Անդրանիկ Համլետի Բարիկյան (սեպտեմբերի 11, 1980(1980-09-11)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։

Անդրանիկ Բարիկյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1980(1980-09-11)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2001 Հայաստան Գյումրի 17 (2)
2001-2015 Հայաստան Շիրակ 132 (46)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Անդրանիկ Բարիկյանն իր կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ-2» ակումբում 1998 թվականի մրցաշրջանում։ Ակումբը կատարել է իր նորամուտը Բարձրագույն լիգայում։ Ակումբում և Բարձրագույն լիգայում Բարիկյանն իր նորամուտը նշել է մարտի 21-ին՝ խաղադաշտ դուրս գալով առաջին տուրի՝ «Երևան» ակումբի դեմ խաղում։ Թիմի կազմում իր առաջին գոլը խփել է հունիսի 13-ին՝ «Փյունիկի» դեմ խաղի ավարտին գրավելով Կարեն Բաբայանի պաշտպանած դարպասը։ Իր նորամուտային մրցաշրջանում Բարիկյանը մասնակցել է ընդհանուր առմամբ 17 խաղի և դարձել երկու գոլի հեղինակ։

Գյումրիի գլխավոր թիմի կազմում Բարիկյանը մասնակցել է 2001 թվականի Հայաստանի առաջնությանը։ «Շիրակի» կազմում իր նորամուտը նշել է սեպտեմբերի 15-ին՝ «Կոտայք» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Հենրիխ Բատիկյանին։ Ակումբի կազմում առաջին գոլը խփել է նոյեմբերի 24-ին՝ առաջնության նախավերջին փուլում գրավելով «Ղարաբաղի» դարպասը, որ պաշտպանում էր Արթուր Ավագյանը։ Նոյեմբերի 28-ին՝ եզրափակիչ փուլում, աչքի է ընկել արդյունավետ խաղով ընդդեմ «Դինամո-2000» ակումբի, որի դարպասը գրավել է երեք անգամ։ Այդ մրցաշրջանում անցկացրած վեց խաղերում Բարիկյանը խփել է չորս գոլ[2]։

Պրեմիեր լիգայում «Շիրակի» հանդես գալու ընթացքում Անդրանիկ Բարիկյանն Արա Ադամյանի հետ միասին երեք անգամ դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ Դա լավագույն արդյունքն է 1992 թվականից։ Առաջին անգամ լավագույն ռմբարկու Բարիկյանը դարձել է 2005 թվականին՝ այդ մրցաշրջանում խփելով հինգ գոլ։ Երեք տարի անց՝ 2008 թվականին, նորից դարձել է լավագույնը թիմում (4 գոլ)։ Հաջորդ մրցաշրջանում Բարիկյանը սահմանել է անհատական ռեկորդ խփած գոլերի քանակով՝ խփելով ութ գոլ, որը դարձել է երրորդ ցուցանիշը։ 2010 մրցաշրջանում Բարիկյանը վեց գոլով զբաղեցրել է երկրորդ տեղը «Շիրակի» ֆուտբոլիստների շարքում՝ զիջելով Մկրտիչ Նալբանդյանին, որն 9 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 2007 թվականի մրցաշրջանում Բարիկյանը, հանդես գալով «Շիրակի» կազմում, չի խփել ոչ մի գոլ[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Շիրակ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «4. «Ширак» Гюмри» (ռուսերեն). Klisf.info. 21.5.2004. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 26.4.2011-ին.
  3. «Барикян — в десятке бомбардиров «Ширака»» (ռուսերեն). armsport.am. 25.4.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 26.4.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել