Կարապի լիճ, Պյոտր Իլյիչի Չայկովսկու բալետ՝ չորս գործողությամբ։ Գրվել է 1876 թվականին։ Լիբրետտոն Վլադիմիր Բեգիչևի[1], և, հնարավոր է, Վասիլի Ֆեոդորովիչ Գելցերի։

Կարապի լիճ
ռուս.՝ Лебединое озеро
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն, choreographic work? և բալետ
Ժանրբալետ
ԿոմպոզիտորՊյոտր Չայկովսկի
Լիբրետտոյի
հեղինակ
Վլադիմիր Բեգիչև
Գործողությունների քանակ4
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 20, 1877
Առաջնախաղի վայրՄոսկվա, Մեծ թատրոն
 Swan Lake Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սյուժեի հիմքում ընկած են շատ ֆոլկլորային մոտիվներ, այդ թվում գերմանական լեգենդ, որը պատմում է գեղեցկուհի արքայադուստր Օդետի մասին, որին չար կախարդ` ասպետ Ռոտբարտը կախարդանքով դարձրել է կարապ։ Բալետի չորս գործողություններում իրար փոխարինում են իրական և ֆանտաստիկ պատկերներ։ Տոնելով իր չափահաս դառնալը պալատական զբոսայգում արքայազն Զիգֆրիդը, ուրախանում է ընկերների շրջապատում։ Զբոսայգու վրայով թռչող կարապների երամը կանչում է նրան իրենց հետևից։ Անտառում, լճի ափին, աղջիկ-կարապների մեջ արքայազնը տեսնում է Օդետին, կարապների թագուհուն` թագով զարդարված գլխով։ Տարված նրա գեղեցկությամբ և ցնցված նրա պատմություններով լճի չար տիրոջ՝ Ռոտբարտի հետապնդումների մասին, Զիգֆրիդը երդվում է Օդետին հավերժ սիրո մեջ։

Ամրոցում կազմակերպված պարահանդեսի ժամանակ մոր հրամանով, Զիգֆրիդը պետք է ընտրի հարսնացու։ Սակայն արքայազնը անտարբեր է, մինչև որ հայտնվում է Օդիլիան, որի մեջ Զիգֆրիդը տեսնում է Օդետին։ Նրան և արքայազնը տալիս է նախընտրություն։ Հասկանալով, որ կատարել է ճակատագրական սխալ, Զիգֆրիդը վազում է լճի մոտ ներողամտություն է աղերսում Օդետից, սակայն չի ստանում այն։ Պոկելով Օդետի գլխից թագը, որը պաշտպանում էր նրան հետապնդումներից, արքայազնը մարտահրավեր է նետում Ռոդբարտին։ Նա հույս ունի, որ աղջիկ-կարապը իր հետ կգնա մարդկության աշխարհ։ Հեքիաթում փոթորկուն ալիքները լճի վրա կլանում և կործանում են Օդետին և Զիգֆրիդին։

Առաջնախաղ խմբագրել

Ներկայացման բեմական պատմությունը դժվար է ընթացել։ Առաջնախաղը տեղի ունեցավ 1877 թվականի մարտի 4-ին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում։ Յուրատիպ խորեոգրաֆիան պատկանում էր բալետմայստեր Վենցել Ռեյզինգերին։ Բալետը բաժանվում էր 4 գործողությունների` յուրաքանչյուրում 1-ական արար։ Օդետի և Օդիլիայի առաջին դերակատարը եղավ Պոլինա Կարպովան։ Ռեյզինգերի բեմադրությունը չունեցավ հաջողություն և անհաջող ճանաչվեց։ 1882 թվականին բալետմայստեր Իոսիֆ Հանսենը մասնակի խմբագրեց հին ներկայացումը և 1894 թվականի փետրվարի 17-ին առաջին անգամ ներկայացվեց «կարապների» արարը բալետի 2-րդ գործողության մեջ, նվիրված`Պյոտր Իլյիչ Չայկովսկու հիշատակին։

