Միլան Յովանովիչ
Միլան Յովանովիչ (չեռնոգոր.՝ Милан Јовановић / Milan Jovanović, հուլիսի 21, 1983, Չաչակ, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Չեռնոգորիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Չեռնոգորիա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 1983 (40 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Չաչակ, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Միլա Յովանովիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Բորաց» ակումբում, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան և 26 խաղում խփել մեկ գոլ։ Հայրենիքում նա խաղացել է նաև Լուչանիի «Մլադոստ», «Ժելեզնիկ» և Նովի Բեոգրադի «Ռադնիչկի» ակումբներում։ 2004 թվականին տեղափոխվել է ռումինական «Վասլույ», որի կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում և խփել 2 գոլ։ «Վասլույից» հետո Յովանովիչը տեղափոխվել է Կրայովայի «Ունիվերսիտատյա»:Սակայն նոր ակումբում քիչ է խաղացել և 2005 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ մեկ մրցաշրջան անցկացրել է Նիշ քաղաքի «Ռադնիչկի» ակումբում, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ 200ի թվականին Յովանովիչը վերադարձել է Ռումինիա, որտեղ խաղացել է Ուրզիչենի «Ունիրյա» և Կլուժի «Ունիվերսիտատյա» ակումբենրում։ 2009 թվականի հունիսի 8-ին տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ», որի կազմում հանդես է եկել մինչև 2010 թվականը։ 2010 թվականի օգոստոսի 5-ին Յովանովիչը եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «Սպարտակ-Նալչիկ» ակումբի հետ[1]։ Նոր ակումբում նորամուտը նշել է օգոստոսի 14-ին՝ Սիբիրի դեմ հաղթական խաղում[2]։ «Սպարտա Նալչիկում» իր առաջին գոլը խփել է օգոստոսի 28-ին «Ռուբինի» հետ տնային խաղում՝ 70 մետրից գրավելով Սերգեյ Ռիժիկովի դարպասը[3][4]։ 2012 թվականի մայիսի 5-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ հայտարարվել է խաղացողի հետ «Սպարտակի» ընթացիկ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին[5]։ 2012 թվականի հուլիսի 4-ին հայտարարվել է, որ ֆուտբոլիստը պահմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդա» սերբական ակումբի հետ[6]։
Ազգային հավաքականում խմբագրել
Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի մարտի 24-ին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։
Ընդհանուր՝ 30 հանդիպում / 0 գոլ, 14 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 10 պարտություն
(
- 2012 թվականի մայիսի 26-ի դրությամբ)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««Спартак-Нальчик» усилится защитником сборной Черногории» (ռուսերեն). Чемпионат.ру. 5 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ Протокол матча «Спартак-Нальчик» — «Сибирь» 4:2
- ↑ ««Спартак-Нальчик» и «Рубин» сыграли вничью» (ռուսերեն). Чемпионат.ру. 28 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ Гол с 70-и метров! «Спартак-Нальчик» - «Рубин». 1:1, Йованович ՅուԹյուբում
- ↑ «Йованович и Голич покинули клуб». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 15 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ ««Црвена Звезда» пополнилась защитником Миланом Йовановичем». goals.by. 4 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում (2008 թվականից)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Յովանովիչ» հոդվածին։ |