Կեղտոտ պատերազմ (Արգենտինա)

Արգենտինայի «Կեղտոտ պատերազմ» (իսպ.՝ Guerra Sucia en la Argentina), պետական ահաբեկչության ընդհանրական անվանում (մասսայական առևանգումներ, տանջանքներ, առանց դատավճռի կայացած մահապատիժներ), որն իրագործել են արգենտինացի Ռազմական բռնապետները և որն իր գագաթնակետին է հասել Ազգային վերակազմավորման ընթացքում՝ 1976-1983 ընկած ժամանակահատվածում։ Եղել է «Կոնդոր» օպերացիայի մաս։

1976 թվականի մարտի 24-ին Խորհե Վիդելայի գլխավորությամբ արգենտինական բանակը կատարել է հեղափոխություն և իշխանազուրկ է արել նախագհ Իզաբել Պերոնին։ Զինվորների օգնությամբ Վիդելան ստացել է լայն իշխանություն՝ ինչը հանգեցրել է Արգենտինայում մարդու իրավունքների ոտնահարման։ Իրականացվել են մասսայական բանտարկություններ, իսկ բանտարկյալները ենթարկվել են կտտանքների և հաճախ սպանել են։ Այս դեպքերի ժամանակ Արգենտինայում սպանվել է 10 հազար մարդ, անհետ կորել է 30 հազար մարդ և 60 հազար մարդ երկարատև բանտարկվել է և ենթարկվել է կտտանքների և բռնության՝ քաղաքական հայացքների պատճառով[1]։ «Կեղտոտ պատերազմի» հիմնական զոհերը եղել են ակտիվիստներ, ներառյալ խորհրդային շարժման գրործիչներ, ուսանողներ, լրագրողներ, մարքսիստներ և նախկին իշխանության կողմնակիցներ։

Իշխանությունը վերացել է 1983 թվականին, երբ Արգենտինան պարտվել է Ֆոլկլենդյան պատերազմում։

Իշխանափոխությունից հետո նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կարգադրությամբ՝ ստեղծվել է բազմաքանակ անձանց անհետացման հետ կապված Ազգային կոմիսիան (CONADEP), որը գլխավորել է հայտնի գրող Էռնեստո Սաբատոն։ 1983-1984 թվականներին կատարված դեպքերի հետազոտությունների արդյունքում հրապարակվել է «Այլևս երբեք» աշխատությունը[2]։

2012 թվականի հուլիսին Խորխե Վիդելայի (կառավարել է 1976-1981 թվականներին) երկրի նախկին կառավարողները և Ռեհնալդո Բինյոնեն (1982-1983) Արգենտինայում իրականացված դատավճռի ժամանակ մեղավոր են ճանաչվել, որովհետև առևանգել են երեխաներ քաղբանտարկյալ կանանցից։ Պարվել է, որ նրանց հրամանով տասնյակ մայրեր ստիպողաբար զրկվել են իրենց երեխներից (հետո նրանց տվել են այլ ընտանիքների, հիմնականում սպաների ընտանիքներին), իսկ հետո սպանվել են։ Վիդելան և Բինյոնեն (դատավճռի ժամանակ եղել են մոտ 80 տարեկան) իրենց գործողությունների համար ստացել են համապատասխանբար 50 և 30 տարվա ազատազրկում[3][4]։

Արտացոլումը գրականությունում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Серхио Сорин. Секретные связи Пиночета, Франко и П-2
  2. Умер известный аргентинский писатель и правозащитник Эрнесто Сабато // ՌԻԱ Նովոստի, 30.04.2011
  3. «Former dictators found guilty in Argentine baby-stealing trial». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  4. Лев Македонов. «Диктаторы сели за похищение детей». gazeta.ru. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
  5. - Wikipedia
  6. - Wikipedia

Գրականություն խմբագրել

  • Dirty Secrets, Dirty War: The Exile of Editor Robert J. Cox, by David Cox (2008)
  • The Ministry of Special Cases, novel by Nathan Englander (2007)
  • La Historia Official (English: The Official Story), revisionist critique by Nicolás Márquez (2006)
  • Guerrillas and Generals: The Dirty War in Argentina, by Paul H. Lewis (2001)
  • Suite argentina (English: Argentine Suite. Translated by Donald A. Yates. Online: Words Without Borders, October 2010) Four short stories by Edgar Brau (2000)
  • God's Assassins: State Terrorism in Argentina in the 1970s by M. Patricia Marchak (1999)
  • A Lexicon of Terror: Argentina and the Legacies of Torture, by Marguerite Feitlowitz (1999)
  • Una sola muerte numerosa (English: A Single, Numberless Death), by Nora Strejilevich (1997)
  • The Flight: Confessions of an Argentine Dirty Warrior, by Horacio Verbitsky (1996)
  • Argentina's Lost Patrol: Armed Struggle, 1969–1979, by María José Moyano (1995)
  • Dossier Secreto: Argentina's Desaparecidos and the Myth of the "Dirty War", by Martin Edwin Andersen (1993)
  • Argentina's "Dirty War": An Intellectual Biography, by Donald C. Hodges (1991)
  • Behind the Disappearances: Argentina's Dirty War Against Human Rights and the United Nations, by Iain Guest (1990)
  • The Little School: Tales of Disappearance & Survival in Argentina, by Alicia Partnoy (1989)
  • Argentina, 1943–1987: The National Revolution and Resistance, by Donald C. Hodges (1988)
  • Soldiers of Perón: Argentina's Montoneros, by Richard Gillespie (1982)
  • Guerrilla warfare in Argentina and Colombia, 1974–1982, by Bynum E. Weathers, Jr. (1982)
  • Prisoner without a Name, Cell without a Number, by Jacobo Timerman (1981)
  • Guerrilla politics in Argentina, by Kenneth F. Johnson (1975)