Վիկտոր Ռոբերտովիչ Ցոյ (ռուս.՝ Виктор Робертович Цой, հունիսի 21, 1962(1962-06-21)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5] - օգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2], Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5]), խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան և նկարիչ։ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկան հասակում ավտովթարից։

Վիկտոր Ցոյ
Բնօրինակ անունռուս.՝ Виктор Робертович Цой
Ծնվել էհունիսի 21, 1962(1962-06-21)[1][2]
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 15, 1990(1990-08-15)[1][2] (28 տարեկան)
Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5]
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն[2]
Ժանրերռոք, նոր ալիք, Պոստ փանկ, փանկ-ռոք[6][7][8][…] և ինդի ռոք[6][7][8][…]
Մասնագիտությունբանաստեղծ, դերասան, երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, կինոդերասան, նկարիչ, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ, fireman և ռոք երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, վոկալ և բաս կիթառ
ԼեյբլAnTrop? և Մելոդիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան
ԱնդամակցությունԿինո[9]
ԱմուսինMarianna Tsoi?
Ստորագրություն
Ստորագրություն
 Viktor Tsoi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիկտոր Ցոյը ծնվել է Լենինգրադի Մոսկովյան թաղամասի ծննդատանը, Ֆիզկուլտուրայի ուսուցչուհու՝ Վալենտինա Վասիլևնա Գուսեևնայի և կորեական ծագում ունեցող ինժեներ՝ Ռոբերտ Մաքսիմովիչ Ցոյի ընտանիքում։ Նա ընտանիքի միակ զավակն էր։

Կարիերա խմբագրել

1981 թվականի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որն արդեն աշնանը դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն «Кино» էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982 թվականին ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես «45»: Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։

«Կինո» խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել՝ «45», «46», «Это не любовь», «Последний герой», «Группа крови», «Звезда по имени Солнце»: 1990 թվականի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նրա վարած մոսկվիչ մակնիշի մեքենան բախվում է ավտոբուսին, ինչի հետևանքով նա մահանում է։ Ինչն է պատճառ հանդիսացել մեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալուն հայտնի չէ։

«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։

Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել