Բացել գլխավոր ցանկը

Առաջադիր պլացենտայի շերտազատում

Առաջադիր պլացենտայի շերտազատումը պլացենտայի տեղակայման անոմալիա է, երբ այն ամրանում է արգանդի ստորին սեգմենտին և փակելով արգանդի ներքին օղը խոչընդոտ է հանդիսանում ծնվող պտղի համար։

Առաջադիր պլացենտայի շերտազատում
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասplacenta disease?[1]
Բուն պատճառC26858[2][3] և C26858[1]
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն
ՀՄԴ-9641.0 և 641.1
MedlinePlus000900
MeSHIDD010923 և D010923
Disease OntologyDOID:11060 և DOID:11060
NCI ThesaurusC26858[2][3] և C26858[1]
Placenta previa Վիքիպահեստում

Բովանդակություն

Առաջադիր պլացենտա շերտազատումԽմբագրել

Նկարագրող անիմացիա

Սովորաբար պլացենտան ամրանում է արգանդի մարմնի հատվածում, ազատ թողնելով ստորին եզրը՝ չխոչընդոտելու համար պտղի ծննդին։ Առաջադիր պլացենտան հանդիպում է 0․2-0․6% դեպքերում։ Մայրական մահացությունն այս դեպքում կազմում է 0-0․9% և հիմնական պատճառը արյունահոսությունն է։ Այս անոմալիայի դեպքում վաղաժամ ծննդաբերությունները կազմում են 20%։ 17-26% դիտվում է ներարգանդային մահացություն, ինչը պայմանավորված է պտղի անհասությամբ։

Առաջացման պատճառներըԽմբագրել

Տվյալ անոմալիայի առաջացման պատճառները բավարար ուսումնասիրված չեն, բայց գույություն ունի մի քանի վարկած։ Այսպիսով, եթե պտղաձվի պրոտեոլիտիկ հատկությունները նվազում են՝ այն ամրանում է արգանդի ստորին հատվածում, ինչը հնարավոր է արհեստական սերմնավորման, արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման դեպքերում։ Ավելի հաճախ առաջադիր պլացենտայի առաջացման պատճառ հանդիսանում է արգանդի լորձատաղանթի փոփոխությունը, որն առաջանում է արգանդի քրոնիկ բորբոքման, բազմաթիվ ծննդաբերությունների և աբորտների հետևանքով։

Առաջացման մեխանիզմըԽմբագրել

Արգանդի ստորին սեգմենտի ձևավորման ժամանակ կրճատվում են արգանդի ստորին հատվածի մկանաթելերը: Ի տարբերություն արգանդի՝ պլացենտան չի կրճատվում և առաջանում է անհամապատասխանություն, ինչն էլ հանդիսանում է պլացենտայի շերտազատման պատճառ։ Սկսվում է արյունահոսություն, որը կարող է դադարել միայն արգանդի կծկանքների ավարտից հետո և անոթների թրոմբոզի հետևանքով[4]։

Ռիսկային գործոններն իրենց գործակիցներով[5]
Ռիսկի գործոններ Գործակից
հղիի տարիք ≥ 40 9.1
հոգեմետ դեղեր 2.8
հղիության մեկից ավելի ընդհատումներ 2.7
5-ից ավելի հղիությունները 2.3
2–4 հղիություններ 1.9
հղիության ընդհատում 1.9
ծխելը 1.6
բնածին անոմալիաներ 1.7
արական սեռի պտուղ 1.1
հղիությամբ պայմանավորված գերճնշում 0.4

ԴասակարգումԽմբագրել

Առաջադիր պլացենտայի շերտազատման դասակարգման ժամանակ օգտագործվում էր չորս աստիճան։ Սակայն հիմա տարածված է ավելի պարզ տարբերակումը՝ մեծ և փոքր[6]

Տիպ Բնութագրում
Փոքր Պլացենտան տեղակայված է արգանդի ստորին սեգմենտում, սակայն ստորին եզրը չի փակում նրա ներքին օղը
Մեծ Պլացենտան տեղակայված է արգանդի ստորին սեգմենտում և ստորին եզրը ամբողջապես փակում է ներքին օղը

ՆախանշաններԽմբագրել

Առաջադիր պլացենտայի շերտազատման ժամանակ դիտվում է արյունահոսություն, որն ունի իրեն բնորուշ առանձնահատկություններ։ Արյունն ունի ալ կարմիր գույն։ Արյունահոսությունը շատ հաճախ սկսվում է գիշերը, հանգստի պայմաններում, ցավ չկա և ունի կրկնվող բնույթ, ինչն էլ կարող է բերել հղիի հարաճող սակավարյունության, ինչի հետևանքով ծննդաբերության ժամանակ չնչին արյունահոսությունը կարող է հանգեցնել հեմոռագիկ շոկի և պտղի հիպօքսիայի զարգացմանը:

ԱխտորոշումԽմբագրել

Ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունի անամնեզը։ Արտաքին զննման ժամանակ պտղի ոչ ճիշտ դիրքի, կոնքային առաջադրության և պտղի առաջադիր մասի բարձր տեղակայման դեպքում հնարավոր է առաջադիր պլացենտայի շերտազատում ախտորոշման հաստատում: Առավել ինֆորմատիվ մեթոդ է ԳՁՀ-ը, որի հավաստիությունը 98% է: Ախտորոշիչ նպատակով հեշտոցային քննություն կատարվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զգուշորեն, ընդլայնված վիրահատարանի պայմաններում:

ԲուժումԽմբագրել

Եթե ախտորուշվում է առաջադիր պլացենտա, ապա հղին ենթարկված է բարձր ռիսկի գործոնին, նրանց բուժումը խիստ անհատական է։ Բուժումը կարող է լինել պահպանողական կամ վիրաբուժական։ Եթե չկա արյունահոսություն և հղիությունը փոքր ժամկետի է, ապա կիրառվում են բուժման դասական կոնսսերվատիվ մեթոդներ՝ արգանդի կծկողականությունը նվազեցնող, հակաանեմիկ և պտղի վիճակը բարելավող միջոցներ։ ԳՁՀ-ի միջոցով ախտորոշվում է առաջադիր պլացենտան և պլացենտայի ցածր տեղակայումը, որից հետո արգանդի պարանոցի ներքին օղի մակարդակին դրվում են կարեր, որոնք նվազեցնում են վաղաժամ ծննդաբերությունները և պերինատալ մահացությանը։ Այս անոմալիան կեսարյան հատման ցուցում է միայն լրիվ առաջադիր պլացենտայի դեպքում ՝ կատարվում է 38 շաբաթականում մինչև արյունահոսության սկսվելը, իսկ մասնակի առաջադիր պլացենտայի դեպքում` պլանային կեսարյան հատման համար անհրաժեշտ են նաև այլ ախտաբանական խնդիրներ։ Ուժեղ կամ կրկնվող արյունահոսությունը շտապ կարգով կեսարյան հատման ցուցում է` անկախ հղիության ժամկետից, պտղի վիճակից և առաջադիր պլացենտայի տեսակից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  3. 3,0 3,1 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  4. http://ysmubooks.am/uploads/Obstetrics,_Gynecology.pdf
  5. Jr [edited by] E. Albert Reece, John C. Hobbins ; foreword by Norm F. Gant, (2006)։ Clinical obstetrics : the fetus and mother. (3 ed.)։ Malden, MA: Blackwell Pub.։ էջ 1050։ ISBN 978-1-4051-3216-9 
  6. https://www.rcog.org.uk/en/guidelines-research-services/guidelines/gtg27/