Իվան Վազովի անվան ազգային թատրոն
Իվան Վազովի անվան ազգային թատրոն (բուլղար․՝ Народен театър „Иван Вазов“), ազգային դրամատիկ թատրոն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Անվանվել է ի պատիվ բուլղարացի դրամատուրգ Իվան Վազովի։ Համարվում է Բուլղարիայի գլխավոր թատերական կենտրոնը։
![]() Народен театър „Иван Вазов“ | |
---|---|
![]() Իվան Վազովի անվան ազգային թատրոնի շենքը | |
Տեսակ | թատրոն |
Տնօրեն | Պավել Վասև |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Սոֆիա, Բուլղարիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1904 |
Անվանված է | Իվան Վազով |
Ճարտարապետ | Fellner & Helmer |
Կայք | nationaltheatre.bg |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Բուլղարիայի ազատագրումից հետո Ազգային թատրոնը համարվել է ամենահին և ազդեցիկ թատրոնը, որն ստեղծվել է 1904 թվականին «Արցունք և ծիծաղ» (բուլղարերեն՝ Сълза и смях) թատերական խմբի հիման վրա որպես Բուլղարիայի ազգային թատրոն, 1906-1952 թվականներին՝ Ազգային թատրոն, 1952-1962 թվականներին՝ Քրիստյո Պետրով Սարաֆովի անվան ազգային թատրոն, 1962-1977 թվականներին և 1982 թվականից մշտապես անվանվել է Իվան Վազովի անվան ազգային թատրոն։
Թատրոնը տեղակայված է թատրոնի համար կառուցված Իգնատյա Դյակոնա 5 հասցեում գտնվող շքեղ շենքում։ Շենքը կառուցվել է 1906 թվականին «Ֆելների և Գելմերի» ճարտարապետական բյուրոյի նախագծով։ Շենքի հանդիսավոր բացումը եղել է 1907 թվականի հունվարի 3-ին։ Շենքը մի քանի անգամ հրդեհվել է, սակայն վերականգնվել է։ Շենքն զգալիորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1943-1944)։ Վերանորոգվել է 1945 թվականին։ 1971-1975 թվականների վերափոխումների ժամանակ կառուցվել է կամերային դահլիճը[2]։
Թատրոնն ապահովված է ժամանակակից սարքավորումներով, 750 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, 120 հանդիսատեսի համար նախատեսված կամերային դահլիճ, բեմ 4-րդ հարկում՝ 70 հանդիսականների համար։
Թատրոնի կազմավորումից հետո գլխավոր ռեժիսոր է դարձել Յոզեֆ Շմախան։ 1925 թվականին՝ թատերական ուսումնարանի բացումով ավելացել է դերասանների թիվը։ 1920-1930-ական թվականներին թատրոնը շուրջ 2 տասնամյակ ղեկավարել է Վլադիմիր Վասիլևը։
1990-ական թվականների սկզբում թատրոնը ղեկավարել է պրոֆեսոր Վասիլի Ստրեֆանովը։
Թատրոնի ներկայացումների ցանկը ներառում է ինչպես հայտնի եվրոպական և համաշխարհային հեղինակների, այնպես էլ բուլղարական գրականության անվանի ներկայացուցիչների ստեղծագործություններից։
Թատրոնի ճակատային հատվածը պատկերված է 1999 և 2006 թվականներին թողարկված 50 բուլղարական լևի հակառակ կողմում[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ BulFoto։ «Реставрират Народния театър за 100 000 евро BulFoto - Интернет фотографска агенция!»։ Bulphoto.com։ Վերցված է 2015-05-14
- ↑ Bulgarian National Bank. Notes and Coins in Circulation: 50 levs (1999 issue) & 50 levs (2006 issue). – Retrieved on 26 March 2009.