Ջրաշեն (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջրաշեն (այլ կիրառումներ)։

Ջրաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Հիմնադրվել է 1928 թվականին[5]։

Գյուղ
Ջրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
Գյուղ Մեծամոր համայնք[1]
Մակերես2.9 կմ²
ԲԾՄ867 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն760[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունջրաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[3]
Փոստային ինդեքս0942[4]
Ջրաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Ջրաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Գյուղի վարչական տարածքը կազմում է 287 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողերը` շուրջ 197 հա։ Մշտական բնակչության թիվն ըստ 2016 թվականի` բնակչության սեռատարիքային փետրվարյան հաշվառման կազմում է շուրջ 900 մարդ։ Բնակչության կազմում կան եզդիներ (շուրջ 200 մարդ), ասորիներ։ Ծովի մակարդակից բարձր է 850 մետր։ Հեռավորությունը Երևանից կազմում է 50 կմ, իսկ մարզկենտրոն Արմավիրից՝ 10 կմ։

Համայնքում գործում է դպրոց, նախակրթարան, փոստային բաժանմունք։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրաշենի մշտական բնակչությունը կազմել է 760, առկա բնակչությունը՝ 728 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[6], որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Սալմաստի, Արևմտյան Հայաստանի Բասենի, Երևանի նահանգի Սուրմալուի գյուղերից, նոր ժամանակներում՝ Լիբանանից, Հունաստանից և Սիրիայից[7]։

Տարի 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 150 209 419 529 602 773 727 760[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղը գտնվում է հնագույն Արմավիր մայրաքաղաքի տարածքում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տեղեկություններ Մեծամոր համայնքի մասին Արմավիրի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  4. Code database of Armenia, Արմավիր
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 418
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 170» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.