«Վերա Անջափարիձե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Վերա Իվլիանեի Անջափարիձե''' (Վերիկո Անջափարիձե) ({{ԱԾ}}), վրացի սովետ, դերասանուհի։ ՍՍՀՄ ժող....»:
(Տարբերություն չկա)

19:45, 9 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Վերա Իվլիանեի Անջափարիձե (Վերիկո Անջափարիձե) (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897, Քութայիս, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1987(1987-01-31), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի սովետ, դերասանուհի։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1950)։

Վերա Անջափարիձե
վրաց.՝ ვერიკო ანჯაფარიძე
Ծնվել էսեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1897
ԾննդավայրՔութայիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 31, 1987(1987-01-31) (89 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՇոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն
ԱմուսինՄիխայիլ Ճիաուրելի
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՍոֆիկո Ճիաուրելի և Օթար Ճիաուրելի
 Veriko Anjaparidze Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել Է սեպտեմբերի 23-ին (հոկտեմբերի 6), Քութայիսում։ 1920-1927 թվականներին աշխատել Է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում, 1928 թվականից՝ Թբիլիսիի Մարջանիշվիլու անվ. թատրոնի դերասանուհի Է։ Անջափարիձեի արվեստին բնորոշ են բեմական բարձր կալտուրսւն, կերպարների նուրբ մշակումը, արտիստական վառ անհատականությունը։ Լավագույն դերակատարումներից են՝ Օֆելյա, Դեզդեմոնա, Կլեոպատրա (Շեքսպիրի «Համլետ», 1925, «Օթելլո», 1932, «Անտոնիոս և Կլեոպատրա», 1951), Հուդիթ (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1929), Գինատրե (Դադիանրի «Գուրիա Նինոշվիլի», 1934), Ջավարա (Վաժա Փշավելայի «Աքսորյալը», 1945), Տատիկ (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում», 1957)։ 1923 թվականից նկարահանվում է կինոյում (Ռուսուդան՝ «Գեորգի Աահակաձե» ևն)։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1943, 1946, 1952)։

Անջափարիձեն գրավոր և բանավոր ելույթներով բարձր է գնահատել հայ բեմի վարպետներին (Ի. Ալիխանյան, Հրաչյա Ներսիսյան, Օլգա Գուլազյան, Վահրամ Փափազյան և ուրիշներ), իր գործունեությամբ ամրապնդում է հայ և վրաց թատրոնների կապը, Տատիկի դերակատարումով («Ծառերը կանգնած են մահանում»։ Հանդես է եկել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում։