Լատիներեն արտահայտությունների ցանկ «C»

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Այս էջը ներկայացնում է ամենատարածված լատիներեն արտահայտությունների հայերեն թարգմանությունները։ Ընդգրկված արտահայտություններից շատերն իրենք նույնպես թարգմանված են հին հունարեն հռետորական արտահայտություներից, քանզի Հին Հունաստանում գրականությունը և հռետորական արվեստը մի քանի հարյուրամյակ ավելի վաղ են զարգացել քան Հին Հռոմում։

Այս ցանկի մեջ ընդգրկված է C տառը։ Հիմնական ցանկն ամբողջությամբ տես՝ Լատիներեն արտահայտությունների ցանկ (ամբողջը) էջում։

Բովանդակություն
 A  ·  B  ·  C  ·  D  ·  E  ·  F  ·  G  ·  H  ·  I  ·  J  ·  L  ·  M  ·  N  ·  O  ·  P  ·  Q  ·  R  ·  S  ·  T  ·  U  ·  V  · ամբողջը
Հղումներ

C խմբագրել

Լատիներենը Թարգմանությունը Ծանոթագրություններ
cacoethes scribendi «Գրելու վատ սովորությունը» կամ «գրելու մոլուցքը» Վերցված է Յուվենալի Սատիրներից[1][2] . Գրելու անհագ ծարավ, կամ գրելու անհաղթահարելի ցանկություն, հիպերգրաֆիա[3]
Caedite eos. Novit enim Dominus qui sunt eius. «Սպանեք դրանց, Աստված յուրայիններին կճանաչի» Ենթադրաբար ասվել է աբբատ Առնոդ Ամալրիկի[4] կողմից Բեզյեռի կոտորածից առաջ Ալբիգենզյան Խաչակրաց արշավանքի ժամանակ։ Բառերը գրանցվել են 30 տարի անց ըստ Կեսարիուս Հայստերբախի[5]։
cadavera vero innumera «Իրապես անհամար դիակներ» Ասվել է հռոմեացիների կողմից Կատալոնյան դաշտերի ճակատամարտի[6] հետևանքները նկարագրելիս։
caetera desunt «Մնացածը չկա»
calix meus inebrians «Գավաթս է ստիպում ինձ խմել»
camera obscura «Մութ խցիկ» Օպտիկական սարք, որն օգտագործվել է նկարչության մեջ և եղել է ժամանակակից լուսանկարչության նախահայրը։
canes pugnaces «Պատերազմի շները» կամ Կռվող շներ[7]
canis canem edit «Շունը շան կուտի» Վերաբերում է մի իրավիճակի, որտեղ ոչ ոք պաշտպանված չէ, կամ՝ «Թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»։
casus belli «Պատերազմի առիթ»
Cito inarescit lacrima «Արցունքը շուտ է չորանում» Ցիցերոն
Cognito, ergo sum «Մտածում եմ, ուրեմն կամ» Ռենե Դեկարտ
Consultor homini tempus utilissimus «Ժամանակը մարդու ամենաօգտակար խորհրդատուն է»
Cum tacent, clamant «Գոռում են, երբ լռում են» Ցիցերոն

C Ժամանակավոր ենթավերնագիր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  • Լատիներեն արտահայտությունների հիմնական զանգվածը վերցված է 1728 թ. հրատարակված «Կիկլոպեդիա կամ արվեստների և գիտությունների ունիվերսալ բառարան» հրատարակությունից, (en:Cyclopaedia, or Universal Dictionary of Arts and Sciences), որն ամբողջությամբ հանրային օգտագործման տիրույթում է։
  • Հոդվածում ընդգրկված են նաև արտահայտություններ Ա.Ս.Ղարիբյանի խմբագրությամբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտի կողմից 1958 թ. հրատարակված Ռուսերեն հայերեն քառահատոր բառարանի 4րդ հատորին հավելված լատիներեն արտահայտությունների ցանկից։
  • Adeleye, Gabriel G. (1999). World Dictionary of Foreign Expressions. Ed. Thomas J. Sienkewicz and James T. McDonough, Jr. Wauconda, IL։ Bolchazy-Carducci Publishers, Inc. ISBN 0865164223.
  • John Hardo Modern Catholic Dictionary.
  • Stone, Jon R. (1996). Latin for the Illiterati. London & New York։ Routledge. ISBN 0415917751.