Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման
Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման, քրիստոնեական սրբություն Սուրբ Երկրում, Սուրբ Ավանդության համաձայն՝ առաքյալներն այստեղ թաղել են Մարիամ Աստվածածնին։ Գտնվում է Գեթսեմանի այգում՝ Աստվածածնի վերափոխման քարանձավային տաճարում՝ Ձիթենյաց լեռան ստորոտում՝ Կեդրոն հովտում՝ Երուսաղեմում (Արևելյան Երուսաղեմ)։ Տաճարը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին թույլտվություն ունեն այստեղ պատարագներ անցկացնելու[1]։
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
---|---|
Երկիր | Իսրայելի բռնազավթած տարածքներ |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Շինանյութ | ապար |
Անվանված է | Մարիամ Աստվածածին |
Քանդվել է | 1187 |
Աստվածածնի թաղում
խմբագրելԵկեղեցական ավանդույթի համաձայն՝ Աստվածածինը վախճանվել է Երուսաղեմում՝ Սիոն լեռան վրա։ Առաքյալները նրան թաղել են Գեթսեմանում, որտեղ գտնվում էր նրա ծնողների՝ Հովակիմի և Աննայի, նաև Սուրբ Հովսեփի գերեզմանները[2]։ «Սուրբ Աստվածածնի վերափոխման պատմությունը» ապոկրիֆը (գրված է ոչ վաղ, քան 4-րդ դարում) հաղորդում է, որ Աստվածածնին առաքյալները թաղել են «Գեթսեմանում՝ նոր գերեզմանոցում»[3]։ Թաղմանը մասնակցած Թովմաս առաքյալը երեք օրից եկել է Գեթսեման և խնդրել բացել գերեզմանը, որպեսզի հրաժեշտ տա Մարիամին։ Բացված դագաղը դատարկ էր։
Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցի
խմբագրելՊատմություն
խմբագրելԵկեղեցու մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 6-րդ դարով, երբ Աստվածածնի գերեզմանի վրա Մորիկ կայսրը կառուցել է կլոր եկեղեցի։ Տաճարը 614 թվականին ավերել են պարսիկները։ Ապա եկեղեցին վերակառուցվել է և ունեցել երկու մակարդակ[4]։
6-րդ դարում Վեցերորդ տիեզերական ժողովի որոշմամբ Աստվածածնի գերեզմանը փակվել է․ ըստ ավանդույթի՝ այնտեղ հայտնաբերվել է գոտի և թաղման ծածկոց[5]։
Ապա եկեղեցին կրկին ավերվել է (հավանաբար Ալ Հաքիմի օրոք՝ 1009 թվականին), սակայն Աստվածածնի գերեզմանը մնացել է անվնաս[1]։ 1130 թվականին խաչակիրները վերականգնել են կրկին երկու հարկով և դարձրել բենեդիկտյան մենաստանի տաճար՝ անվանելով այն «Մարիամ Իոսաֆատի Սուրբ Մարիամ Աստվածածնի վանք»։ Վանական համալիրն ուներ վաղ գոթական սյուներ, կարմրականաչ որմնանկար և երեք պաշտպանիչ աշտարակ։ Բալդուին II-ի դուստրը՝ արքայադուստր Մելիսենդան, 1161 թվականին թաղվել է ներքին եկեղեցում[4]։
Եկեղեցին ավերել են Սալահ ադ-Դինի զինվորները, երբ 1187 թվականին գրավել էին Երուսաղեմը, սակայն ներքին մակարդակը և գերեզմանը պահպանվել են, քանի որ մուսուլմանները Մարիամին համարում են մարգարե Իսայու մայրը[1]։
1363-1757 թվականներին եկեղեցին պատկանել է ֆրանցիսկյաններին[6]։ Ապա թուրքերը տաճարը տվել են Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և Հայկական եկեղեցուն։ Ասորական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին միայն թույտվություն են ստացել պատարագ մատուցելու[1]։
Նկարագրություն
խմբագրելՏաճարը գտնվում է գետնի տակ, մուտքը հարավից է։ Մուտքից ներքև է տանում 48 աստիճանանոց սանդուղքը։ Ստորգետնյա եկեղեցին ունի խաչի տեսք և նրանում գտնվում է մարմարե փոքրիկ ժամատուն (2 x 2 մ-ից մի քիչ ավելի մեծ)՝ Աստվածածնի գերեզմանով։ Ժամատունն ունի երկու մուտք՝ արևմուտքից և հյուսիսից։ Սովորաբար մտնում են արևմտյան մուտքով և դուրս գալիս՝ հյուսիսայինով[1]։ Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերը տեղադրված է վարդագույն մարմարից տապանակի մեջ[7]։ Նրանից աջ՝ պատի մոտ, գտնվում է ուղղափառ զոհասեղանը։ Ժամատան հարավային կողմից, հնարավոր է 17-րդ դարի սկզբին՝ թուրքական տիրապետության ժամանակաշրջանում, կառուցվել է միհրաբ, քանի որ մուսուլմանները նույնպես հարգում են Կույս Մարիամին, և թուրքերը եկեղեցին օգտագործել են որպես մզկիթ[8]։
Տաճարի հիմնական զանգվածն ունի արևելքից արևմուտք 34 մ երկարություն և հյուսիսից հարավ՝ 6 մ լայնություն։ Տաճար տանող աստիճաններն ունեն մոտ 6,5 մ լայնություն։
Պատկերասրահ
խմբագրել-
Աստվածածնի թաղումը (Դուչչո, Մաեստա, 1308—1311)
-
Աստվածածնի վերափոխման եկեղեցին Գեթսեմանում․ 12-րդ դարի որմնանկար
-
Տաճարի կահավորանքը
-
Աստիճան, տեսքը եկեղեցու մուտքից
-
Աստվածածնի գերեզմանի ժամատունը՝ տեսքը արևմուտքից]]
-
Հովակիմի թաղումը, ուղղափառ հունական սրբապատկերը Հովակիմի և Աննայի սրբերի մատուռում
-
Աստվածածնի գերեզմանի և Գեթսեմանի այգու սխեման
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Православная энциклопедия|164923|Гефсимания|11|431-435|Беляев Л. А.
- ↑ Димитрий Ростовский. Успение Пресвятой Владычицы нашей Богородицы и Приснодевы Марии.
- ↑ Успение Марии.
- ↑ 4,0 4,1 Tomb of the Virgin Mary, Jerusalem // Sacred Destinations.
- ↑ Храм Успения и гроб Богородицы в Гефсимании
- ↑ Tomb of Mary
- ↑ Святая Земля. Исторический путеводитель по памятным местам Израиля, Египта, Иордании и Ливана. / Ред. М. В. Бибиков. М., 2000, стр.66
- ↑ Finegan, Jack. The Archeology of the New Testament: The Life of Jesus and the Beginning of the Early Church. — Princeton University Press, 2014. — P. 181
Արտաքին հղումներ
խմբագրել- Гефсимания (подземный храм Гробницы Пресвятой Богородицы)
- Tomb of the Blessed Virgin Mary // Catholic Encyclopedia (անգլ.)
- Архимандрит Августин (Никитин). Святыни Елеона (по запискам русских паломников). Часть 1. Храм Успения Пресвятой Богородицы в Гефсимании. Гробница Пресвятой Богородицы.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզման» հոդվածին։ |