Աշոտ Խաչատրյան (ֆուտբոլիստ)

ֆուտբոլիստ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Աշոտ Սուրենի Խաչատրյան (օգոստոսի 3, 1959(1959-08-03)[1], Հայաստան), հայ ֆուտբոլիստ (կենտրոնական պաշտպան), միջազգային կարգի սպորտի վարպետ։

Football pictogram.svg
Աշոտ Խաչատրյան
Քաղաքացիությունը Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1959(1959-08-03)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Հայաստան

Աշոտ Խաչատրյանը տակտիկապես հմտորեն գործող, իր օղակի խաղացողներին օգնության հասնող, գրոհներին հաճախակի մասնակցող, հեռվից ուժեղ և դիպուկ հարվածների տիրապետող ֆուտբոլիստ է։

1976, 1978-91 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 366 խաղ, խփել 21 գոլ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր (1979), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1980), Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող (1978), և բրոնզե մեդալակիր (1977)։

Հանդես է եկել նաև ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում (4 խաղ)։ Հետագայում խաղացել է Ֆրանսիայում, որտեղ կատարել է նաև մարզչական աշխատանք[2]։

1999 թ. եղել է Արարատի «Ցեմենտ» թիմի գլխավոր մարզիչ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2005։ էջ էջ 44