Դրամեն, քաղաք է Բուսկերուդում` Նորվեգիայում։ Նավահանգստային և ծովային քաղաք Դրամենը գտնվում է Նորվեգիայի արևելյան և առավել խիտ բնակեցված մասում[3][4]։

Դրամեն
նորվ.՝ Drammen
Դրոշ Զինանշան
Նորվեգիա

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԲուսկերուդ
ՎարչկենտրոնԴրամեն
Ամենաբարձր կետTrettekollen?[1]
Հիմնական լեզունորվեգերեն
Բնակչություն (2008)
103 291 մարդ (հունվարի 1, 2023)[2]
(62.566 %)
Խտություն421
Տարածք137
Հիմնադրված էհունիսի 19, 1811 թ.
Սահմանակցում էԼիեր, Svelvik?, Սանե, Hof Municipality?, Նեդրե Էյքեր, Հոլմեսթրանդ, Մուդում, Էվրե Էյկեր և Ասկեր
Ժամային գոտիCET(UTC+1)
Փոստային ինդեքսներ3001–3061 և 3075
drammen. kommune. no

Դիրք խմբագրել

 

Վարչական միավորն ունի 63.000 բնակիչ, բայց քաղաքը որպես տարածաշրջանային մայրաքաղաք ունի ավելի քան 150, 000 բնակիչ։ Շրջակա համայնքները աճում են ավելի, քան երբևէ նախկինում։ Քաղաքն օգտվում է գետային և ներքին ջրային ուղիներից թե՛ հանգստի, թե՛ կենցաղային գործունեության համար։ Ոչ մի քաղաք երկրում չի ստացել այնքան շատ մրցանակներ թե՛ բնապահպանության, թե՛ քաղաքաշինության զարգացման համար։ 2003 թվականից այն արժանացել է 6 ազգային և 2 միջազգային մրցանակների[4][5]։

Անունը և զինանշանը խմբագրել

Հին նորվեգական տեսակի քաղաքների անունը եղել է Դրաֆն(Drafn) և այդ սկզբնական անունը բուն մասն է Դրամենսֆյորդի։ «Ֆյորդը», հավանաբար, գետի անվան հետ է կապված[6]։ Զինանշանը ժամանակակիցն է։ Այն ընդունվել է 1960 թվականի նոյեմբերի 17-ին[7]։

Պատմություն խմբագրել

 
 

Ասկոլլենի և Աուստադի Ժայռապատկերները 6.000-7000 տարեկան են և այդ վայրում մարդկային գործունեության առաջին նշանները։ Ամենամեծ ժայռապատկերը Ասկոլլենի վրա պատկերված եղջերուն է։ Դրամենը նախապես բաղկացած է եղել նորվեգական երեք առևտրային քաղաք-նավահանգիստներից։ Բրագերնեսը (Դրամենսելվի հյուսիսային կողմում և Ստրոմսոն և Տանգենը (երկուսն էլ գետի հարավային կողմում)։ Առևտրի նպատակով փոքր նավահանգիստները տեղադրված են շուկա քաղաքներից ներքև։ Իրենց գտնվելու վայրերով մոտիկ լինելով հանդերձ` Բրագերնեսը գտնվում է Օսլոյից ցած, իսկ Ստրոմսոն` Թոնսբերգից ներքև։ Այդ պատճառով նավահանգիստներ հանդիսացող հարևան քաղաքների միջև համագործակցությունը գրեթե անհնար է։ 1662 թվականին առաջարկվել էր միաձուլել Ստրոմսոն և Բրագերնեսը որպես շուկայական քաղաք Ֆրեդերիկսթրո անունով։ Առաջարկը մերժվել էր Ֆրեդերիկ III-ի կողմից։ Բրագերնեսը ստացել էր սահմանափակ իրավունքներով քաղաքի կարգավիճակ մինչև 1715 թվականը, իսկ 1811 թվականի հունիսի 19-ին միացվել էր Սթրոմսոյին և հանդես եկել Նորվեգիայի միայնակ քաղաքի կարգավիճակով[8]։

Աշխարհագրություն խմբագրել
 
Դրամենսելվա

Դրամենը Նորվեգիայի ամենամեծ քաղաքներից է և ընկած է Նորվեգիայի մայրաքաղաքից` Օսլոյից, մոտ 40 կմ հեռավորության վրա։ Քաղաքային կենտրոնը գտնվում է հովտի ծայրում` Դրամենսելվա գետի երկու կողմում, որտեղ գետը հանդիպում է Դրամենսֆյորդին։ Դրամենը նաև նավահանգիստ է Նորվեգիայում միրգ ներկրող ավտոմեքենայի համար։ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Դրամենի քաղաքային բնակչությունը 93, 006 է։ Դրամենը Նորվեգիայի քաղաքներից տարածքի մեծությամբ վեցերորդն է, իսկ տարածքի զբաղվածությամբ հինգերորդն է վարչական միավորների ցանկում[9]։

