Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Animals (այլ կիրառումներ)

Animals (հայերեն՝ «Կենդանիներ»), բրիտանական Փինք Ֆլոյդ խմբի տասներորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 1977 թվականի հունվարի 23-ին։ Ձայնագրվել է «Բրիտանիա Ռոու» (Britannia Row Studios) ստուդիայում, Լոնդոնում։ Հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի երկրորդ և ԱՄՆ-ի երրորդ տեղերին։

Animals
Փինք Ֆլոյդի
Թողարկվածհունվարի 23, 1977
ՁայնագրվածBritannia Row Studios
1976 թվականի ապրիլից նոյեմբեր
Ժանրպրոգրեսիվ ռոք և հարդ ռոք
Տևողություն41 րոպե 51 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլHarvest Records և EMI Records
ՊրոդյուսերPink Floyd
Մասնագիտական ակնարկ
Փինք Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն
Wish You Were Here
(1975)
Animals
(1977)
The Wall
(1979)

Ի սկզբանե ալբոմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 1977 թվականի հունվարի 23-ին Harvest Records լեյբլի կողմից, հետո Columbia Records-ի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի փետրվարի 2-ին։ Մի քանի անգամ վերաթողարկվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ալբոմի պատմություն խմբագրել

«Dogs» թրեքը գրվել է Ութերսի և Հիլմոիր կողմից «Wish You Were Here» ալբոմի ձայնագրության ժամանակ և կրել է «You Gotta Be Crazy» աշխատանքային անվանումը, նաև այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններից է եղել «Sheep» երգը, նախկինում՝ «Raving and Drooling» անունով։

Այդ երկու ստեղծագործությունները գրվել են գծային մեթոդով, որը օգտագործվել է 60-ականների վերջից մինչև 70-ականները։ Սկզբում նրանք կատարվում էին համերգներին, որտեղ ձեռք բերեցին նոր մոտիվներ և փոխվեց նրանց հնչողությունը, ինչից հետո ձայնագրվեցին նրանց վերջնական տարբերակները։
Ինչպես և իրեն հաջորդող ալբոմները, Animals-ը նույնպես կազմված էր ստեղծագործություններից, որոնք գրվել էին Ուոթերսի և Գիմորի կողմից։ Եվ ինչպես հաջորդ ալբոմում, Ռայթին կրկին տրվեց նվագակցողի դերը, Բայց Ռայթը կատարեց նաև սոլո «Dogs» և «Sheep» ստեղծագործություններում։

Շապիկը խմբագրել

 
Բաթերսի էլեկտրակայանը

Animals ալբոմի շապիկին պատկերված է լոնդոնյան Բաթերսի էլեկտրակայանը, որը վիթխարի շենք է, կառուցված ար-դեկո ժանրում։ Այն ապահովել է Լոնդոնին էլեկտրաէներգիայով 1933-1980-ական թվականներին[7][8]։

Ծխնելույզների արանքում կապել էին քառասունֆուտանի փչովի խոզ։ Այն պատրաստվել էր Գերմանիայում դիրիժաբլների և փուչիկների արտադրության հին գործարանում։ Այն օրը, երբ պետք է տեղի ունենային նկարահանումները, հրավիրվել էր դիպուկահար հրացանով։ Հելիումի պակասի պատճառով չկարողացան փչել խոզին և նկարահանումները ստիպված եղան հետաձգել։ Պատրաստել և ամրացնել խողին էլեկտրակայանի վրա, ինչպես նաև նկարել այն հաջողվեց միայն հաջորդ օրը։ Նկարահանումների ժամանակ ուժեղ քամու պատճառով խոզը պոկվեց։ Օդի հոսքը ուղղեց նրան դեպի Հիթրոու օդանավակայանը։ Խոզին կրակելու հնարավորություն չկար, քանի որ դիպուկահարը այդ օրը չէր եկել Բաթերսի։ Ուոթերսը կատակելով ասում էր որ խոզը «կարոտել էր հայրենիքը», ենթադրելով, որ խոզը թռել է դեպի արևելք, Գերմանիայի ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց փչովի խոզին գտան Լոնդոնից քսան մղոն դեպի հարավ-արևելք։ Խոզին վերադարձրեցին տերերին 1000 ֆունտ պարգևի դիմաց։ Արդյունքում փչովի խոզը դարձավ խմբի կարևոր նշաններից մեկը և Pink Floyd-ի համերգների անբաժանելի մասը։

