Բացել գլխավոր ցանկը

Սուրոգատ մայրություն, օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգա, որի ժամանակ մարդու հղիացման և երեխայի ծնունդին մասնակցում է երեք մարդ:

  1. Կենսաբանական հայրը տրամադրում է իր սերմնահեղուկը արտամարմնային բեղմնավորման համար և համաձայն է երեխայի ծնունդից հետո վերցնել իր վրա հայրական խնամքը:
  2. Կենսաբանական մայրը տրամադրում է իր ձվաբջիջը արտամարմնային բեղմնավորման համար և համաձայն է երեխայի ծնունդից հետո վերցնել իր վրա մայրական խնամքը:
  3. Սուրոգատ մայրը երեխայածին տարիքում գտնվող կին է, որը համաձայնվում է հատուցմամբ կամ առանց հատուցման կրի և ծնի կենսաբանական ծնողների երեխային, և նրա մայրը լինելու որևէ պահանջ չներկայացնի :

Կան դեպքեր (օրինակ, երբ ապագա մայրը անպտուղ է կամ բացակայում է, ինչպես նաև, եթե երեխային դաստիարակելու է միայնակ հայր կամ նույնասեռականների զույգ) երբ սուրոգատ մայրը կարող է լինել միաժամանակ նաև կենսաբանական մայրը:

Երեխայի ծնունդից հետո կենսաբանական ծնողները ձևակերպվում են նաև, որպես իրավաբանական ծնողներ: Դեպքերի մեծամասնությամբ սուրոգատ մայրությունը կիրառվում է ամուսնական զույգերի անպտղությունը հաղթահարելու համար, այն դեպքերում երբ բժշկական ստուգումների ժամանակ պարզվել է, որ կինը չի կարող կրել պտուղը: Սուրոգատ մայրությունը հնարավոր է միայն այն դեպքերում երբ կատարվում է արհեստական բեղմնավորում գինեկոլոգական կլինիկայում համապատասխան պրոֆիլում: Ձվաբջիջը բեղմնավորելով փորձապակու վրա, տեղափոխում են սուրոգատ մոր արգանդ էմբրիոնի բաժանման առաջին 3-5 օրվա ընթացքում: Մի շարք դեպքերում սուրոգատ մայրության կիրառումը կարող է համատեղվել դոնորական սերմնահեղուկի կամ դոնորական ձվաբջջի օգտագործմամբ, այդ դեպքում որպես ծնող ձևակերպվեւմ է միայն մեկը: Ռուսաստանում առաջին հիմքերը սուրոգատ մայրության համար ի հայտ են եկել 2011-2013 թվականներին, երբ ընդունվել է համապատասխան օրենքը Առողջապահության նախարարության կողմից:

Տերմինի սահմանումԽմբագրել

Համաշխարհային առողջապահությունը 2001 թվականին ձևակերպել է տերմնի սահմանումը: «Հղիություն կրողը կին է, ով հղիացել է օօցիտների և սպերմատոզոդների արտամարմնային բեղմնավորման արդյունքում,որոնք պատկանում են երրորդ կողմին: Նա կրում է հղիությունը այն պայմանով կամ պայմանագրով, որ երեխայի ծնողները կհամարվեն մեկը կամ երկուսն էլ, ում գամետները օգտագործվել են բեղմնավորման համար»[1]։

Հաճախ սուրոգատ մայր են անվանում նաև երբ արհեստական բեղմնավորումը կատարվել է տղամարդու սերմնահեղուկով և այդ կինը երեխա է ունենում ամուսինների համար, եթե նա ամուսնացած է: Այդ դեպքում սուրոգատ մայրը համարվում է նաև երեխայի կենսաբանական մայրը: Միայն թե Ռուսաստանի Ֆեդերացիան 2012 թվականի հունվարի 1-ից արգելել է նման պրակտիկան: «Սուրոգատ մայրը միաժամանակ չի կաչող լինել նաև ձվաբջջի դոնոր»:

ՄեթոդներԽմբագրել

Սուրոգատության երկու մոտեցում գոյություն ունի․ ավանդական սուրոգատ մայրություն և գեստացիոնալ սուրոգատ մայրություն, որոնք միմյանցից տարբերվում են ձվաբջջի և սպերմայի գենետիկական ծագումով։ Միացյալ նահանգներում գեստացիոնալ սուրոգատությունը ավելի տարծված է, քան ավանդական սուրոգատությունը և իրավանբանորեն համարվում է ավելի քիչ բարդ[2]։

ԱվանդականԽմբագրել

Ավանդական սուրոգատության (հայտնի է նաև որպես մասնակի, բնական կամ ուղիղ սուրոգատ մայրություն) ժամանակ, բեղմնավորման համար օգտագործվում է սուրոգատ մոր ձվաբջիջը և հայրական կամ դոնորի սպերման։ Բեղմնավորումը կարող է տեղի ունենալ բնական կամ արհեստական բեղմնավորման միջոցով։ Օգտագործելով դոնորի սպերման՝ երեխան չի ունենում ծնող(ներ)ի գենետիկական հատկանիշները։ Եթե նախատեսված է բեղմնավորման համար օգտագործել հայրական սպերման, ապա երեխան կունենա հայրական և սուրոգատ մոր գենետիկական հատկանիշները[3]։

Որոշ դեպքերում բեղմնավորումը կարող է տեղի ունենալ մասնավորապես կողմերի համաձայնությամբ, առանց բժշկի կամ իրավաբանական կողմի միջամտության։ Որոշ իրավասություններով, դոնորային սերմնահեղուկ օգտագործող՝ «հանձնարարող ծնողները» պետք է անցնեն որդեգրման գործընթաց, որպեսզի ստանան երեխայի օրինական ծնողական իրավունքները։ Շատ կենտրոններ, որտեղ կատարում են բեղմնավորումներ՝ սուրոգատ մայրության միջոցով, կողմերին աջակցում են իրավական գործընթացները կազմակերպելուն:

ԳեստացիոնալԽմբագրել

Գեստացիոնալ սուրոգատություն (հայտնի է նաև որպես սեփական կամ ամբողջական սուրոգատություն[4]) առաջին անգամ կիրառվել է 1986 թվականին[5]։ Այն տեղի է ունենում, երբ արտամարմնային բեղմնավորված սաղմը տեղադրվում է սուրոգատ մոր օրգանիզմ, երբեմն սուրոգատ մորն անվանում են գեստացիոնալ հղիություն կրող։ Գեստացիոնալ սուրոգատությունը ունի մի քանի ձև և յուրքանչյուրի ժամանակ երեխան գենետիկորեն կապ չունի սուրոգատ մոր հետ․

  • սաղմը ստեղծվում է օգտագործելով նախատեսված հայրական սպերման և մայրական ձվաբջիջը
  • սաղմը ստեղծվում է հայրական սպերմայից և դոնորի ձվաբջջից
  • սաղմը ստեղծվում է նախատեսված մայրական ձվաբջջից և դոնորի սպերմայից
  • դոնորական սաղմը տեղադրվում է սուրոգատ մոր օրգանիզմ։ Այսպիսի սաղմը կարող է հասանելի լինել տարբեր մարդկանց, նման դեպքերում մարդիկ ովքեր տրամադրել են իրենց ձվաբջիջը և սպերման, կատարվում է արտամարմնային բեղմնավորում և տրամադրում են այլ զույգերի։ Այս դեպքում երեխան չի ունենում իր ծնող(ներ)ի գենետիկական հատկանիշները[6]։

ԱրդյունքներԽմբագրել

Գեստացիոնալ սուրոգատության դեպքում, սուրոգատ մայրերի 19%-33%-ը սաղմի տեղադրման առաջին փորձից հղիանում է։ Այդ դեպքերից 30-70%-ը թույլ է տալիս ներգրաված ծնողներին ունենալ երեխա[7]։

Վաղաժամ ծննդաբերությունը սուրոգատ մայրության դեպքում ավելի քիչ է հավանական, քան ստանդարտ արտամարմնային բեղմնավորման ժամանակ (ЭКО) (11.5% ընդդեմ 14%-ի)։ Նորածինները՝ ծնվել են սուրոգատ մոր միջոցով, ունեն նորածնի գեստացիոնալ տարիք, որը տարբերվում է սովորական ճանապարհով ծնված երեխաներից․ մոտավորապես 37 շաբաթ։ Վաղաժամ ծննդաբերությունը երկվորյակների դեպքում հավանականությունը մեծանում է, քան մի երեխայի դեպքում։ Սուրոգատ մոր միջոցով ծնված երեխաների միայն փոքր մասն է ունենում ցածր քաշ՝ էքստակորպորալ բեղմնավորման միջոցով ծնված երեխաների հետ համեմատած, սակայն երկու մեթոդում էլ կան թերություներ[8]։

ՌիսկերԽմբագրել

Գեստացիոնալ եղանակով բեղմնավորված սաղմը ենթարկվում է նույն ռիսկի գործոններին, ինչ մնացած եղանակներով բեղմնավորված սաղմերը։ Մինչ սաղմի տեղադրումը, նրա համար կարող է ռիսկի գործոն հանդիսանալ անհայտ էպիգենետիկական էֆեկտները, միջավայրը և ոչ ցանկալի ագրեսիվ հետևանքները։ Հաճախ բեղմնավորվում և տեղադրվում է մի քանի սաղմ, հղիանալու հավանակնությունը մեծացնելու նպատակով, սակայն, եթե բոլոր սաղմերը բեղմնավորվում և ապրում են, դա նույնպես կարող է ռիսկի գործոն լինել՝ բարդացնելով հղիության ընթացքը և կարող է վտանգավոր լինել թե՛ մոր, թե՛ սաղմերի կյանքի համար[9]։

Գեստացիոնալ սուրոգատ մայրության դեպքում հղիության ժամանակ ավելի քիչ է հավանական գերճնշման դեպքերը, քան այն մայրերի մոտ, որոնք «օգտագործում» են դոնորային ձվաբջիջ։ Սուրոգատ մայրերի մոտ նաև ցածր է առաջադիր պլացենտայի շերտազատումը(1.1-7.9%)[10]։

Այն երեխաները, որոնք ծնվել են սուրոգատ մոր միջոցով, ցույց են տվել, որ չունեն ֆիզիկական կամ մտավոր ոչ մի արատ, բնական ճանապարհով ծնված երեխաների հետ համեմատած։ Սակայն, երեխաները, որոնք ծնվել են սուրոգատ մորից, ով բազմազավակ է, կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, որը կարող է պատճառ լինել ֆիզիկական կամ մտավոր արատի[9]։

ՊատմությունԽմբագրել

Դեռ Պլուտարքոսը նկարագրել է սուրոգատ մայրության դեպք. «Ստրատոնիկան հասկանալով, որ նրա ամուսնուն անհրաժեշտ է ունենալ օրինական երեխաներ թագավորական ժառանգությունը փոխանցելու համար և ինքը չէր կարող երեխաներ ունենալ, համոզեց ամուսնուն ունենալ երեխաներ ուրիշ կնոջից և թողնի իրեն ընդունի որպես իր սեփականներին: Դեյոտարը հիացած նրա անձնվիրությամբ, տալիս է նրան գործերի ազատություն, և նա գերիների մեծաքանակ թվից ընտրում է հիանալի աղջկա՝ Էլեկտրա անունով, տանում է Դեյոտարի մոտ, իսկ այդ կապից ծնված երեխաներին դաստիարակում է ինչպես իր սեփականներին՝ պարուրելով սիրով և շռայլությամբ»:

Հին Հռոմում տղամարդիկ տալիս էին իրենց կանանց «վարձով» ամուսնական զույգերին, որտեղ կինը անպտուղ էր, և երեխան ծնվելով «վարձու» կնոջից, համարվում է անպտուղ ամուսնների օրինական երեխան:

Հին հրեաների երեխա չունեցող կանայք վազում էին օգնության գերուհիների մոտ, որոնք ծնում էին երեխաներ այդպիսի կնոջ ամուսնուց (օրինակ՝ Իսահակի ծնունդի պատմությունը Ծննդոց գրքում): Բայց առաջին անգամ երեխային իր ձեռքերի վրա էր վերցնում օրինական կինը, դրանով հաստատելով իր իրավունքները նորածնի նկատմամբ:

Կակիույու ցեղի կնոջ տարիքը եթե թույլ չէր տալիս նրան երեխա ունենալ, որպեսզի ժառանգի ամուսնու կարողությունը, նա վարձում էր կնոջ, որը երեխա կունենար նրա համար:

Գիտահետազոտական առաջընթացը և կանանց էմանսիպացիան հնարավորություն տվեցին խնդրին գտնել նոր լուծումներ: Ժամանակակից սուրոգատ մայրությունը հնարավոր դարձավ, երբ զարգացավ տեխնոլոգիաները արհեստական և արտամարմնային բեղմնավորման համար: Դա հնարավոր դարձրեց գենետիկական նյութի ստացումը կենսաբանական ծնողներից, որպեսզի փոխպատվաստվի կենսաբանական ինկուբատոր, որը հանդիսանում է սուրոգատ մոր օրգանիզմը:

Առաջին անգամ սուրոգատ մայրության փորձի մասն հայտարարվել է 1980 թվականին: Առաջն անգամ սուրոգատ մայր է դարձել 37-ամյա Էլիզաբեթ Քեյնը: Կինը, որը չէր կարողանում ունենալ երեխաներ, քանի որ փակ էին նրա ֆալլոպյան փողերը (արգանդափողերը), Քեյնի հետ կնքեց պայմանագիր, որի համաձայն կատարեցին արտամարմնային բեղմնավորում՝ ամուսինների գամետներով և տեղադրեցին սուրոգատ մոր օրգանիզմ, ծննդաբերությունից հետո Քեյնը ստացավ պարգևատրում: Դրա հետ մեկտեղ Քեյնը ուներ իր սեփական երեք երեխան:

Ներկա պահին սուրոգատ մայրությունը դարձել է բավականին տարածված երևույթ: Այս մեթոդը կիրառել են նաև հայտնիները, ինչպես օրինակ Սառա Ջեսսիկա Պարկերը, Նիկոլ Քիդմանը, Էլթոն Ջոնը, Մայքլ Ջեկսոնը, Քրիշտիանո Ռոնալդոն, Ալինա Ապինան, Ռիկի Մարտինը, Շախրուն Խանը, Աննա Լեյբովիցը, Ալլա Պուգաչյովան: Կան մի շարք դեպքեր, երբ այս մեթոդի կիրառման պատճառը ոչ թե անպտղությունն է եղել, այլ նույնասեռականությունը[11]:

Էթիկայի խնդիրներԽմբագրել

Սուրոգատ մայրությանը ընդդիմադիրները զգուշանում էին նման պրակտիկայից, երեխաներին առևտրի առարկա դարձնելուց, որի դեպքում հարուստ մարդիկ վարձում են կանանց իրենց երեխաներին կրելու և ծննդաբերելու համար: Շատ ֆեմինիստներ համարում էին, որ նման պրակտիկան նշանակում է կանանց շահագործում, կրոնական գործիչները տեսնում էն դրանում անբարոյականության միտում, սրբապղծումը ամուսնության և ընտանիքի:

Գոյություն ունի հիմնավորված մտավախություն, որ որոշ սուրոգատ մայրեր կարող են հոգեբանական տրավմա ստանալ այն բանից, որ պարտադրված են երեխային հանձնել, այն բանից հետո, երբ կրում են պտուղը իրենց ներսում, նույնիսկ այն դեպքերում, երբ կինը մտածում է, որ ինքը կարող է երեխայից բաժանվել առանց որևէ զգացմունքի:

Սուրոգատ մայրության կողմնակիցները պատասխանում են, որ առանց երեխաներ ընտանիքի համար զույգի անկարողության պատճառով կամ, երբ կինը չի կարող կրել պտուղը, դա միակ միջոցն է ունենալ երեխա, որը կլինի գենետիկորեն արյունակից ամուսիններից երկուսի համար էլ (արտամարմնային բեղմնավորման և ստացված էմբրիոնի տեղադրումը սուրոգատ մոր օրգանիզմ), կամ միայն ամուսնուն (արհեստական բեղմնավորումը սուրոգատ մոր հետ ամուսնու սերմնահեղուկի հետ): Նրանք ցույց են տալիս, որ այս գործընթացը շատ չի տարբերվում որդեգրման գործընթացից: Նրանց կարծիքով դա երեխաների առևտուր չի, այլ մարդկային սիրո խոր զգացմունք և համագործակցություն: Սուրոգատ մայրության կողմնակիցները չեն գտնում որ դա կանանց շահագործում է: Նրանք պնդում են, որ կինը, որը համաձայնվել է դառնալ սուրոգատ մայր, ստանում է դրա համար նյութական փոխհատուցում, ինչպես նաև հոգեկան բավարարվածություն ուրիշ մարդկանց օգնելու համար:

Սուրոգատ մայրությանը դիմելու պատճառներԽմբագրել

Սուրոգատ մայրությունը հաճախ ընտրում են, երբ կինը ի վիճակի չէ ինքնուրույն կրելու երեխաներ։ Դա կարող է լինել մի շարք խնդիրների պատճաառով, ներառյալ արգանդի սխալ ձևը կամ ի ծնե արգանդի ամբողջական բացակայությունը (հայտնի է որպես Մայեր-Ռոակիտանսկի-Կաստեր-Հաուսերի համախտանիշ[12]) կամ պոհիստերոկտիմեա[13]։ Կանանց մոտ հիստերոկտիմեա կարող է լինել ծննդաբերական ժամանակ բարդությունների պատճառով, ինչպես օրինակ արյունահոսության կամ արգանդի պատռվածքի դեպքում[13]։ Հիվանդությունների պատճառով, օրինակ արգանդի վզիկի կամ էնդոմետրիկ քաղցկեղի դեպքում, որոնք կարող են հանգեցնել արգանդի հեռացման։ Նախկինում արված անհաջող բեղմնավորումը, ընթացքում կատարված սխալները և դրա հետ զուգահեռ սրտային կամ երիկամային հիվանդությունները, որոնք կարող են հղիությունը դարձնել վտանգավոր, այդ դեպքում նույնպես, կանայք դիտարկում են սուրոգատ մայրության տարբերակը[14]։ Կենսաբանական անհնարինությունը միայնակ տղամարդիկ կամ միասեռ զույգերը, որոնք ցանկանում են երեխա ունենալ, նույնպես կարող են դիմել սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալու տարբերակին[14]։

Հոգեբանական խնդիրներԽմբագրել

Սուրոգատ մայրԽմբագրել

Սուրոգատ մայրերի մարդաբանական հետազոտություննեերը ցույց են տվել, որ նրանք իրենց հղիության ընթացքում փորձում են չհաղորդակցվել երեխայի հետ, որպեսզի վստահ լինեն, որ նրանց հետ էմոցիոնալ կապ չեն ունենա[15][16][17]։ Որոշ սուրոգատ մայրեր փորձում են զարգացնել էմոցիոնալ կապվածությունը ապագա մոր և սուրոգատ երեխայի միջև[18]։