Օվրե Սունդ շրջանը տեղադրված է Դրամմենսելվայի երկայնքով։ Այնտեղ կան 18-րդ և 19-րդ դարի շինություններ, որոնք քաղաքին տալիս են յուրահատուկ ինքնատիպություն[10]։ 2008 թվականին Դրամենը մրցանակ է շահել որպես Եվրոպայի լավագույն զարգացող քաղաք[11]։

 
Ասս Բրեվերի
 
Օվրե Սունդ կամուրջ
 
Դրամեն թատրոն

Ասս Բրևերի խմբագրել

Ասս Բրևերին հին գարեջրի գործարան է Նորվեգիայում և նշանակություն է ձեռք բերել թե' իր գարեջրով, թե' հին շինությամբ։ Հիմնադրվել է 1834 թվականին։ Գործարանի հիմնական արտադրանքը հանդիսանում է ոչ ալկոհոլային խմիչքները[12]։

Կամուրջներ խմբագրել

Դրամենի թանգարան խմբագրել

Դրամենի արվեստի և մշակույթի թանգարանը ներառում է 1770 թվականի կալվածք-տուն, 1930 թվականից` թանգարանի շենք` թանգարանի ադմինիստրացիայով, մշտական ցուցահանդեսներով և հավաքածուներով, 1990 թվականից` պատկերասրահով։ Թանգարանը ներառում է նաև երկու խոշորագույն շենքեր` պահպանված որպես ֆերմաներ[14]

Դրամեն Պարույր խմբագրել

Ճանապարհ-թունել, որը թույլ է տալիս մտնել Սկանսեն Ռիդջ։ Այն բացվել է 1961 թվականին[15]։

Դրամենի թատրոն խմբագրել

Դրամենի թատրոնը Բրագերնեսում կառուցվել է 1869 թվականին։ Այն եղել է երկրի առաջին ժամանակակից թատրոնը։ Թատրոնը վերածննդի ոճով կառուցված սիմետրիկ ճակատային մասով և կամարակապ պատուհաններով, կատարյալ համալիր է։ Երբ այն 1993 թվականի դեկտեմբերին վնասվել է կրակից, կառուցվել է նոր թատրոն յուրահատուկ տան տեսքով։ Կառուցումն ավարտվել է 1997 թվականի ընթացքում[16]։

Սպորտային ակումբներ խմբագրել

 
Մականախաղի դաշտ

Նշանավոր սպորտային ակումբներ են.

  • SBK Drafn-ը հիմնադրվել է 1910 թվականի սեպտեմբերի13-ին։
  • Drammen Bandy-վեց անգամ հաղթել է նորվեգական խաղերին, ցուցաբերել է բարձրագույն մակարդակի մականախաղ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
  2. 2,0 2,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  3. /english/municipalities/0602 |url=https://web.archive.org/web/20090430150324/http://www.ssb.no/english/municipalities/0602
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. [1] Արխիվացված 2009-04-30 Wayback Machine {{webarchive |url=https://web.archive.org/web/20090430150324/http://www.ssb.no/english/municipalities/0602
  6. Unger, Carl Rikard (1896). Sproglig-historiske studier (նորվեգերեն). Kristiania, Norge: H. Aschehoug & Co. էջ 37. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  7. «Kommunevåpen». Fotw.us. 2006 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  8. Søbstad, Per Ivar. «Kort oversikt over Drammens historie». History of Drammen (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Statistics Norway (2006 թ․ հունվարի 1). «Urban settlements. Population and area, by municipality». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «About the preservation of the Øvre Sund area». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «CEU ECTP - The 7th European Urban and Regional Planning Awards 2008». Ceu-ectp.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. [2] Արխիվացված 24 Հուլիս 2011 Wayback Machine
  13. 13,0 13,1 Tor Wisting. «Drammenbanen». Store norske leksikon. Վերցված է October 1, 2016-ին.
  14. «Velkommen || Drammens Museum». Drammens.museum.no. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. Porter, Darin; Prince, Danforth (2005). Frommer's Norway. John Wiley & Sons. էջ 166. ISBN 978-0-764-59810-4.
  16. [3](չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամեն» հոդվածին։