Վլադիմիր Սոլովյով (լրագրող)

1rightarrow blue.svgԱյս հոդվածը ռուս լրագրողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վլադիմիր Սոլովյով (այլ կիրառումներ)։

Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով (ռուս.՝ Влади́мир Рудо́льфович Соловьёв, հոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուսաստանյան լրագրող, հեռուստա- և ռադիովարող, հրապարակախոս, երգիչ, հասարակական գործիչ, ռուսական քարոզչության կարկառուն ներկայացուցիչ[8], տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ[9]։

Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյով
Влади́мир Рудо́льфович Соловьёв
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 20, 1963(1963-10-20)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Ազգությունհրեա
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1986)[2]
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու[2] (1990)
Մասնագիտությունհեռուստահաղորդավար
ԱշխատավայրՀամաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
ԱմուսինQ118644033?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSoloviev.Live?
Commons-logo.svg Vladimir Rudol'fovich Solovyov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վլադիմիր Սոլովյովը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Ռուդոլֆ Նաումի Սոլովյով (Մենինսկովսկի), մայրը՝ Իննա Սոլոմոնի Սոլովյովա (Շապիրո)[10]։

Դպրոցական առաջին տարին Վլադիմիրը անց է կացրել Մոսկվայի թիվ 72 դպրոցում։ Երկրորդ դասարանից սովորել է էլիտար թիվ 27 հատուկ դպրոցում մի շարք առարկաների անգլերեն ուսուցումով, որտեղ սովորել են ԽՄԿԿ ԿԿ անդամների, դիվանագետների երեխաները և թոռները (այժմ՝ անգլերենի խորացված ուսուցումով թիվ 1232 միջնակարգ դպրոց)։

Զբաղվել է ֆուտբոլով և կարատեով։

1980 թվականին ընդունվել է և 1986-ին կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը։

Ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան։ Պաշտպանել է «Նոր նյութերի արտադրության հիմնական տենդենցները և արդյունավետության գործոնները և դրանց օգտագործումը ԱՄՆ-ի և Ճապոնիայի արդյունաբերոթյունում» թեմայով դիսերտացիան և ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մինչև 1990 թվականը ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն է դասավանդել թիվ 27 դպրոցում, որտեղ որ ժամանակին սովորել է։

1990 թվականից Ալաբամա նահանգի համալսարանում տնտեսագիտություն է դասավանդում։

1992 թվականին Ռուսաստան է վերադարձել, սկսեց զբաղվել բիզնեսով, և ըստ իր խոսքերի գործարաններ է ունեցել Ռուսաստանում և Ֆիլիպիններում, որտեղ 1990-ականներին դիսկոտեկի սարքավորումներ էին արտադրում և վաճառում ամբողջ աշխարհով։ Մոսկվայում ունեցել է աշխատանքի տեղավորման գործակալություն։

1998 թվականի հուլիսի 10-ից[11] մինչև 2010 թվականի հուլիսը «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանում վարել է «Սոխակի գեղգեղանքները» (վերջին եթերը տեղի է ունեցել հուլիսի 29-ին[12])։ 2010 թվականի սեպտեմբերից «Վեստի-FM» ռադիոկայանում Աննա Շաֆրանի հետ վարում է «Ամբողջական կոնտակտ» ռադիոհաղորդումը։

Ֆուտբոլ է խաղում Ռուսաստանի հրեական հանձնաժողովի թիմում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել