Սոֆիա Բաղդասարյան

հայ օպերային երգչուհի, դերասանուհի

Սոֆիա[Նշում 1] Օլեգի Բաղդասարյան (փետրվարի 2, 1986(1986-02-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, դերասանուհի։

Սոֆիա Բաղդասարյան
Ծնվել էփետրվարի 2, 1986(1986-02-02) (38 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՎլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2007)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 2-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը։ 1993-2002 թվականներին սովորել է «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային» մասնագիտական դպրոցում, 2002-2007 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-արվեստի բաժնում։ 2010 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 2011 թվականից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերախմբում եղել է մեներգչուհի։ 2012 թվականից աշխատում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում՝ որպես երգչախմբի արտիստ[1]։ Հյուրախաղերով հանդես է եկել Ստամբուլի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի բեմերում։ 2015 թվականից Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի է։

Մասնակցել է տարբեր միջազգային փառատոների՝ «Վերածնունդ» (2010), Մոսկվայի «Կարոտ» (2008), Միջազգային օպերային մրցույթի (2016)։ «Նոր օպերային աշխարհ» նախագծի՝ Մոսկվայում կայացած մեկամսյա կուրսերի շրջանակներում մասնակցել է Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրմանը, հետագայում խաղացել գլխավոր՝ Նեդդայի դերը (2016)[2]։

Ներկայացումներ, դերերգեր խմբագրել

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Հակոբ Պարոնյան «Ատանաբույժն արևելյան»
Ալեքսանդր Շիրվանզադե «Մորգանի խնամին»
«Չարենց»
Տիգրան Չուխաճյան «Կարինե» Կարինե[3]
Արտեմի Այվազյան, Գարեգին Երիցյան «Ուշ լինի, նուշ լինի» Նազիկ
«Կարմեն» «Միքայելա» 2015

Մրցանակներ խմբագրել

  • Տաթևիկ Սազանդարյանի անվան մրցույթում Հայաստանի կոմպոզիտորների միության Հատուկ մրցանակ (2006)
  • «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացման մեջ Նազիկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Գլխավոր դերի դեբյուտ», (2016)

Նշումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ, արտիստներ
  2. Սոֆիա Բաղդասարյանի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)
  3. «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Կարինե», դերասաններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.