Անն Իդալգո

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Անն Իդալգո (ֆր.՝ Anne Hidalgo, հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3][…], Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա, Փարիզ[4] և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]), իսպանական ծագմամբ ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Փարիզի քաղաքապետ (2014 թվականից)։ Առաջին կինն է, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։

Անն Իդալգո
իսպ.՝ Ana María Hidalgo Aleu և ֆր.՝ Anne Hidalgo
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Jean Moulin University - Lyon 3? և Փարիզ-Նանթեր համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Personnel of direct services to individuals
Ազգություն իսպանացիների ներգաղթը Ֆրանսիա
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3][…] (64 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա,
  • Փարիզ[4] կամ Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]
  • Քաղաքացիություն  Ֆրանսիա[5],  Իսպանիա[5],  Իսպանիա,  Իսպանիա[4] և  Ֆրանսիա[4]
    Ի ծնե անուն իսպ.՝ Ana María Hidalgo Aleu
    Ամուսին Jean-Marc Germain?[6] և Philippe Jantet?
    Զավակներ Matthieu Jantet-Hidalgo?, Elsa Jantet-Hidalgo? և AGH?
     
    Կայք՝ paris.fr/pages/anne-hidalgo-2252
     
    Ինքնագիր Изображение автографа
     
    Պարգևներ

    1994 թվականից անդամակցում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը, զբաղեցրել է Մշակույթի և լրատվական միջոցների ազգային քարտուղարի պաշտոնը։ Բերտրան Դելանոեի (մարտ, 2001-մարտ, 2014) ղեկավարման օրոք եղել է Փարիզի առաջին փոխքաղաքապետ[10]։ 2001 թվականին ընտրվել է Փարիզի 15-րդ շրջանի խորհրդի անդամ։

    Կենսագրություն խմբագրել

     
    Անն Իդալգո, 2006

    Անն Իդալգոն ծնվել է Իսպանիայի Անդալուզիա համայնքի Կադիս քաղաքի Սան Ֆերնանդո մունիցիպալիտետում[11]։ Նրա հայրական պապը իսպանացի սոցիալիստ էր, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո կնոջ և չորս երեխաների հետ դարձել էր փախստական, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էին Իսպանիա։ Տատը մահացել է վերադարձի ճանապարհին, պապը դատապարտվել է մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման։

    Իդալգոյի հայրը մեծացել է մոր ծնողների մոտ[12]։ Եղել է էլեկտրիկ[11]։ 1950-ական թվականների վերջում ամուսնացել է դերձակուհու հետ[11], ունեցել են երկու դուստր՝ Աննը և Մարիան։ Պայմանավորված Իսպանիայի տնտեսական դժվարություններով՝ Իդալգոյի ծնողները գաղթել են Ֆրանսիա[13], 1961 թվականին հաստատվել Լիոնում։

    Անն Իդալգոն մեծացել է Լիոնի 9-րդ շրջանում՝ Վեզում, ծնողների հետ խոսել է իսպաներեն, քրոջ հետ՝ ֆրանսերեն։ Ծնողները վերադարձել են Իսպանիա[13], քույրը՝ Մարին, Լոս Անջելեսում ընկերության տնօրեն է։

    14 տարեկան հասակում Իդալգոն դարձել է Ֆրանսիայի քաղաքացի[11], միաժամանակ Իսպանիայի քաղաքացի է[11]։

    Իդալգոն մասնագիտացել է սոցիալական աշխատողի և իրավագիտության բնագավառում։ Երեք երեխաների մայր էր, երբ ամուսնալուծվել և կրկին ամուսնացել է։ 1982 թվականին Աշխատանքի գործակալության ազգային մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 1984 թվականին պաշտոն է զբաղեցրել Փարիզի 15-րդ շրջանը ներկայացնող Աշխատանքի գործակալությունում։ Քաղաքացիական ծառայության պաշտոնից թոշակի է անցել 2011 թվականի հուլիսին՝ 52 տարեկան հասակում[14]։

