արխիվացված օրիգինալից 2021-01-10-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  11. Ximena Tordini (2021-10-10). «Victoria Villarruel, la otra hija». Արխիվացված օրիգինալից 2024-02-02-ին. Վերցված է 2023-11-20-ին.
  12. «Carta de Madrid» (իսպաներեն). Fundación Disenso. 2020-10-26. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  13. «Qué es la Carta de Madrid, el documento que firmaron senadores del PAN y desató la polémica con el partido VOX». Infobae. 2021-09-03. Արխիվացված օրիգինալից 2023-05-28-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  14. «Spooked by Venezuela – Revulsion at Venezuela is fuelling the hard right in Latin America». The Economist. Vol. 9270, no. 441. London: The Economist Intelligence Unit. 2021-11-06. էջ 49. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին. Վերցված է 2023-08-16-ին.
  15. 15,0 15,1 «La vice de Milei se mostró en contra del Matrimonio Igualitario». Ámbito (իսպաներեն). 2023-05-11. Արխիվացված օրիգինալից 2023-08-17-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  16. 16,0 16,1 «Quién es Javier Milei y cuáles son las radicales propuestas con las que ganó las primarias en Argentina». BBC News Mundo (իսպաներեն). 2023-08-14. Արխիվացված օրիգինալից 2023-08-25-ին. Վերցված է 2023-08-25-ին.
  17. 17,0 17,1 Rivas Molina, Federico (2023-08-15). «Que tiene en la cabeza Javier Milei». El País (իսպաներեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-17-ին.
  18. Centenera, Mar (2023-03-24). «El negacionismo de la dictadura pone a prueba la solidez de la democracia argentina». El País Argentina (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023-08-20-ին. Վերցված է 2023-08-25-ին.
  19. O'Grady, Mary Anastasia (2011-01-02). «Las víctimas olvidadas del terror en Argentina». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին. Վերցված է 2023-08-17-ին – via Los Anteojos del Tata. 4 January 2011.
  20. «The make-up of Victoria Villarruel's inner circle». www.batimes.com.ar. Արխիվացված օրիգինալից 2023-10-28-ին. Վերցված է 2023-11-20-ին.
  21. «Los rituales secretos de Villarruel en una facción católica marginal y ultraconservadora». LetraP (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-22-ին. Վերցված է 2023-11-20-ին.
  22. DataClave (2023-10-06). «La militancia "lefebvrista" de Villarruel y su influencia en los dichos de Milei contra el Papa y a favor de la dictadura». DataClave (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-16-ին. Վերցված է 2023-11-20-ին.
  23. «Elecciones 2021». Argentina.gob.ar (իսպաներեն). Dirección Nacional Electoral. 2021. Արխիվացված օրիգինալից 2023-08-16-ին. Վերցված է 2023-08-16-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found