Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է[1]։ Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը[2]։

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄիությունԱրցախի ֆուտբոլի ասոցիացիա
ԿոնֆեդերացիաConIFA
Գլխավոր մարզիչՍարգիս Աղաջանյան
Հիմնական մարզադաշտՀանրապետական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդNKR (ոչ պաշտոնական)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Աբխազիա Աբխազիա 1 – 1 Արցախ Արցախ
(Սուխում, Աբխազիա; սեպտեմբերի 25, 2012)
Ամենախոշոր հաղթանակ
Արցախ Արցախ 12 – 0 Դարֆուր {{{2}}}
(Էստերսունդ, Շվեդիա; հունիսի 5, 2014)
Ամենախոշոր պարտություն
Հայաստան Բանանց ՖԱ 5 – 0 Արցախ Արցախ
(Երևան, Հայաստան; հուլիսի 23, 2015)
ConIFA Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2014)
Ամենալավ արդյունք9-րդ

Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով[3]։

Պատմություն խմբագրել

Արցախի հավաքականը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին, N.F.-Board-ի պայմանական անդամ դարձել սեպտեմբերի 17-ին[4]։ Սկզբում հավաքական էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ։ Սրանից 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Աբխազիայի դեմ մրցակցի դաշտում[5]։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով, իսկ Արցախի գոլի հեղինակը դարձավ Անդրանիկ Բարիկյանը[6][7]։ Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Աբխազիայի դեմ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց Արցախի հաղթանակով 3-0 հաշվով։ Գոլերը հեղինակեցին Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Գրիգորյանը և Սեմյոն Մուրադյանը[8][9]։ Այս հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը[10]։ Նախագահը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են և՛ սպորտի զարգացման, և՛ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից[11]։ Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել է նաև ավտոմեքենա[12]։

Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն 2014 խմբագրել

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է այդ ամռանը կայանալիք Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը[13][14][15]։ Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվեցին 6626 հանդիսատես տեղավորող Յամտկրաֆտ Արենա մարզադաշտում, որը գտնվում է Էստերսունդում, Շվեդիա[16]։ Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով։ Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի[17] և Մեն կղզու հավաքականի[18] հետ։ Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ[19][20]։ Արցախի հավաքականը խմբի 2 խաղերն էլ պարտվեց։ Հունիսի 1-ին կայացած Մեն կղզու հավաքականի դեմ խաղում 31-րդ րոպեին Արցախի հավաքականը հաղթում էր 0-2 հաշվով Միհրան Մանասյանի 2 գոլերի շնորհիվ, սակայն Մեն կղզու հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով՝ գոլ խփելով խաղի 88-րդ և 90-րդ րոպեներին[21]։ 1-2 և 3-2 հաշիվների ժամանակ Արցախը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին և չհաշվեցին գոլերը[22]։ Իսկ հունիսի 3-ին կայացած Նիցայի կոմսության հավաքականի դեմ խաղը ավարտվեց Նիցայի կոմսության 0-1 հաշվով հաղթանակով[23]։

Դրանից հետո կայացավ ոչ մրցանակային տեղերի համար պայքարի փուլը։ Հունիսի 5-ին Դարֆուրի դեմ խաղում Արցախը հաղթեց 12-0 հաշվով։ 4-ական գոլ են խփել Գևորգ Նռանյանը և Նորայր Գյոզալյանը, դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, և մեկական անգամ աչքի են ընկել Մարատ Կարապետյանը և Արամ Բարեղամյանը[24]։

Հունիսի 7-ին տեղի ունեցավ 9-րդ տեղի համար խաղը։ Այս խաղում Արցախի հավաքականը հաղթեց Լապլանդիայի հավաքականին 5-1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Գևորգ Պողոսյանը և Միհրան Մանասյանը, և 1 գոլ խփեց Արմեն Պետրոսյանը[25]։

Այսպիսով Արցախի հավաքականը առաջնությունում գրավեց 9-րդ հորիզոնականը՝ խփած 19 և բաց թողած 5 գոլերով[26]։

2015 թվականի հանդիպումներ խմբագրել

Արցախի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 23-ին։ Արցախի հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Բանանցի հետ Բանանցի մարզահամալիրում։ Խաղն ավարտվեց Բանանցի 5-0 հաղթանակով[27]։

1 օր անց՝ հուլիսի 24-ին Արցախի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ-2 թիմի հետ և պարտվեց 3-0 հաշվով[28]։

Մարզադաշտ խմբագրել

Արցախի հավաքականի տնային խաղերի պաշտոնական մարզադաշտն է համարվում Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը։ Այն վերանորոգվել է 2008 թվականին և ներկայումս տեղավորում է ավելի քանի 9000 հանդիսատես[29]։

