Գլամզ ամրոց, (անգլ.՝ Glamis /ˈɡlɑːmz/), ամրոց Շոտլանդիայի Անգաս շրջանում, Գլամզ գյուղի շրջակայքում, եղել է Ստրաթմոր և Քինգհորնի կոմսի և կոմսուհու տունը, որն այժմ բաց է հասարակության առաջ։ 14-րդ դարից ի վեր Գլամզ ամրոցը եղել է Լայան ընտանիքի տունը, թեև ներկայիս կառույցը հիմնականում թվագրվում է 17֊րդ դարին։ Գլամզը եղել է Մայր թագուհու՝ Գեորգ VI արքայի կնոջ մանկության տունը։ Նրանց երկրորդ դուստրը՝ արքայադուստր Մարգարեթը, Սնոուդոնի կոմսուհին, ծնվել է այնտեղ։ Ամրոցը պահպանվում է որպես ճարտարապետական և պատմական հատուկ հետաքրքրություն ունեցող կառույց և ընդգրկված է համապատասխան ցանկում ((անգլ.)category A listed building), իսկ շրջակայքի պարտեզները ընդգրկված են Շոտլանդիայի ազգային նշանավոր պարտեզների ցանկում[2]։

Գլամզ ամրոց
Նկարագրություն
Տեսակպատմական շենք-թանգարան, դղյակ և country house?
ՏեղագրությունGlamis?
Հասցեby Forfar DD8 1RJ[1]
Վարչական միավորԱնգուս
Երկիր Միացյալ Թագավորություն
Կառուցված1372
Ճարտարապետական ոճԳոթիկա
Կայքglamis-castle.co.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Glamis Castle Վիքիպահեստում

Տեղադրություն

խմբագրել
 
Գլամզ ամրոց

Ամրոցը գտնվում է Ստրաթմորի բերրի հովտում, Անգաս քաղաքի մոտ, Սիդլո բլուրների և Գրամփիան լեռների միջև; Ամրոցին պատկանող ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 57 հազար կմ2։ Ամրոցին պատկանող տարածքով հոսում են երկու գետակներ, որոնցից մեկի՝ Գլամզ Բըրնի շրջակայքի բուսաբանական այգում աճում են ծառեր աշխարհի գրեթե բոլոր մասերից, որոնցից շատերը հազվագյուտ տեսակներ են և մի քանի հարյուր տարեկան։

Պատմություն

խմբագրել

Գլամզ ամրոցի շրջակայքում գտնվել են նախապատմական հետքեր, օրինակ, նշանավոր Պիքտական քարը, որը գտնվել է ամրոցի մոտակա Իսսի գյուղի մոտ[3]։ 1034 թվականին Գլամզ ամրոցում սպանվեց Շոտլանդիայի Մալքոլմ II արքան[4]՝ այնտեղ կազմակերպված արքայական որսորդության ժամանակ։ Վիլյամ Շեքսպիրն օգտագործել է Գլամզ ամրոցը որպես «Մակբեթ» ողբերգության (1603–06) գործողությունների կատարման վայր, թեպետ պատմական Մակբեթը՝ Շոտլանդիայի արքան, որը մահացել է 1057 թվականին, որևէ առնչություն չի ունեցել ամրոցի հետ։ Մինչև 1376 թվականը Գլամզ վայրում արդեն ամրոց գոյություն ուներ, որն այդ թվականին Շոտլանդիայի Ռոբերտ II արքան նվիրեց դստեր ամուսնուն՝ Ստրաթմորի կոմս սըր Ջոն Լայանին։ Այդ ժամանակից ի վեր Գլամզը դարձել է Լայան ընտանիքի սեփականություն։ 15-րդ դարի սկզբում ամրոցը վերակառուցվեց և վերածվեց աշտարակավոր շինության։ «Լորդ Գլամզ» տիտղոսն ստեղծվեց 1445 թվականին Պատրիկ Լայանի համար (1402-1459), որը սըր Ջոնի թոռն էր։ Ջոն Լայանը՝ վեցերորդ լորդ Գլամզը, ամուսնացավ Անգասի տիրոջ՝ Ջորջ Դուգլասի դստեր՝ Ջենեթ Դուգլասի հետ, այն ժամանակ, երբ Շոտլանդիայի Ջեյմս V արքան թշնամական հարաբերությունների մեջ էր Դուգլասների հետ։ 1528 թվականին Ջենեթը մեղադրվեց դավաճանության մեջ՝ կոմս Անգասի աջակիցներին Էդինբուրգ բերելու համար։ Հետո նրան մեղադրեցին նաև ամուսնուն թունավորելու համար, որը մահացել էր 1528 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ի վերջո նրան մեղադրեցին նաև կախարդության համար և Էդինբուրգում 1537 թվականի հուլիսի 17-ին ցից հանելով՝ այրեցին։ Ջեյմս V-ը հետագայում խլեց Գլամզը՝ մի որոշ ժամանակ ապրելով այնտեղ[5]։ 1543 թվականին Գլամզը վերադարձվեց Ջոն Լայանին՝ 7-րդ լորդ Գլամզին։ 1606 թվականին Պատրիկ Լայանը, 9-րդ լորդ Գլամզը, ստեղծեց Քինգհորնի կոմսությունը։ Նա ամրոցի վերանորոգման լայնածավալ աշխատանքներ ձեռնարկեց, որոնց մասին հիշատակություն կա ամրոցի կենտրոնական աշտարակի վրա՝ «Կառուցեց Պատրիկը, լորդ Գլամզը և Տ(իկին) Աննա Մյուրեյը[6]։ Ի սկզբանե տարածված էր այն կարծիքը, որ ամրոցը վերանախագծել և վերակառուցել է անգլիացի ճարտարապետ Ինիգո Ջոնսը, սակայն «Պատմական Շոտլանդիա» (անգլ.՝ Historic Scotland) գործակալությունը համարում է, որ թագավորական ճարտարապետ Վիլյամ Շաուն ավելի հավանական թեկնածու է՝ հաշվի առնելով ամրոցի աշտարակների ավանդական շոտլանդական ձևը[6]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mapping Museums — 2016.
  2. «Glamis Castle». Inventory of Gardens and Designed Landscapes in Scotland. Historic Scotland. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  3. Hogan, C. Michael (2007 թ․ հոկտեմբերի 7). Burnham, Andy (ed.). «Eassie Stone». The Megalithic Portal.
  4. Black's Picturesque Tourist of Scotland. Adam and Charles Black. 1861.
  5. «Glamis Castle: Site History». Inventory of Gardens and Designed Landscapes in Scotland. Historic Scotland. Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  6. 6,0 6,1 «Glamis Castle: Listed Building Report». Historic Scotland. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլամզ ամրոց» հոդվածին։