Գեորգի Կարասլավով (բուլղար․՝ Георги Караславов, (հունվարի 12, 1904(1904-01-12)[1][2], Պլովդիվ, Բուլղարիա - հունվարի 26, 1980(1980-01-26)[2], Սոֆիա, Բուլղարիա) բուլղարացի գրող, դրամատուրգ, հասարակական գործիչ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1961) Բուլղարիայի ազգային մշակութային գործիչ (1963)։ Բուլղարիայի ազգային հերոս, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1950 և 1959)։

Գեորգի Կարասլավով
Ծնվել էհունվարի 12, 1904(1904-01-12)[1][2]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Վախճանվել էհունվարի 26, 1980(1980-01-26)[2] (76 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և ուսուցիչ
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Բուլղարիայի գրողների միություն
Պարգևներ
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Գեորգի Դիմիտրովի շքանշան
 Georgi Karaslavov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Կարասլավովը ծնվել է 1904 թվականին գյուղացու ընտանիքում։ Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին աչքի է ընկել իր կոմունիստական հակումներով, 1922 թվականին դարձել է երիտասարդական կոմունիստական միության անդամ, 1924 թվականից՝ կոմունիստական կուսակցության անդամ, 1923 թվականի Սեպտեմբերյան ապստամբության մասնակից։ 1924 թվականին ավարտել է Կազանլիկի մանկավարժական ուսումնարանը։ 1924-1925 թվականներին դասավանդել է հայրենի գյուղում։ 1925 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել պարտիզանական խմբերի կազմակերպման գործում, որի համար հեռացվել է մանկավարժական աշխատանքից։

1925-1928 թվականներին գյուղատնտեսություն է ուսանել Սոֆիայի համալսարանում, սակայն ուսանողական դասադուլների պատճառով հեռացվել է համալսարանից։ Ուսումը շարունակել է Պրահայում (1929-1930), աշխատել է որպես շինարար, 1930 թվականին ուսումը ավարտել է Սոֆիայի համալսարանում։

1927-1944 թվականի սեպտեմբերի 9-ը ավելի քան 25 անգամ Կարասլավովը ձերբակալվում և բանտարկվում է։

Ինքնակամ մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սեպտեմբերյան հեղաշրջումից հետո ակտիվորեն մասնակցում է երկրի սոցիալական վերաշինությանը և զբաղեցնում է պետական ու հասարակական բարձր պաշտոններ։ Եղել է Բուլղարիայի 1-ին և 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ 1950-1962 թվականներին եղել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահի տեղակալ, խորհրդարանի նախագահության անդամ։ 1947-1949 թվականներին եղել է Իվան Վազովի անվան Սոֆիայի ազգային թատրոնի տնօրեն, 1952-1958 թվականներին՝ «Септември» ամսագրի խմբագիր։ 1958-1962 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության անդամ, նախագահ[3][4]։

 
Գեորգի Կարասլավովի կիսանդրին Սոֆիայում

Գրական գործունեություն խմբագրել

Գրել սկսել է 1919 թվականից։ Հայտնի ստեղծագործություններն են՝

  • «Փողոցի տղաները», 1926
  • «Գյուղական պատմություններ», 1946-1950
  • «Սպորժիլով
  • «Դուրման»
  • «Թաթուլ»
  • «Հարսը»
  • «Հասարակ մարդիկ»

Մրցանակներ խմբագրել

  • Բուլղարիայի ազգային հերոս (1974)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (կրկնակի, 1959 և 1964)
  • «Գեորգի Դիմիտրովի» շքանշան (եռակի, 1959, 1964, 1974)
  • Դիմիտրովյան մրցանակ (1950 և 1959)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
  4. Народни представители в Седмо народно събрание на Народна република България, ДПК „Димитър Благоев“, 1977, с. 145

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Կարասլավով» հոդվածին։