Ներկա կազմ խմբագրել

Ներկայացված են 2014 թվականի Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստները։ Վիճակագրությունը ներառում է միայն այդ առաջնության խաղերը:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
Ստեփան Ղազարյան հունվարի 11, 1985 (39 տարեկան) 4 (0)   Արարատ Երևան
Գևորգ Պրազյան հուլիսի 24, 1989 (34 տարեկան) 0 (0)   Գանձասար Կապան
Էրիկ Խաչատրյան 0 (0)   Խաչեն Շահումյան
Պաշտպաններ
Նորայր Գրիգորյան հունվարի 7, 1983 (41 տարեկան) 1 (0)   Արարատ Երևան
Գևորգ Պողոսյան հունվարի 26, 1986 (38 տարեկան) 4 (0)   Միկա Երևան
Նորայր Սահակյան հոկտեմբերի 7, 1987 (36 տարեկան) 4 (0)   Ուլիս Երևան
Գոռ Խաչատրյան հունիսի 16, 1988 (35 տարեկան) 0 (0)   Ուլիս Երևան
Արարատ Առաքելյան փետրվարի 1, 1984 (40 տարեկան) 4 (0)   Ալաշկերտ Մարտունի
Մարատ Կարապետյան 1 (1)   Լեռնային Արցախ Ստեփանակերտ
Արամ Գրիգորյան 1 (0)
Արամ Կոստանդյան 0 (0)
Կիսապաշտպաններ
Արամ Բարեղամյան հունվարի 6, 1988 (36 տարեկան) 4 (1)   Ուլիս Երևան
Դավիթ Գրիգորյան դեկտեմբերի 28, 1982 (41 տարեկան) 4 (2)   Արարատ Երևան
Արմեն Պետրոսյան սեպտեմբերի 6, 1985 (38 տարեկան) 4 (1)   Միկա Երևան
Տիգրան Դավթյան հուլիսի 7, 1978 (45 տարեկան) 4 (0)   Շիրակ Գյումրի
Նարեկ Դավթյան օգոստոսի 24, 1988 (35 տարեկան) 1 (0)   Ալաշկերտ Մարտունի
Նարեկ Դանիելյան 0 (0)
Հարձակվողներ
Գևորգ Նռանյան մարտի 9, 1986 (38 տարեկան) 3 (6)   Արարատ Երևան
Անդրանիկ Բարիկյան սեպտեմբերի 11, 1980 (43 տարեկան) 1 (0)   Շիրակ Գյումրի
Նորայր Գյոզալյան մարտի 15, 1990 (34 տարեկան) 1 (4)   Ալաշկերտ Մարտունի
Միհրան Մանասյան հունվարի 13, 1989 (35 տարեկան) 2 (4)   Ալաշկերտ Մարտունի

Արցախի հավաքականի կազմում ընկերական և ստուգողական հանդիպումներին մասնակցել են նաև Արմեն Ֆիշյանը, Արտակ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Լևոն Պաչաջյանը, Արտակ Դաշյանը, Վիգեն Համբարձումյանը և Կարեն Ալեքսանյանը։

Անցկացրած խաղերը խմբագրել

Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայր Մրցակից Արդյունք Արցախի կազմում գոլ խփած ֆուտբոլիստները
25.09.2012 Ընկերական խաղ Սուխում, Աբխազիա Աբխազիա 1-1 Անդրանիկ Բարիկյան  
21.10.2012 Ընկերական խաղ Ստեփանակերտ, Արցախ Աբխազիա 3-0 Անդրանիկ Բարիկյան  , Դավիթ Գրիգորյան  , Սեմյոն Մուրադյան  
01.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Մեն կղզի 2-3 Միհրան Մանասյան   
03.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Նիցայի
կոմսություն
0-1
05.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Դարֆուր 12-0 Նորայր Գյոզալյան     , Գևորգ Նռանյան     , Դավիթ Գրիգորյան   ,

Արամ Բարեղամյան  , Մարատ Կարապետյան  

07.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Լապլանդիա 5-1 Գևորգ Պողոսյան   , Միհրան Մանասյան   , Արմեն Պետրոսյան  
23.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Բանանց 0-5
24.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Ալաշկերտ-2 0-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nagorno-Karabakh | Conifa World football». www.conifa.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  2. «Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. «Rankings». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. «Ֆուտբոլ. Ստեղծվել է Արցախի ազգային հավաքական». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. «Աբխազիայի ու Արցախի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. «Աբխազիա-Արցախ` 1:1 - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  7. «Աբխազիա 1-1 Արցախ (Վիդեո)».
  8. «Արցախ-Աբխազիա 3-0». Lragir.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  9. «Արցախ – Աբխազիա՝ 3:0 (տեսանյութ)».
  10. «Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  11. «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ - Azat Artsakh». www.artsakhtert.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  12. «Արցախ – Աբխազիա` 3:0». Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  13. «Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  14. «Artsakh Will Participate in ConIFA World Cup 2014». Lragir.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  15. «Nagorno Karabakh to participate in CONIFA World Football Cup 2014». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  16. «Östersunds Fotbollsklubb  » Jämtkraft Arena». www.ostersundsfk.se (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  17. «County of Nice». CONIFA (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  18. «Ellan Vannin». CONIFA (կանադական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  19. «That Which Has Been Born: Part 2 of 2». magicspongers.blogspot.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  20. «Ellan Vannin lose Conifa World Cup final on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  21. «Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը | archive2.ankakh.com». archive2.ankakh.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  22. «Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  23. Torosyan, Vardan. «Արցախի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  24. «Արցախի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  25. «Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ) - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  26. «Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել». newsarmenia.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  27. «ԸՀ. ՖԱ Բանանց- Արցախի հավաքական 5:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  28. «ԸՀ. Ալաշկերտ-2 – Արցախի հավաքական 3:0». armfoot. 2015 թ․ հուլիսի 24. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  29. «Ստեփանակերտի մարզադաշտ - Wikimapia». wikimapia.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել