Էմանսիպացիա
Էմանսիպացիա (լատին․՝ emancipatio), տարբեր տեսակի հակումներից հրաժարվելը, սահմանափակումների դադարեցում, համապատասխան իրավունքների և պարտականությունների ձեռք բերում։
Բառը առաջացել է լատիներեն emancipare բայից, որը նշանակում է երեխային ազատել հայրական իշխանությունից, իսկ ավելի լայն իմաստով՝ հրաժարվել որևէ լիազորություններից կամ սեփականություններից, դրանք փոխանցվում են այլ անձի։ Նման գործողությունը, եղել է իրավական ակտ, որը արձանագրվել էր դեռևս Տասներկու աղյուսակներում և կոչվում էր emancipatio:
Ավելի ուշ էմանսիպացիայի մասին օրենք կար ոչ միայն հռոմեական իրավունքում, այլ նաև՝ գերմանականում։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երեխաների էմանսիպացիա հասկացությունը սկսեցին հասկանալ, որպես աղքատ երեխաների (ինչպես նաև մեծահասակների) ազատագրում՝ իրենց աշխատուժի շահագործումից։
Անչափահասների էմանսիպացիա
խմբագրելԱնչափահասների էմանսիպացիան, մինչև տասնվեց տարեկան երեխաներին դատարանի որոշամբ գործունակ համարելն է։
Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անչափահասների իրավունքների օրենսգրքում ասվում է, որ տասնվեց տարեկանը լրացած երեխան կարող է համարվել գործունակ, եթե նա աշխատում է աշխատանքային համաձայնագրով՝ ծնողների կամ խնամակալի համաձայնությամբ[1]։
Կանանց էմանսիպացիա
խմբագրելԿանանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է կանանց հավասար իրավունքների հավասարությունը սոցիալական, աշխատանքային և կենցաղային կյանքում։ Հավասարությունը պահանջում է կանանց կրթություն ստանալու, ընտրելու և որպես կառավարության մարմին ընտրվելու, աշխատելու և հավասարաչափ աշխատավարձ ստանալու իրավունքները։
Տղամարդկանց էմանսիպացիա
խմբագրելՏղամարդկանց էմանսիպացիան իրենից ներկայացնում է վերջնական ազատումը ընդհանուր տուրքերից և հավասարությունը կանանց և տղամարդկանց միջև։
Հոմոսեքսուալների էմանսիպացիա
խմբագրելԼԳԲՏ շարժումը իրենից ներկայացնում է գոմո- ու բիսեքսուալության դեկրիմինալիզացիան և դեպատոլոգիազացիան, ինչպես նաև ընտանեկան իրավունքների և հասարակությունում խտրականությունից պաշտպանման իրավունքների ստացումը։
Հրեաների էմանսիպացիա
խմբագրելՀրեաների էմանսիպացիան իրեից ներկայացնում է կրոնական միավորի իրավունքների սահմանափակումներից ազատագրման գործընթացը։
Ստրուկների էմանսիպացիա
խմբագրելՍտրուկների էմանսիպացիան պահանջում է իրենց ազատ մարդ հռչակել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гражданский кодекс РФ, Часть I, ст. 27
Գրականություն
խմբագրել- Нечаев В. М. (1890–1907). «Эмансипация». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Эмансипация женщин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Karl Marx as a Philosopher of Human Emancipation Արխիվացված 2023-05-09 Wayback Machine
- Майнхоф У. Ложное сознание / Ульрика Майнхоф // Скепсис : научно-просветительский журнал.
- Холл А. Женщины-нацистки в стане Гитлера / Аллен Холл // Daily Mail. — 12.02.2009.