Լատիներեն արտահայտությունների ցանկ «T»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ


Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է T տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

T խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
tabula rasa «Քերած գրատախտակ» Կամ «Մաքուր գրատախտակ»։ Հռոմեացիները գրում էին մոմի շերտով պատված փայտե տախտակների վրա, որոնք մաքրվում էին գրելու համար օգտագործվող ստիլուսի բութ ծայրով։ Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը[1] օգտագործեց եզրը նկարագրելու համար մարդկային միտքը ծնվելու պահին, մինչև որևէ գիտելիք ստանալը։
tabula gratulatoria «Շնորհավորանքների գրատախտակ» Գործածվում է «շնորհավորանքների ցանկ» իմաստով։
Tacito consensu «Լուռ համաձայնությամբ»
talis qualis «Հենց որպես այդպիսին» «Հենց այնպես, ինչպես կա» կամ «որպես այդպիսին»
taliter qualiter «Որոշ չափով» «Որոշակիորեն» կամ «ինչ-որ չափով»
tarde venientibus ossa «Ուշացածներին ոսկորներն են մնացել»
technica impendi nationi «Տեխնոլոգիան ազգերի առաջընթացն է» Մադրիդի տեխնոլոգիական համալսարանի կարգախոսը
terra incognita անծանոթ երկիր
terra nova նոր երկիր Նաև Նյուֆաունդլենդ կղզու անունն է, որին նման է նաև ֆրանսերեն Terre-Neuve անունը։
tertium non datur երրորդը տրված չէ Տրամաբանական աքսիոմ է, ըստ որի՝ պահանջը լինում է ճիշտ կամ սխալ, առանց երրորդն ընտրելու հնարավորության։
testis unus, testis nullus մի վկան վկա չէ Իրավական սկզբունք է, որն արտահայտում է, որ մի վկան բավարար չէ պատահածը հաստատելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.