Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս)

Սուրբ Քրիստափոր եկեղեցի, հայկական եկեղեցի Ագուլիս գյուղում, Նախիջևանի ԻՀ, ներկայիս Ադրբեջանի տարածքում[1]:

Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս)
Եկեղեցի
ՏեղադրությունՎասպուրական, Ագուլիս
ԱշխարհՎասպուրական
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակՈչնչացված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԳմբեթավոր բազիլիկա
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1-ին դար
Կառուցման ավարտ100 թ.
ՇինանյութԲազալտ, մոխրագույն քար
##Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս) (Ադրբեջան)
Set01-church1.svg
##Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
38°55′11″ հս․ լ. 45°59′11″ ավ. ե. / 38.91972° հս․. լ. 45.98639° ավ. ե. / 38.91972; 45.98639Կոորդինատներ: 38°55′11″ հս․ լ. 45°59′11″ ավ. ե. / 38.91972° հս․. լ. 45.98639° ավ. ե. / 38.91972; 45.98639

ՊատմությունԽմբագրել

Գտնվում է Ագուլիսի կենտրոնական հատվածում, լեռան արևելյան ստորոտին։ Եկեղեցին հիմնադրվել է 1-ին դարի երկրորդ կեսերին[1]:

1671 - 1675 թթ. եկեղեցին վերանորոգվել է «Մոկսու մեծ ուստա»-ի կողմից[1]:

ՃարտարապետությունԽմբագրել

Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա։ Կառուցված է բազալտից և մոխրագույն քարից։ Մուտքը գտնվում է արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերից։ Արձանագրություններ կան արևմտյան, հարավային և հյուսիսային պատերին։ Պահպանվել են որմնանկարներ գմբեթի վրա և պատերի վերին հատվածներում։ Այդ որմնանկարները թվագրվում են 1680-ական թթ., և արված են Նաղաշ Հովնաթանի կողմից[1]: Եկեղեցուց հարավ գտնվում են գավիթի մնացորդներ։ 1986 թ-ի դրությամբ եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակը։ Ներկայումս եկեղեցու վիճակն անհայտ է, սակայն հավանաբար այն արդեն ոչնչացրել են[1]:

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981.
  • Շոպեն Ի. Հայկական մարզի պատմական հուշարձանները, ՍՊԲ, 1852.

ԾանոթագրություններԽմբագրել