Մորից Վագներ
Մորից Վագներ (գերմ.՝ Móritz Fríedrich Wágner) (հոկտեմբերի 3, 1813[1][2], Բայրոյթ, Բավարիա - մայիսի 30, 1887[3], Մյունխեն, Գերմանական կայսրություն), գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ, երկրաբան, բնագետ։ Մյունխենի համալսարանի դասախոս։
Մորից Վագներ Móritz Wágner | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1813[1][2] Բայրոյթ, Բավարիա |
Մահացել է | մայիսի 30, 1887[3] (73 տարեկան) Մյունխեն, Գերմանական կայսրություն ինքնասպանություն |
Գերեզման | Alter Nordfriedhof |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, բուսաբան, համալսարանի դասախոս, կենսաբան, ազգագրագետ, կենդանաբան և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և աշխարհագրություն |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Ալմա մատեր | Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][4] |
Հայր | Lorenz Heinrich Wagner? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | M.Wagner |
Moritz Wagner Վիքիպահեստում |
Գործունեություն խմբագրել
Ճանապարհորդել է Ալժիրում, Կովկասում, Ամերիկայում և այլուր։ Այդ վայրերի բնության ու պատմության վերաբերյալ նրա հավաքածուները պահվում են Մյունխենի, Վիեննայի և Փարիզի թանգարաններում։ Գրել է բնագիտական ուսումնասիրություններ, որտեղ պաշտպանել է Չ․ Դարվինի ուսմունքը։ Իր ճանապարհորդությունների արդյունքներն ամփոփել է «Կովկասը և կոզակների երկիրը» (հատոր 1–2, 1847 թ.), «Ճանապարհորդություն դեպի Պարսկաստան և քրդերի երկիր» (հատոր 1–2, 1852 թ.) և այլ գրքերում։ 1843–1844 թվականներին Վագները շրջագայել է Հայաստանում, եղել Երևանում, Սևանի ավազանում, բարձրացել Արարատ լեռը, կատարել չափագրություններ, այդ ընթացքում նրա ուղեկիցներից և թարգմաններից է եղել Խաչատուր Աբովյանը։
Վագները իր տպավորություններն ամփոփել է «Ճանապարհորդություն դեպի Արարատ և Հայկական բարձրավանդակ» (1848 թ., հայկական հրատարակչության «Ճանապարհորդություն ի Հայաստան», 1851 թ.) աշխատության մեջ՝ ներկայացնելով Հայաստանի ֆիզիկական աշխարհագրությունը, ռելիեֆը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը, գետերը, Սևանա լճի դիրքն ու ջրի բաղադրությունը, Արարատի հրաբխային ապարներն ու բուսականությունը։ Վագները նկարագրել է Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակը, ժողովրդի կենցաղը, զբաղմունքը, կրթական մակարդակը, զարգացման աստիճանը, անդրադարձել ժողովրդի զրույցներին ու ավանդույթներին, եվրոպացիների ուշադրությունը հրավիրել Էջմիածնի մատենադարանի ձեռագիր մատյանների վրա։ Աշխատության վերջում տվել է Հայաստանում տարածված բույսերի ցանկը (լատիներեն անուններով)։ Հայերի քաղաքային կյանքի մասին Վագները կարևոր տեղեկություններ է հաղորդել «Ճանապարհորդություն դեպի Կողքիս» (1850 թ.) գրքում՝ անդրադառնալով նաև թիֆլիսահայության և եկեղեցու առօրյա կյանքին, մշակույթին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117103527 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 222)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորից Վագներ» հոդվածին։ |