Որոշ սուրոգատ մայրեր այդ զգացմունքը նկարագրում են որպես փորձ[16][19]։

Չնայած որպես կանոն, գեստացիոնալ սուրոգատ մայրերը հայտնում են այն մասին, որ բավարարված են զգում իրենց աշխատանքով որպես սուրոգատ, սակայն կան նաև բացառություններ[20]։ Դժգոհությունները կապված են չբավարարված սպասումներից։ Որոշ կանայք չեն զգում բավարար մտերմություն զույգերի հետ, իսկ որոշները զույգերի կողմից չեն զգացել հարգանք։ Որոշ գեստացիոնալ մայրեր հայտնել են, հղիության ընթացքում ունեցել են վատ տրամադրություն։ Հնարավոր է սուրոգատության ընթացքում սուրոգատը թույլտվություն չի ստացել թերապիայի և էմոցիոնալ աջակցության համար։

Սուրոգատ մայրերը կարող են պայքարել հետծննդաբերական դեպրեսիայի և խնդիրների դեմ՝ երեխային ծնողներին հանձնելուց հետո[21]։ Գեստացիոնալ սուրոգատ մայրերի մոտ հետծննդաբերական դեպրեսիան անմիջապես նկատվում է 0-20% մարդկանց մոտ։ Որոշ սուրոգատ մայրեր, երեխայի ծննդից անմիջապես հետո հայտնում են բացասական զգացմունքներ երեխայի իրավունքների հանդեպ, սակայն դրանց մեծ մասն անցնում է որոշ ժամանակ հետո։

Երեխա և ծնողներԽմբագրել

Համակարգված 55 հետազոտությունների արդյունքները կատարվել են սուրոգատ մայրերի և երեխաների համար, որի արդյունքում կազմվել են ընտանիքներ, ցույց է տրվել, որ մինչև 10 տարեկան երեխաները, որոնք ծնվել են սուրոգատ մոր միջոցով, չունեն հոգեբանական լուրջ տարբերություններ այն երեխաների հետ համեմատած, որոնք ծնվել են այլ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով կամ այն երեխաների, որոնք ծնվել են բնական ճանապարհով[22]։

Գեյ տղամարդիկ, ինչպես նաև միասեռ այլ զույգեր, որոնք սուրոգատ մոր միջոցով երեխա են ունեցել, հայտնել են նույն փորձի մասին, որ երեխայի հետ հարաբերություններում ներառել են նաև սուրոգատ մորը[23]։

