Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Վերին Ագուլիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում էր պատմական Մեծ Հայքի, Վասպուրական նահանգի, Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Վերին գետ թաղամասի հյուսիսարևելյան հատվածում, լեռնալանջի փեշին, ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Յուխարի Այլիս գյուղի տարածքում։ 1940-ական թվականներին Ագուլիսի Վերին գետի թաղամասի միակ կանգուն շինությունն էր, նրա շուրջ կառուցված բոլոր հարյուրավոր բնակելի տները ավերված էին[1][2][3][4]։

Ագուլիսի Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Եկեղեցի
Վերին Ագուլիսի սուրբ Ստեփանոս եկեղեցին
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՎերին Ագուլիս գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ԱնվանվածՍտեփանոս Նախավկա
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Գմբեթ1
ՇինանյութԲազալտ, վարդագույն-կարմրերանգ քարեր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցու մասին գրավոր աղբյուրներում շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Ժամանակի ընթացքում անհայտացել և եղծվել են նաև եկեղեցու համալիրի վիմագրերն ու պատկերաքանդակները։

Եկեղեցու ճարտարապետական ու հնագիտական տվյալները վկայում էին, որ այն կառուցվել էր 12-13-րդ դարերում։ Ճարտարապետն անհայտ է։ Վերանորոգվել է 17-րդ դարում և 1851 թվականին։

Եկեղեցու և նրա համալիրի վիմական արձանագրությունները անհայտ կորել են։ Միակ արձանագրությունը եկեղեցու հարավային ճակատի արևմտյան լուսամուտի տակ ագուցված տարեթիվն էր, որն եկեղեցու վերանորոգմանն էր վերաբերվում.

  «ԹՎԻՆ ՌԳՃ (1851 թվական)»
- Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան» 1984 թվական, էջ 94
 

Ճարտարապետություն

խմբագրել

Սուրբ Ստեփանոսը համալիր էր, որը կազմված էր եկեղեցուց, զանգակատնից, պարսպից և օժանդակ շինություններից։

Եկեղեցի

խմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցված է մաքուր տաշած բազալտով և կարմրավուն-վարդագույն երանգով քարերով, ունի քառամույթ գմբեթավոր, խաչաձև ծածկով բազիլիկայի հորինվածք։ Եկեղեցու արևելյան մասում,ավագ խորանի երկու կողմերում կար բավականին մեծ ու կիսաշրջանաձև խորաններ ևս, որոնց արևմտյան ճակատները ավագ խորանի նման ամբողջովին բաց էր և ամիջապես կապի մեջ էր աղոթասրահի հետ։ Այդ խորաններն իրենց տակ ունեին նկուղային հարկ-ավանդատներ, որոնց մուտքերը բացված էին խորանների բեմից և աստիճաններով իջնում էին ներքև։ Եկեղեցու քառանկյուն հիմքերով չորս խաչաձև կտրվածքով մույթերի վրա կանգնեցված էր գեղեցիկ քարե գմբեթը։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուներ երեք մուտք, որոնք գտնվում էին հարավային, արևմտյան և արևելյան կողմերում։ Ժամանակին այդ մուտքերի կամարների տակ ագուցված են եղել մեկական սյուժետային բարձրաքանդակներ։ Մուտքերն և պատուհանների շուրջը, ինչպես նաև եկեղեցու ճակատներն հարուստ էին զարդաքանդակներով։ Հարավային պատին կար արձանագրություններ։

Զանգակատուն

խմբագրել

Հարավային մուտքի մոտ ունեցել էր սրբատաշ դեղնակարմրավուն քարից կառուցված երկու մույթերի հորինվածքով երեքհարկանի զանգակատուն, որը 1986 թվականի դրությամբ ամբողջողվին ոչնչացված էր։

Պարիսպ և օժանդակ շինություններ

խմբագրել

Եկեղեցապատկան հատվածը շրջապատված է եղել 2-3 մետր բարձրությամբ պարսպապատով, որի ստորին հատվածները կառուցված են եղել տեղի դեղնավուն անմշակ քարից։ Պարսպից ներս ունեցել թր կոմունալ շինություններ։

Վանդալիզմ

խմբագրել

1920-ական թվականներից հետո տեղահան արված էին և անհետ կորել են արևմտյան, հարավային մուտքերի կամարների տակ եղած կոմպոզիցիոն պատկերաքանդակները։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981։
  • Շոպեն Ի. Հայկական մարզի պատմական հուշարձանները, ՍՊԲ, 1852։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արգամ Արարատի Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ) (խմբ. է. Դ. Շահնազարյան), Երևան— 9, Իսահակյան 28, «Հայաստան», 1986
  2. Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981 թվական
  3. Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 329, 331
  4. Ե. Լալայան, Գողթն, էջ 65-66