Զաքարիա Ագուլեցի (սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 6), 1630 կամ 1630[1][2], Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[1] - 1691[1][2], Վերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[3]), հայ ճանապարհորդ, վաճառական։

Զաքարիա Ագուլեցի
Ծնվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 6), 1630 կամ 1630[1][2]
ԾննդավայրՎերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան[1]
Մահացել է1691[1][2]
Մահվան վայրՎերին Ագուլիս, Երևանի կուսակալություն, Սեֆյան Պարսկաստան
Քաղաքացիություն Սեֆյան Պարսկաստան
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և վաճառական

Կենսագրություն

խմբագրել

1647-1681 թթ.՝ առևտրական գործունեության ընթացքում, եղել է Իրանում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում։ Ճանապարհորդությունները նկարագրել է իր կազմած Ժամանակագրությունում։ Ագուլեցին տեղեկություններ է տալիս XVII դարի երկրորդ կեսի Հայաստանի, հարևան և եվրոպական մի շարք երկրների բնության, բնակչության, ցամաքային և ծովային ճանապարհների, ներքին և միջազգային առևտրի, տնտեսական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառների, Հայաստանում գյուղական համայնքների կառուցվածքի, ներքին հակասությունների, համայնքի պետական ու կալվածատիրական հողերից հարկերի գանձման ձևերի, վարչական կառուցվածքի, ժողովրդական հուզումների, խաների կողմից բնակչության հարստահարման վերաբերյալ։ Նշվում է նաև մթերքների մանրածախ և մեծածախ գների մասին, որոնց շնորհիվ կարելի է իմանալ բնակչության կենսամակարդակի մասին։ Տեղեկություններ կան դրամահատման համակարգի, XVII դարի երկրորդ կեսին Իրանում շրջանառության մեջ գտնվող արծաթե դրամների միջին քաշի և դրանց մոտավոր կուրսի վերաբերյալ։ Զաքարիա Ագուլեցու անձնական և ընտանեկան կյանքի նկարագրությունը օգնում է պարզելու ժամանակի կենցաղի վերաբերյալ տարբեր մանրամասնություններ։ Օրագրում հիշատակված վարչական, ֆինանսական և հարկային տերմինների մեծ մասը համապատասխանում է նույն ժամանակի պարսկալեզու աղբյուրներում և պաշտոնական վավերագրերում հիշվող տերմիններին, օգնում ճշտելու դրանց իմաստն ու կիրառությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://experimental.worldcat.org/fast/1734265
  3. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 245 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 673