Հետազոտություններն անցկացնելուց հետո, կազմել են խումբ՝ 32 սուրոգատ մայրերի և 54 բնական ճանապարհով երեխա ունեցած ընտանիքների, որպեսզի տեսնեն սուրոգատ մոր ազդեցությունը ընտանիքների վրա, որոնք ունեն 1[24], 2[25] և 7 տարեկան հասակի երեխա[26]։ 1 տարեկան երեխայի դեպքում ծնողները սուրոգատ մոր հետ միասին գրանցել են ավելի լավ հոգաբանական բարձր ցուցանիշ և ավելի հեշտ են ադապտացվում ծնողական պարտականություններին, քան նրանք, ովքեր բնական ճանապարհով են ունեցել․ մանուկների մոտ խառնվածքները նույնն են եղել։ 2 տարեկան երեխաների մոտ սուրոգատ մոր օգնությամբ հարաբերությունները մոր և երեխայի միջև ավելի լավ է և ավելի քիչ է հայրերի կողմից սթրեսը՝ համեմեատած բնական ճանապարհով ունեցած երեխաների հետ․ այս 2 խմբերի մեջ չկա երեխաների զարգացման տարբերություն։ 7 տարեկան հասակի երեխաների մոտ սուրոգատ մոր և դոնորական մոր համագործակցությունը պակաս դրական է մոր և երեխայի հարաբերություններում, քան բնական ճանապարհով ունեցած երեխաների մոտ։ Հետազոտողները եկան այն եզրահանգման, որ սուրոգատ մայրերի միջոցով երեխա ունեցած ընտանիքները շարունակում են լավ գործել։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Рекомендации ВОЗ: терминология ВРТ»։ Журнал «Проблемы Репродукции»։ Издательство «Медиа Сфера»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2011-5-18 
  2. «Using a Surrogate Mother: What You Need to Know»։ WebMD։ Վերցված է April 6, 2014 
  3. Bhatia Kalsang, Martindale Elizabeth A., Rustamov Oybek, Nysenbaum Anthony M. (2009)։ «Surrogate pregnancy: an essential guide for clinicians»։ The Obstetrician & Gynaecologist (անգլերեն) 11 (1): 49–54։ ISSN 1744-4667։ doi:10.1576/toag.11.1.49.27468 
  4. Imrie Susan, Jadva Vasanti (4 July 2014)։ «The long-term experiences of surrogates: relationships and contact with surrogacy families in genetic and gestational surrogacy arrangements»։ Reproductive BioMedicine Online 29 (4): 424–435։ PMID 25131555։ doi:10.1016/j.rbmo.2014.06.004 
  5. http://www.people.com/people/archive/article/0,,20096199,00.html
  6. Brinsden Peter R. (2003-09-01)։ «Gestational surrogacy»։ Human Reproduction Update (անգլերեն) 9 (5): 483–491։ ISSN 1355-4786։ PMID 14640380։ doi:10.1093/humupd/dmg033 
  7. Bergh Christina, Romundstad Liv Bente, Aittomäki Kristiina, Pinborg Anja, Loft Anne, Wennerholm Ulla-Britt, Söderström-Anttila Viveca (2016-03-01)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families—a systematic review»։ Human Reproduction Update 22 (2): 260–276։ ISSN 1355-4786։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  8. Söderström-Anttila Viveca, Wennerholm Ulla-Britt, Loft Anne, Pinborg Anja, Aittomäki Kristiina, Romundstad Liv Bente, Bergh Christina (March 2016)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families-a systematic review»։ Human Reproduction Update 22 (2): 260–276։ ISSN 1460-2369։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  9. 9,0 9,1 Simopoulou M., Sfakianoudis K., Tsioulou P., Rapani A., Anifandis G., Pantou A., Bolaris S., Bakas P., Deligeoroglou E. (2018-07-17)։ «Risks in Surrogacy Considering the Embryo: From the Preimplantation to the Gestational and Neonatal Period»։ BioMed Research International 2018: 6287507։ ISSN 2314-6133։ PMC 6077588 ։ PMID 30112409 ։ doi:10.1155/2018/6287507 
  10. Söderström-Anttila Viveca, Wennerholm Ulla-Britt, Loft Anne, Pinborg Anja, Aittomäki Kristiina, Romundstad Liv Bente, Bergh Christina (March 2016)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families-a systematic review»։ Human Reproduction Update 22 (2): 260–276։ ISSN 1460-2369։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  11. П. Цветкова, О. Родина. Звёзды — за суррогатное материнство!
  12. Patel Nayana Hitesh, Jadeja Yuvraj Digvijaysingh, Bhadarka Harsha Karsan, Patel Molina Niket, Patel Niket Hitesh, Sodagar Nilofar Rahematkhan (2018)։ «Insight into different aspects of surrogacy practices»։ Journal of Human Reproductive Sciences 11 (3): 212–218։ PMC 6262674 ։ PMID 30568349 ։ doi:10.4103/jhrs.JHRS_138_17 
