Նորայր Սահակյան

ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Արտաշեսի Սահակյան (հոկտեմբերի 7, 1987(1987-10-07) կամ հուլիսի 9, 1987(1987-07-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայի «Ալաշկերտ» ակումբում։

Նորայր Սահակյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1987(1987-10-07) (36 տարեկան) կամ հուլիսի 9, 1987(1987-07-09)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ալաշկերտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2009 Հայաստան Փյունիկ 86 (5)
2004-2008 Հայաստան Փյունիկ-2 34 (2)[2]
2010-2014 Հայաստան Ուլիս 107 (8)
2014— Հայաստան Ալաշկերտ 10 (0)
Ազգային հավաքական
2005 Հայաստան Հայաստան (մինչև 19) 2 (0)
2006-2008 Հայաստան Հայաստան (մինչև 21) 5 (0)
2008 Հայաստան Հայաստան 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 1.12.2014:

Ակումբային կարիերա խմբագրել

Նորայր Սահակյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2004 թվականին սկսել է խաղալ ակումբի երիտասարդական թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում Սահակյանը թիմի հիմնական կազմում նշել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում։ «Փյունիկում» խաղացել է ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հանդես է եկել հաջողությամբ, ինչի մասին վկայում են առաջնությունում նվաճված ոսկե մեդալները, գավաթի ու սուպերգավաթի խաղարկություններում նվաճված տիտղոսները։ Մինչևն 2009 թվականը շատ է խաղացել հիմնական կազմում, իսկ ահա 2009 թվականին իրավիճակը փոխվել է, և Սահակյանը կորցրել է տեղը հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման։ Արդյունքում առաջնության ավարտից հետո Նորայր Սահակյանը և Արտակ Անդրիկյանը ներկայացվել են տրանսֆերի[3]։ Մի քանի շաբաթ հետո Երևանի «Ուլիս» ակումբի ղեկավարությունը խաղացողներին առաջարկել է պայմանագիր կնքել, որտեղ երկուսն էլ անցկացնում էին իրենց մարզումները[4]։ Առաջնության կեսերին՝ «Միկայի» դեմ խաղից հետո, որտեղ Սահակյանը դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 46-րդ րոպեին, ճնշման խնդիրների պատճառով Սահակյանը կորցրել է գիտակցությունը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Սահակյանն ապաքինվել է և հիվանդանոցից վերադարձել տուն[5]։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հերթական անգամ պայմանագիր է կնքել ակումբի հետ[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. Նշված են 2004 թվականի և 2007-2008 թվականների տվյալները, 2005-2006 թվականների տվյալները բացակայում են։
  3. ««Пюник» выставил 2-х футболистов на трансфер» (ռուսերեն). Armsport.am. 18.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
  4. «Футболисты «Пюника» переходят в «Улис»» (ռուսերեն). Armsport.am. 24.12.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
  5. «Артур Асоян: мы продолжаем бороться за чемпионство» (ռուսերեն). Armfootball.com. 28.7.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 30.7.2010-ին.
  6. «10 игроков продлили контракт с «Улиссом»» (ռուսերեն). Armsport.am. 9.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 10.12.2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել