«Եվգենի Սատանովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Сатановский, Евгений Янович» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

11:39, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Եվգենի Յանովիչ Սատանովսկի (հունիսի 15, 1959(1959-06-15), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի արևելագետ և տնտեսագետ, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքականության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետներից մեկը[2] [3] [4]: «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» (նախկինում՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ինստիտուտ) հետազոտական կենտրոնի հիմնադիր և նախագահ: Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր:

Եվգենի Սատանովսկի
ռուս.՝ Евгений Янович Сатановский
Ծնվել էհունիսի 15, 1959(1959-06-15) (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունարևելագետ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և political analyst
Հաստատություն(ներ)Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ և Մերձավոր Արևելքի ինստիտուտ
Գործունեության ոլորտարևելագիտություն, տնտեսություն, քաղաքագիտություն[1] և տնտեսագիտություն[1]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարՎլադիմիր Իսաև
 Yevgeny Satanovsky Վիքիպահեստում

Ռուսաստանի հրեական կոնգրեսի երրորդ նախագահ (2001-2004)[5]:

Պետական դումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հիմնախնդիրների հարցերով կոմիտեի խղճի ազատության և կրոնական միավորումների ոլորտում օրենսդրության կատարելագործման փորձագիտական խմբի անդամ[6]:

Կենսագրություն

Եվգենի Սատանովսկին ծնվել է 1959 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում` մետաղագործական սարքավորումների կոնստրուկտորի ընտանիքում[5] [7]: Սատանովսկիների ընտանիքը սերում է Արևմտյան Ուկրաինայի Սատանով քաղաքից:

1980 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը և աշխատել է մետաղագործական գործարանների նախագծման պետական ինստիտուտի խողովակագլոցման բաժնում որպես ինժեներ[5] [7]: 1984 թվականին, հոր մահվան պատճառով, ընտանիքը պահելու համար, նա աշխատանքի է անցել «Մուրճ և մանգաղ» գործարանում որպես տաք գլոցման արտադրամասի բանվոր :

Ամուսնացած է Մարիայի հետ, նրանք երկու երեխա և երեք թոռ[5]։

1982 թվականին Սերգեյ Լուգովսկու ազդեցությամբ, որի հայրը աշխատում էր Սատանովսկու հոր հետ Մոսկվայի պողպատի ինստիտուտում, մտավ եբրայերենի ուսումնասիրության նրա խմբակ: 1980-ական թվականների կեսերին մասնակցել է հրեական հասարակական կյանքին և դարձել պատմաազգագրական հանձնաժողովի անդամ[7]: 1988 թվականին նա թողել է գործարանը և սկսել զբաղվել բիզնեսով՝ 1989 թվականին դառնալով «Արիել» ընկերությունների ֆինանսաարդյունաբերական խմբի նախագահ[5] :

1993 թվականից՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահն է (մինչև 1995 թվականը՝ Իսրայելի հետազոտությունների ինստիտուտ, մինչև 2005 թվականը՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ինստիտուտ)[5] [7]:

1999 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Իսաևի գիտական ղեկավարությամբ, պաշտպանել է գիտությունների թեկնածուի կոչման «90-ականներին իսրայելական հասարակության տնտեսական զարգացման առանձնահատկությունը» թեմայով թեզը (մասնագիտություն՝ 08.00.14 Համաշխարհային տնտեսություն և միջազգային տնտեսական հարաբերություններ)[8]։

1995 թվականից Վլադիմիր Գուսինսկու առաջարկով Սատանովսկին ներգրավվեց Ռուսաստանի հրեական կոնգրեսի ստեղծմանը[9]։ 2001-2004 թվականներին եղել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի երրորդ նախագահը[7]։ Այդ պաշտոնում փոխարինել է Լեոնիդ Նեվզլինին [5] ։ Նախկինում նա փոխնախագահն էր, որը պատասխանատու էր բարեգործության, բարձրագույն աշխարհիկ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի համար։ Համաշխարհային հրեական կոնգրեսի տնօրենների խորհրդի անդամ է։

Սատանովսկին Մերձավոր Արևելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն և տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հրեական ուսումնասիրությունների ամբիոնում, Հրեական ուսումնասիրությունների և հրեական քաղաքակրթության կենտրոնի իսրայելագիտության ամբիոնի վարիչն է[7]։ 1998 թվականից դասախոսել է Դուբնովի անվան բարձրագույն հումանիտար դպրոցում (Մոսկվայի եբրայական համալսարան)։ Դասավանդել է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։

Որպես ձորձագետ և բանախոս մասնակցում է մասնագիտացված գիտական կոնֆերանսներին[10]։ Վեստի FM ռադիոկայանում մասնակցում է իր ընկեր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներին, որտեղ երկուշաբթիից ուրբաթ Սերգեյ Կորնեևսկու հետ վարում է նաեւ «Երեքից հինգը» հաղորդաշարը։ Ռուսական հասարակական-քաղաքական թոք շոուների մասնակից է պետական հեռուստաալիքներում, այդ թվում՝ «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» (2015 թվականից)[11]։

Անձնական կյանք

Ամուսնացած է Մարիայի հետ, նրանք երկու երեխա և երեք թոռ[5]։

Սատանովսկին և հայերը

Եվգենի Յանովիչը հայտնի է իր հայանպաստ ելույթներով, նշված հաղորդաշարերի ժամանակ բազմիցս արտահայտվել է ի պաշտպանություն հայերի, Արցախի Հանրապետության, Հայոց ցեղասպանության ճանաչման։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին մշտապես պաշտպանել է հայկական կողմին՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

Հրապարակումներ

Գրքեր

Հոդվածներ

Ժողովածուներ

  • Актуальные проблемы Ближнего Востока. Материалы конференции. — М., 1998. — ISBN 5-89394-018-0.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Эксперт грозит эксперту смертью». Центр политического анализа. Վերցված է 2019-12-21-ին.
  3. «Евгений Сатановский». theoryandpractice.ru. Վերցված է 2019-12-21-ին.
  4. ««Не надо рубить кошке хвост по частям»» (ռուսերեն). Центральный Еврейский Ресурс SEM40. Վերցված է 2019-12-21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Президент Института Ближнего Востока Евгений Сатановский» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2019-12-21-ին.
  6. «Экспертная группа по совершенствованию законодательства в сфере свободы совести и религиозных объединений». www.komitet2-22.km.duma.gov.ru. Վերցված է 2019-12-21-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Сатановский, Евгений Янович՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. Сатановский Е. Я. Специфика экономического развития израильского общества в 90-е годы : Дис. … канд. экон. наук : 08.00.14 — М., 1999. — 280 c.
  9. Сатановский, 2016
  10. Международная конференция по проблемам Ближнего Востока в МГИМО.
  11. Владимир Кара-Мурза. (2016-03-01). «Мельтешение в «Поединке» — гарантия доступа к кормушке». Собеседник. {{cite web}}: no-break space character in |title= at position 25 (օգնություն)

Արտաքին հղումներ