Արքայադուստր Մարգարետ (Մարգարետ Ռոուզ, անգլ.՝ Margaret Rose,օգոստոսի 21, 1930(1930-08-21)[1][2][3][…], Գլամզ ամրոց[4] - փետրվարի 9, 2002(2002-02-09)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ։

Արքայադուստր Մարգարետ
անգլ.՝ Princess Margaret
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1930(1930-08-21)[1][2][3][…]
ԾննդավայրԳլամզ ամրոց[4]
Մահացել էփետրվարի 9, 2002(2002-02-09)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրՎեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանKing George VI Memorial Chapel[5][6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունազնվական և բարձրաշխարհիկ հեղինակություն
ԱմուսինAntony Armstrong-Jones, 1st Earl of Snowdon?[6][7]
Ծնողներհայր՝ Ջորջ VI[6][7], մայր՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոն[6][7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական թագավորական ընտանիք
ԵրեխաներDavid Armstrong-Jones, 2nd Earl of Snowdon?[6][7][3] և Lady Sarah Chatto?[3][6][7]
Կայքroyal.uk/princess-margaret
 Princess Margaret, Countess of Snowdon Վիքիպահեստում

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր քույրը։

Կենսագրություն խմբագրել

Արքայադուստր Մարգարետը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 21-ին Գլեմիս ամրոցում, Շոտլանդիայում։ Նա Ջորջ 6-րդի և Եղիզաբեթ Բոուզ Լայոնի կրտսեր դուստրն էր։ Արքայադուստրը կնքվել է Բուքինգհեմյան պալատի մատուռում։ Նրա կնքահայրը՝ ապագա Էդուարդ 8-րդն էր, նրա հոր ավագ եղբայրը, իսկ կնքամայրը՝ Ինգրիդը, Շվեդիայի ծնյալ արքայադուստրը, մի քանի տարի անց նաև Դանիայի թագուհին։ 1936 թվականին նրա հորեղբայրը՝ Էդուարդ 8-րդը հրժարվեց գահից, և Մարգարետի հայրը դարձավ թագավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մարգարետը մնում է Վինձորի ամրոցում, չնայած Լոնդոնի բազմաթիվ ռմբակոծություններին։

1953 թվականին արքայադուստր Մարգարետը ծանոթացել է կապիտան Պիտեր Տաունսենդի (1914-1995) հետ։ Նա պալատական չէր (Մարգարետի հոր՝ Ջորջ VI-ի օրոք եղել էր թագավորական ախոռապետ), բայց Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի անդամ էր, այդ իսկ պատճառով ընդունվեց թագավորական ընտանիք, և Բուքինգհեմյան պալատ։ Բայց նա ամուսնալուծված էր և երեխաներ ուներ, ինչը անհնարին էր դարձնում արքայադստեր և նրա ամուսնությունը. անգլիկան եկեղեցին և թագավորական ավանդույթներն արգելում են ամուսնությունը բաժանված մարդու հետ։ Թագավորական պալատի օրենքների համաձայն, որպեսզի Արքայադուստր Մարգարետը ամուսնանար կապիտանի հետ, պետք է լրանար նրա 25 տարին և հրաժարվեր իր թագավորական տիտղոսից։ Մի քանի տարի տևած սիրավեպից հետո Մարգարետը հրապարակայնորեն հայտարարել է Պիտերից բաժանվելու մասին «իր երկրի նկատմամբ ունեցած պարտականությունների պատճառով»[11]։

Մարգարետը դարձել էր լրատվամիջոցների թիրախը՝ իր շահեկան դիրքի և թագավորական ընտանիքին ոչ հարիր վարքի պատճառով։ Նրան նկատել են Ջոն Թյորների հետ, որը հետագայում դարձել է Կանադայի վարչապետը։

1960 թվականին արքայադուստրը ամուսնացել է Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսոնի (1930—2017) հետ, լուսանկարիչ, ուելսյան փոքր արքայական տոհմի ժառանգորդ, որն արժանացել էր կոմս Սնոուդոն և Լինլիի վիկոնտ տիտղոսներին։

Նրանք ունեցել են երկու երեխա.

  • Դևիդ Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1961), Լինլիի վիկոնտ, 2017 թվականից՝ Սնոուդոնի 2-րդ կոմս
  • Տիկին Սառա Արմսթրոնգ Ջոնս (ծնվ․՝ 1964)։

1978 թվականին կոմս և կոմսուհի Սնոուդոնները բաժանվել են։

Մարգարետին սկանդալային վարքագծի պատճառով անվանել են «Խռովարար արքայադուստր», նա դարձել էր լոնդոնյան ակումբների մշտական հաճախորդը։ 1980-ական թվականներից սկսած նրա մոտ առաջացել են առողջական լուրջ խնդիրներ։

2002 թվականին Մարգարետը կաթվածից մահացել է։

2005 թվականին թողարկվել է արքայադստեր կյանքի մասին պատմող «Princess Margaret, a Love Story» ֆիլմը։

Մրցանակներ խմբագրել

  • CI: Հնդկական թագի շքանշանի ընկերակից, 1947 թվականի հունիսի 12[12]
  • GCVO: Թագավորական Վիկտորյան շքանշանի Մեծ Խաչի տիկին, 1953
  • Թագավորական Վիկտորյան շղթա, 1990
  • Թագավոր Գեորգ 5-րդի թագավորական տան շքանշան
  • Թագավոր Գեորգ 6-րդի թագավորական տան շքանշան
  • Ելիզավետա 2-րդի թագավորական տան շքանշան

Արտերկրյա պարգևներ խմբագրել

  • Նիդեռլանդական առյուծ շքանշանի մեծ խաչ, 1948
  • Զնզիբարի ադամանդե աստղի 1 կարգի շքանշան, 1956
  • Թագի շքանշանի մեծ խաչ (Բելգիա, 1960)
  • Order of the Crown, Lion and Spear of Toro Kingdom (Уганда, 1965)
  • Թանկարժեք թագի 1 կարգի շքանշան (Ճապոնիա, 1971)

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 The London Gazette 33636 (բրիտ․ անգլ.) — Iss. 33636. — P. 5225.
  5. https://web.archive.org/web/20080210110244/http://www.stgeorges-windsor.org/history/hist_burials_date.asp
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 https://www.royal.uk/princess-margaret
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Kindred Britain
  8. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. Supplement to the London Gazette of Tuesday, 26th May, 1953 (բրիտ․ անգլ.) — 1953. — Iss. 39863. — P. 2940.
  10. Plarr's Lives of the Fellows
  11. Gregory, Joseph R. (2002 թ․ փետրվարի 10). «Princess Margaret Dies at 71; Sister of Queen Elizabeth Had a Troubled Life» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  12. Supplement to the London Gazette, 6 June 1947
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստր Մարգարետ» հոդվածին։