    Մասնագիտական կարիերա խմբագրել

    • 1984-1993 Աշխատանքի գործակալություն, Ֆրանսիա
    • 1993-1995 Մասնագիտական վերապատրաստման պատվիրակություն, Աշխատանքի վարչություն, Ֆրանսիա
    • 1995-1996 Առաքելություն միջազգային աշխատանքային գրասենյակ, Ժնև
    • 1996-1997 Անձնակազմի կառավարման գրասենյակի պաշտոնյա, Compagnie Générale des Eaux (այն ժամանակ՝ Վիվենդի և Վիվենդի Ունիվերսալ)

    Անձնական կյանք խմբագրել

    Փարիզի 15-րդ թաղամասում բնակվում է Խորհրդարանի սոցիալիստ անդամ Ժան Մարկ Ժերմանի և իրենց որդու հետ[11]։ Չնայած ստացել է կաթոլիկ դաստիարակություն՝ Իդալգոն աթեիստ է[15][16][17]։

    Պարգևներ խմբագրել

     
    Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
    •   Կաթոլիկ Իզաբելայի շքանշան (2010)[18]
    •   Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2012)[19]
    •   Բևեռային աստղի շքանշան (2014)[20]
    •   Քաղաքացիական ծառայության շքանշան (2015)
    • «Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ», 2016[21]
    • ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ[22]

    Գրականություն խմբագրել

    • Une femme dans l'arène, published in June 2006, Le Rocher editions, co-written with Jean-Bernard Senon, preface by Bertrand Delanoë ISBN 2268059618
    • Travail au bord de la crise de nerfs, published in October, 2010, co-written with Jean-Bernard Senon ISBN 2081245221
    Նախորդող
    Բելտրան Դելանոե
    Փարիզի քաղաքապետ
    Անն Իդալգո

    2014-
    Հաջորդող
    ներկայումս պաշտոնավարում է

    Ծանոթագրություններ խմբագրել

    1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
    2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
    3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
    4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Deutsche Nationalbibliothek Record #1036302342 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
    5. 5,0 5,1 https://www.parismatch.com/People/Politique/Le-jour-ou-je-suis-devenue-francaise-524624
    6. https://paris.maville.com/actu/actudet_-Jean-Marc-Germain-homme-de-l-ombre-de-Martine-Aubry-et-epoux-d-Anne-Hidalgo_44484-2173128_actu.Htm
    7. Real Decreto 213/2015, de 23 de marzo, por el que se concede la Gran Cruz de la Orden del Mérito Civil a las personas de la República Francesa que se citan (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 71. — P. 25482. — ISSN 0212-033X
    8. http://www.juntadeandalucia.es/boja/2006/45/d6.pdf
    9. https://www.fr.emb-japan.go.jp/itpr_ja/11_000001_00871.html
    10. «La nouvelle vie d'Anne Hidalgo» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
    11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Jérôme Bonnet, 'To be Mayor is to work 24 hours a day', FT Weekend Magazine (Financial Times supplement), February 28/March 1, 2015, pp. 18-21
    12. «- Person Page 55333». Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
    13. 13,0 13,1 «Una gaditana en la alcaldía de París» (Spanish). El País. 2001 թ․ ապրիլի 1. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
    14. Anne Hidalgo, 53 ans, retraitée depuis juillet 2011 Արխիվացված 2018-08-07 Wayback Machine, Atlantico, 9 avril 2013.
    15. Le Mone: "Anne Hidalgo, première dame" Par Béatrice Gurrey 04.04.2014| "Pour cette athée farouche, fille de républicains espagnols, élevée dans la religion catholique, la Terre sainte est devenue familière"
    16. Atlantico: "Quand Anne Hidalgo s'essaie à l'anglais pour critiquer Donald Trump, c'est...très gênant" Արխիվացված 2018-11-05 Wayback Machine 13 Mai 2016
    17. « À Cadix, Hidalgo soigne son image en pensant à 2014 », Le Figaro, mis en ligne le 28 septembre 2012
    18. «Anne Hidalgo décorée par le roi d'Espagne» (French). Le Parisien. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
    19. «Légion d'honneur : Simone Veil, Juliette Gréco, Michel Blanc au menu de la promotion 2012». Le Monde.fr. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
    20. «Ambassadeur de Suède on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
    21. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
    22. «Էդ. Նալբանդյանն Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը (տեսանյութ)». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.

    Արտաքին հղումներ խմբագրել

     Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն Իդալգո» հոդվածին։