  13. 13,0 13,1 Dar S., Lazer T., Swanson S., Silverman J., Wasser C., Moskovtsev S. I., Sojecki A., Librach C. L. (2014-12-17)։ «Assisted reproduction involving gestational surrogacy: an analysis of the medical, psychosocial and legal issues: experience from a large surrogacy program»։ Human Reproduction 30 (2): 345–352։ ISSN 0268-1161։ PMID 25518975։ doi:10.1093/humrep/deu333 
  14. 14,0 14,1 Söderström-Anttila Viveca, Wennerholm Ulla-Britt, Loft Anne, Pinborg Anja, Aittomäki Kristiina, Romundstad Liv Bente, Bergh Christina (9 October 2015)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families—a systematic review»։ Human Reproduction Update 22 (2): 260–76։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  15. Teman, E. (March 2003)։ «The medicalization of "nature" in the "artificial body": surrogate motherhood in Israel»։ Medical Anthropology Quarterly 17 (1): 78–98։ PMID 12703390։ doi:10.1525/maq.2003.17.1.78 
  16. 16,0 16,1 Teman Elly (2010)։ Birthing a Mother: The Surrogate Body and the Pregnant Self։ Berkeley: University of California Press 
  17. Van den Akker, Olga B.A. (2007)։ «Psychological trait and state characteristics, social support and attitudes to the surrogate pregnancy and baby»։ Human Reproduction 22 (8): 2287–2295։ PMID 17635845։ doi:10.1093/humrep/dem155 
  18. Teman, Elly. 2003. scribd.com "Knowing the Surrogate Body in Israel" in: Rachel Cook and Shelley Day Schlater (eds.), Surrogate Motherhood: International Perspectives. London: Hart Press. pp. 261-280.
  19. Ragone, Helena (1994). Surrogate Motherhood: Conception in the Heart. Westview Books.
  20. Ciccarelli Janice, Beckman, Linda (March 2005)։ «Navigating Rough Waters: An Overview of Psychological Aspects of Surrogacy»։ Journal of Social Issues 61 (1): 21–43։ doi:10.1111/j.0022-4537.2005.00392.x 
  21. Bergh Christina, Romundstad Liv Bente, Aittomäki Kristiina, Pinborg Anja, Loft Anne, Wennerholm Ulla-Britt, Söderström-Anttila Viveca (2016-03-01)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families—a systematic review»։ Human Reproduction Update (անգլերեն) 22 (2): 260–276։ ISSN 1355-4786։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  22. Bergh Christina, Romundstad Liv Bente, Aittomäki Kristiina, Pinborg Anja, Loft Anne, Wennerholm Ulla-Britt, Söderström-Anttila Viveca (2016-03-01)։ «Surrogacy: outcomes for surrogate mothers, children and the resulting families—a systematic review»։ Human Reproduction Update (անգլերեն) 22 (2): 260–276։ ISSN 1355-4786։ PMID 26454266։ doi:10.1093/humupd/dmv046 
  23. Golombok Susan, Ehrhardt Anke A., Raffanello Elizabeth, Slutsky Jenna, Carone Nicola, Blake Lucy (2016-11-01)։ «Gay father surrogacy families: relationships with surrogates and egg donors and parental disclosure of children's origins»։ Fertility and Sterility (English) 106 (6): 1503–1509։ ISSN 0015-0282։ PMC 5090043 ։ PMID 27565261։ doi:10.1016/j.fertnstert.2016.08.013 
  24. Golombok, S., Murray, C., Jadva, V., MacCallum, F., Lycett, E. (May 2004)։ «Families created through surrogacy arrangements: parent-child relationships in the 1st year of life»։ Developmental Psychology 40 (3): 400–11։ PMID 15122966։ doi:10.1037/0012-1649.40.3.400 
  25. Golombok Susan, MacCallum Fiona, Murray Clare, Lycett Emma, Jadva Vasanti (February 2006)։ «Surrogacy families: parental functioning, parent-child relationships and children's psychological development at age 2»։ Journal of Child Psychology and Psychiatry, and Allied Disciplines 47 (2): 213–222։ ISSN 0021-9630։ PMID 16423152։ doi:10.1111/j.1469-7610.2005.01453.x 
  26. Golombok Susan, Readings Jennifer, Blake Lucy, Casey Polly, Marks Alex, Jadva Vasanti (2011)։ «Families created through surrogacy: Mother–child relationships and children's psychological adjustment at age 7.»։ Developmental Psychology 47 (6): 1579–1588։ PMC 3210890։ PMID 21895360։ doi:10.1037/a0025292 

Արտաքին հղումներԽմբագրել