Ստիլուս, գրիչ (ոչ մեծ չափի մետաղական կամ պլաստմասային փայտիկ) հատուկ պլաստմասե վերջույթով, որով անհրաժեշտ է հպվել համակարգչի (սմարթֆոնի, պլանշետի, և այլն[1][2]) սենսորային էկրանին այն կառավարելու համար, կամ գրաֆիկական պլանշետի[1] վրա նկարելու համար։ Թեև սենսորային էկրանի վրա կարելի է աշխատել նաև մատի օգնությամբ, բայց ստիլուսը ապահովում է աշխատանքի ճշգրտություն։ Ստիլուսը կատարում է մկնիկի կամ թաչպադի դեր։

Առաջին համակարգիչը, որը օգտագործել է ստիլուս Styalator-ն է, որը ցուցադրվել է Թոմ Դայմոնդի կողմից 1957 թվականին[3][4]։

 
 
 

Ստիլուսի տեսակներԽմբագրել

Ստիլուսին փոխարեն կարող է ծառայել ցանկացած ոչ շատ սուր ծայրով առարկա՝ էկրանը նույնատիպ է արձագանքում ստիլուսի, եղունգի, ատամի չոփիկի ճնշմանը։ Սակայն հատուկ ստիլուսը չնայած նրան, որ ունի բարակ ծայր, այն ու ամենայնիվ այն կորացված է, ինչն էլ թույլ է տալիս նրան սահել էկրանի վրայով չվնասելով այն։

Տարողական էկրանների համար նախատեսված ստիլուսը պետք է ունենա վերջույթը, որը օժտված է էլեկտրական տարողությամբ։ Այս տեսակի ստիլուսը օժտված է փափուկ ռեզինե վերջույթով, որի իր մեջ ունի մագինասկան պտտվող օղակ, կծիկ կամ երկաթի խարտուք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Shelly Gary B., Misty E. Vermaat (2009)։ Discovering Computers: Fundamentals։ Cengage Learning։ ISBN 978-0-495-80638-7։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2017-ին։ Վերցված է 3 November 2009 
  2. «Giz Explains: The Magic Behind Touchscreens»։ Gizmodo։ 13 August 2008։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2009-ին։ Վերցված է 3 November 2009 
  3. Dimond Tom (1957-12-01)։ «Devices for reading handwritten characters»։ Proceedings of Eastern Joint Computer Conference։ էջեր 232–237։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-05-ին։ Վերցված է 2008-08-23 
  4. Dimond, T. L. (1958)։ «Devices for Reading Handwritten Characters»։ December 9-13, 1957 Eastern Joint Computer Conference: Computers with Deadlines to Meet (Association for Computing Machinery): 232–237։ doi:10.1145/1457720.1457765 

ԳրականությունԽմբագրել

  • Shelly, Gary B.; Misty E. Vermaat. Discovering Computers։ Fundamentals. Cengage Learning. p. 218. 2009. ISBN 978-0-495-80638-7