Բեմականացումներ խմբագրել

  • 20.2.1877 թ. — Մեծ թատրոն, բալետմայստեր՝ Վենցել Ռեյզինգեր, Դերիժոր-բեմադրիչ Ստեփան Ռյաբով, (Օդետ և Օդիլիյա` Պոլինա Կարպակովա)
  • 13.1.1880 թ. — Մեծ թատրոն, Մոսկվա, (բալետմայստեր՝ Գենզեն, Ռեյզինգերի հետևորդը)
  • 28.10.1882 թ. — Մեծ թատրոն, Մոսկվա, (Օդետ` Լ. Գեյտեն)
  • 9․02.1888 թ. — Փարիզի թատրոն, II գործողություն, (բալետմայստեր՝ Ավգուստին Բերժե, Օդետ` Ջուլիետա Պալտրինյերի)
  • 17․02․1894 թ. — (I գործողության 2-րդ արար) — (բալետմայստեր՝ Լև Իվանով, Օդետ՝ Պյերինա Լենիյանի, արքայազն Զիգֆրիդ` Պավել Գերդտ)
  • 15.01.1895 թ. — Մարիինյան թատրոն, (բալետմայստերներ՝ Մարիուս Պետիպա, Լև Իվանով)
  • 24.01.1901 թ. — Մեծ թատրոն, բալետմայստեր՝ Ալեքսանդր Գորսկի, նկարիչ՝ Ալեքսանդր Գոլովին, Օդետ` Ադելինա Ջուրի, Զիգֆրիդ՝ Միխայիլ Մորդկին
  • 1911 թ. — Նյու Յորք, բալետմայստեր և Զիգֆրիդի դերակատար՝ Միխայիլ Մորդկին, Օդետ` Եկատերինա Գելցեր
  • 29.02.1920 թ. — Մեծ թատրոն, բալետմայստեր՝ Ալեքսանդր Գորսկի, ռեժիսոր`Վլադիմիր Նեմիրովիչ–Դանչենկո, նկարիչ` Կոնստանտին Կարովին, դերիժոր` Անդեյ Արենդս, Օդետ` Ելենա Իլյուշչենկո, Օդիլիյա` Մարիա Ռեյզեն
  • 1925 թ. — Բելգրադ, բալետմայստեր՝ Ա. Ֆորտունատո
  • 1928 թ. — Թբիլիսի, բալետմայստեր՝ Ռ. Բալանոտտի
  • 13.04.1933 թ. — Մարիինյան թատրոն (Լենինգրադի Կիրովի անվան թատրոն), բալետմայստերներ՝ Ագրիպինա Վահանովա, դիրիժոր` Եվգենի Մրավինսկի, Օդետ` Գալինա Ուլանովա, Օդիլիյա` Օլգա Իորդան, Զիգֆրիդ` Կոնստանտին Սերգեև
  • 1934 թ. — Լոնդոն, բալետմայստեր՝ Նիկոլայ Սերգեև
  • 1937 թ. — Մեծ թատրոն, բալետմայստեր՝ Ասաֆ Մեսսերեր, դիրիժոր` Յուրի Ֆայեր, Օդետ` Մարինա Սեմյոնովա, Զիգֆրիդ` Միխայիլ Գաբովիչ, Ռոտբարտ` Պյոտր Գուսև
  • 1940 թ. — Երևանի օպերայի թատրոն, բալետմայստեր՝ Լեոնիդ Լավրովսկի
  • 1945 թ. — Լենինգրադի Կիրովի անվան թատրոն, բալետմայստեր՝ Ֆյոդոր Լապուխով, դեկորացիաներ` Բ.Վոլկովա, զգեստներ` Տատյանա Բրունի, Օդետ` Նատալյա Դուդինսկայա, Զիգֆրիդ` Կոնստանտին Սերգեև, Ռոտբարտ` Ռոբերտ Գերբեկ
  • 1945 թ. — Թբիլիսի, բալետմայստեր՝ Վախթանգ Չաբուկիանի
  • 1951 թ. — Նյու Յորք, բալետմայստեր` Ջորջ Բալանչին
  • 1951 թ. — Բուդապեշտ, բալետմայստեր՝ Ասաֆ Մեսսերեր
  • 25 ապրիլի 1953 թ. — Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, բալետմայստեր՝ Վլադիմիր Բուրմեյստեր և Պյոտր Գուսև, Օդետ` Վիոլետա Բովտ
  • 1953, 1963 թ. — Կոլոն թատրոն (Բուենոս Այրես), բալետմայստեր՝ Ջ. Քարտեր
  • 1957 թ. — Հելսինկի, բալետմայստեր՝ Ասաֆ Մեսսերեր
  • 19.07.1958 թվական — Միխայլովսկի թատրոն, բալետմայստերներ՝ Ֆյոդոր Լապուխով, Կ. Բոյարսկի, Օդետ` Վերա Ստանկևիչ, Օդիլիա` Տատյանա Բորովիկովա
  • 1960 թվական — Փարիզի ազգային օպերա, բալետմայստեր՝ Վլադիմիր Բուրմեյստեր
  • 1962 թվական— Սանտյագո, բալետմայստեր՝ Ա. Տոմսկի
  • 1962 թվական— Զագրեբ, բալետմայստեր՝ Ռոստիսլավ Զախարով
  • 1964 թվական— Շտուտգարտ, բալետմայստեր՝ Ջոն Կրանկո
  • 1964 թվական— Կոպենհագեն, բալետմայստեր՝ Նինա Անիսիմովա
  • 1965 թվական— Հավանա, բալետմայստեր՝ Ալբերտո Ալոնսո
  • 1965 թվական— Նիդերլանդներ բալետմայստեր՝ Իգոր Բելսկի
  • 25.12.1969 թվական — Մեծ թատրոն, բալետմայստեր՝ Յուրի Գրիգարովիչ, նկարիչ` Սիմոն Վիրսալաձե, դիրիժոր` Ալգիս Ժյուրայտիս, Օդետ` Նատալիա Բեսսմերտնովա, Զիգֆրիդ` Նիկոլայ Ֆադեչև
  • 1969 թվական— Բեռլին, բալետմայստեր` Կենետ Մակմիլան
  • 1971 թվական— Գյոտեբորգ, բալետմայստեր` Էլզա-Մարիանա ֆոն Ռոզեն
  • 1976 թվական— Համբուրգ, բալետմայստեր` Ջոն Նոյմայեր
  • 1987 թվական— Սթոքհոլմ, բալետմայստեր` Մատս Էկ, Օդետ` Անա Լագունա
  • 1995 թվական— Սալդեր-Ուէլս (Լոնդոն), բալետմայստեր` Մետյու Բորն

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մեծ հավանականություն կա, որ բալետի լիբրետտոն պատկանում է հենց կոմպոզիտորին։ Բալետը գրելու ընթացքում նա շատ խորհրդակցել է Վ.Բեգիչևի հետ, և հարկ է համարել աշխատանքի ձեռագրի վրա գրել նրա անունը որպես լիբրետtոի հեղինակի, չնայած որ հենց Բեգիչևը հերքել է իր մասնակցությունը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապի լիճ (բալետ)» հոդվածին։