 
Փչովի խոզը

2011 թվականին ալբոմի շապիկը զբաղեցրեց 10-րդ տեղը բոլոր ժամանակների ամենալավ շապիկների մեջ ըստ Music Radar-ի[9]։

Ալբոմի գաղափարը խմբագրել

Բոլոր կենդանիները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները։

Ալբոմի գաղափարը կարելի է կապել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գրքի գաղափարի հետ։ Մարդիկ փոխաբերորեն կապվում էին կենդանիների՝ խոզերի, շների և ոչխարների հետ։ Շները համարվում էին գործարար-կարիերիստների կերպարը, խոզերի՝ դրանք անբարոյական քաղաքական գործիչներն էին։ Խոզերն ու շները կառավարում էին ոչխարներին, ովքեր հասարակ մարդիկ էին և հետևում էին իրենց առաջնորդներին։

Գաղափարը սկսում և վերջացնում էին «Pigs on the Wing» ստեղծագործության երկու մասերը, գրված Ուոթերսի կողմից։ Հետո գրվել են երեք միզանտրոպիկ երկար ստեղծագործություններ կապված մարդկանց թերությունների վրա։ «Մարդ-շուն»-ը, «Մարդ-խոզ»-ը, «Մարդ-ոչխար»-ը համապատասխանաբար նկարագրվել են «Dogs», «Pigs», «Sheep» պիեսներում։

Ստեղծագործությունների ցուցակ խմբագրել

Ա կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Թարգմանություն Տևողություն
1. «Pigs on the Wing (Part 1)»  ՈւոթերսԽոզերը թռիչքում (Մաս 1) 1:24
2. «Dogs»  Գիլմոր, ՈւոթերսՇներ 17:06
Բ կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ)Թարգմանություն Տևողություն
1. «Pigs (Three Different Ones)»  ՈւոթերսԽոզեր (Երեք տարբեր) 11:28
2. «Sheep»  ՈւոթերսՈչխարներ 10:21
3. «Pigs on the Wing (Part 2)»  ՈւոթերսԽոզերը թռիչքում (Մաս 2) 1:27

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Հիթ շքերթներ խմբագրել

Թվական Հիթ շքերթ Դիրք
1977 Մեծ Բրիտանիայի ալբոմներ 2[10]
1977 Billboard 3
1977 Նորվեգիայի հիթ շքերթ 2
1977 Ֆրանսիայի հիթ շքերթ 1

Ալբոմը զբաղեցնում է 9-րդ տեղը պռոգրեսիվ ռոքի 25 լավագույն ալբոմների ցուցակի մեջ ըստ Progarchives.com-ի[11]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հնարավոր է, որ «Dogs» երգի վերջին մասը գրվել է Ալյոնա Գինզբերի «Howl» բանաստեղծության ազդեցության ներքո, որի ամեն նախադասությունը սկսվում է «ով»

բառով։

  • «Pigs (Three Different Ones)» ստեղծագործության երրորդ կուպլետում խոսքը Մերի Ուայթհաուսի մասին է, ով գլխավորել է հանդիսատեսների և լսողների Ազգային ասոցացիան և կողմ է հանդես եկել ռադիոյում և հեռուստատեսությունում կոպիտ գրաքննադատության։ Ուայթհաուսի հետ խումբը հին հաշիվներ է ունեցել, քանի որ դեռ 1967 թվականին Փինք Ֆլոյդին որպես հեդոնիզմի կողմնակից[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. All Music Guide review
  2. «Blender review». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Pitchfork Media review». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Christgau review
  5. «Rolling Stoine review». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  6. Yahoo! review
  7. «Официальный сайт на CitiOfScience.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  8. Фотоснимок станции Баттерси из космоса
  9. «The 50 greatest album covers of all time». Music Radar. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  10. «Animals UK Charts». www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  11. Progressive Rock Top Albums / all subgenres - 1 - all years - all countries
  12. «Animals //Pink-Floyd.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել